Ռուֆուս-ի խոսքերից
Սպասարկման ոլորտը Հայաստանում շատ ավելի լավ է համեմատած լիքը զարգացած երկրներում: Ու չգիտես ինչի որոշ մարդկանց թվում է, թե եվրոպաներում անխտիր բոլոր հաճախորդների ոտքերը լվանում են, ջուրն էլ խմում են: Ու հենց Հայաստանից բողոքելու բան են ուզում, առաջինը սպասարկման ոլորտն են հիշում:
Ասենք մարդիկ նեղվում են, որ Հայաստանում շենքի տակի խանութի աշխատողը կարող ա հեռախոսով խոսի, հաճախորդին բանի տեղ չդնի, մի անգամ Իտալիայի խանութներից մեկում փորձեցի աշխատողի ուշադրությունն իմ վրա դարձնել, հեռախոսն ականջից հեռացրեց ու սկսեց ինձ բարձր ձենով քֆրտել: Ես չեմ ասում, որ սա լավ ա, իհարկե շատ վատ ա ու Հայաստանում էլ սպասարկման որակը բարելավելու լիքը տեղ ունի, բայց ստեղ հազար ու մի ավելի լուրջ պրոբլեմներ կան, քան թե վատ սպասարկումը:
Էջանիշներ