Հետաքրքիր ա, չէ՞, որ մարդիկ կան, ովքեր սիրուն, հանգիստ շքամուտքից ներս են մտնում, ներկայանում ու բարևում են: «Բարև, Ակումբ, ես...» և այլն: Թե չէ նաև լինում ա, որ նորաբնակը «Սեքս, թե շոկոլադ» թեմայում տասնհինգ լիտր արյուն ա հեղում, ութ հատ գրական մրցույթի ա մասնակցում, քսան էջ օրագիր ա երկնում, նեղանում-հեռանում ա, հետ ա գալիս, սիրահարվում ա ակումբցու, հանդիպման ժամանակ բոլորին պաչում ա, Չուկին ասում ա Արտակ, հետո նոր մտնում ա ստեղ՝ բարևելու:
Էջանիշներ