Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Համարյա ոչ մի բացատրություն էլ չկար: Ինձ կինոյի մեջ դուր ա եկել «փափուկ»՝ առանց ավելորդ կռիվ-կոտորածների ու կլիշեների սայ-ֆայ ստեղծելու փորձը: Ու ամենաշատը դուր ա եկել կինոյում (կարծեմ) առաջին անգամ որպես առանցքային բարձրացվող թեման՝ «լավ, ասենք եկան, բա ո՞նց ենք իրար հասկանալու»: Այ էդ միտքն իսկականից լավն ա: Մնացած ամեն ինչ վատն էր: Էդքան սպասում էի էս կինոյին, բայց չկարողացա նույնիսկ նորմալ հետաքրքրությամբ նայել:
Ապեր, ոնց որ ռուսն ա ասում measure your expectations Իդեալական կինո, որ սաղ սպասելիքներդ արդարացնի, հատկապես 2010-ից հետոյվա բլոքբասթերներում, չկա։ Էն առաջին մի քանի նախադասությունդ հերիք ա, որ կինոն համարես մասնակիորեն հաջողված, ինչ-որ տեղ նոր շունչ ու գաղափար ունեցող ֆիլմ։ Ֆիլմի մնացած մասը, որը քեզ ու լիքը մարդու դուր չի եկել, ժամանակը լցնելու համար ա, որ կինոն ծախվի։ Իսկ դուք, հատկապես Բյուրը, դրել կինոն ծամում եք, ոնց որ գեղարվեստական գլուխգործոց պիեսի վրա չհաջողված ներկայացում ա եղել։