User Tag List

Էջ 18 24-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819202122 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 349 հատից

Թեմա: Տնաշենի

  1. #256
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ մի ղազախ տղա կա, հաքքին ազի հակահայկական հոդվածներ ա լայքում, երևի շատերդ եք տեղյակ էդ կայքից: Մի անգամ իմ թուրքմեն ծանոթներից մեկը, թե էստեղ մր ռուս ընկերներից մեկն էր ուղարկել, կարդանք, սաղս շշմել էին, թե ոնց ա հնարավոր տենց բաներ գրել: Ու ես միշտ ասում եմ՝ գտեք էդ ոճով գրված հայկական հոդվածներ, հենց տեղում ամոթից գետինը մտնեմ:

    Էրեռկ էդ ղազախը, թե էրեկ մի ադրբեջանական հոդված էի կարդում, տրա լալ լա, հիշեցի, ասի, որ իրականում ապշել էի, որ ոնց կարա կիրթ ու զարգացած մարդը քո նման նման նյութ լայքի, բա դե կարող ա ինչ-ր միտք էդ հոդվածում դուրս էր եկել, ասում եմ՝ մի նախադասության համար ռասիստական հոդված չեն լայքւոմ էլի: Վերջը հասավ ցեղասպանությանը, թե պետք ա առաջ նայեք, անցած դարում ա եղել, պետք ա առաջ շարժվել, ասում եմ՝ կներես մենք ինչ ենք անում որ առաջ չենք նայում, ընդ որում առաջին մարդը չի որ տենց բան ասում, մի օր էլ մի չեչեն էր ինձ դա բացատրում, բայց մենք ի՞նչ ենք անում՝՝ Թուրքիային տնեսական բլոկադայի՞ ենք ենթարեկլ, Թուրքիայի հետ պատերազմող երկրներին աջակցություն ենք ցուցաբերո՞ւմ, ճշմարտություն ենք կեղծո՞ւմ, Թուրքիայի հայ լրագրողներին սպանո՞ւմ ենք« վարչապետի մակարդակով մե՞նք ենք ասւոմ, որ հայերը Թուրքիայի մեծագույն սպառնալիքն են: Դե բան չունի ասելու, անցնում ա Ղարաբաղյան հարցին, թե դե որ ադրբեջացնիների հետ ես խոսւոմ իրանք էլ իրանց ճիշտն ունեն: Ասւոմ եմ, ո՞րն ա իրանց ճիշտը, Ղարաբաղի բնակչության ճիշտը էն ա, որ իրանք ուզւոմ են անկախ լինեն, Ադրբեջանի ճիշտը էն ա, որ իրանք չեն ուզւոմ ուրիշներն անկախ լինեն: Էդտեղ ի՞նչ ճիշտ կարա լինի: Հենց էստեղի մեր ընդհանուր ծանոթ վրացիների օրինակ եմ բերում, որ իրանք գտնում են, որ դա Աբխազիայի իրավունքն ա որոշել, թե ոնց վարվեն՝ Վրաստանի կազմում լինեն, թե՞ չէ: Միջազգային օրենքներից ա խոսում, թե դու իդեալիտ ես, կներես՝ ես թատրոն ու գրականություն եմ ուսւոմնասիրում, մեր ռուս ընկերն ասում ա՝ դե մարդկային առումով դու ճիշտ ես: Կներե՞ք, բայց մենք մարդիկ ենք չէ՞խոսացողները, մենք խոսում ենք մեր մարդկային մոտեցումների մասին,ես Հայաստանը չեմ, դու Ռուսաստանը, մյուսը Ղազախստանը: Ես միշտ խոսում եմ իմ մարդկային մոտեցման մաիսն, ամեն անգամ Սիրիայի քուրդի տեսնլիս ամոթից գետինն եմ մտնում, որ մենք չընդւոնեցինք եզդիներին, արաբները ինչքան հարցնւմ են Սիրիայից եկած հայերի մասին, պարտադիր ասում եմ, որ ես շատ վատ եմ զգւմ, որ արաբներին իմ երկիրը չի ընդունում: Ազգությունը ի՞նչ կապ ունի, եթե ճշմարտությունից ենք խոսում:

    Վերջը պիտի դաի գնայի ընդհատեցի, բայց չեմ վերադառնա էդ թեմային էլ, ուղղակի գոհ եմ, որ մարդուն ասացի իր սիրելի կայքի մասին, որովհետև մի քանի տեղ արտահայտվել էի, կստացվեր ետևից եմ խոսւոմ: Ցավալին էն ա, որ էս թեմայից դուրս էնքան համակրելի ու հաեճլի մարդ ա ինքը: Ապագա միջազգայնագետ, էսպիսի մարդիկ են ստեղծւմ միջազգային քաղաքականությունը:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.10.2016), Cassiopeia (15.10.2016), Mr. Annoying (15.10.2016), Smokie (26.10.2016), Գաղթական (19.10.2016), Նաիրուհի (17.10.2016), Նիկեա (15.10.2016), Ուլուանա (15.10.2016), Տրիբուն (15.10.2016)

  3. #257
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն աստիճան էի խառնվել գործերի շատությունից, ցայտնոտի մեջ էի զգում, հրաժարվել էի սոցիալական կյանքից ընդհանրապես ու թվում էր, թե էլի չեմ հասցնելու ու մեկ էլ վերջնաժամկետից չորս օր շուտ արդեն պատրաստ եմ: Հիմա չգիտեմ ինչ անեմ, մուտք անեմ, թե թեթևի մեջ էս չորս օրն էլ աշխատեմ նյութի վրա, հարստացնեմ և այլն: Ախր ես գիտեմ, որ վերջում էլ ա ամեն բան սենց լինելու, հետ եմ լինելու, հետ, մեկ էլ չեմ զգալու ոնց մի քանի օրվա մեջ ամեն բան իր տեղն ա ընկնելու: Ինքս ինձնից շշմել եմ:

    մեզ մոտ լավ սառն ա, ձմեռվա հոտ ա գալիս:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (26.11.2016), Smokie (24.10.2016), Մուշու (19.10.2016), Յոհաննես (18.10.2016), Նաիրուհի (19.10.2016), Նիկեա (18.10.2016), Տրիբուն (24.10.2016)

  5. #258
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում էի տոներս ոնց էստեղ հետաքրքիր անցկացնեմ: Էլի ընկերներ ունեմ, որ էստեղ են լինելու, ու առաջարկել էին իրանց միանամ: Բացի էդ, որքան գիտեմ Սուբ ծննդի գիշերը նախանցած տարվա ֆլեթմեյթս կարող ա մոտս մնա, դեռ հաստատ չի, ուրիշ տեղից եմ լուրերը ստացել, ինձ բան չի ասել, նու իմ խաթեր չէ, իհարկե, գործերով: Վերջը, որոշեցի, օգտակար գործունեությամբ զբաղվեմ, դիմել եմ Ամազոն փաթեթավորողի ժամանակավոր գործի: Երկուշաբթի ինտերվյուի եմ: Համ մի քիչ տխուր ա, համ էլ դե խի՞ որ, նոր տպավորություններ, նոր փորձառություն, նոր մարդկանց հանդիպելու հնարավորություն: Կոնկրետ էս պահին ֆինանսի կարիք չունեմ, բայց եկող տարի եթե էստեղ մնամ՝ առանց կրթաթոշակի՝ էլի մի բան կունենամ, համ էլ եկող տարվա էս շրջանի համար էլ կիմանամ ինչ անեմ: Խոխմ կլինի՝ չընդունեն: Իսկ հիմա պետք ա գիշեր-ցերեկ թեզիս վրա աշխատեմ, որ հասցնեմ էդ մի երկու-երեք շաբաթը բաց թողնեմ: Ըհըն, ևս մի պլյուս: Մոտիվացիա փնտրել պետք չի: Չնայած էս առումով մի հզոր պիես եմ կարդացել, որ մի այլ կարգի ա մոտիվացրել՝ առայժմ մտովի, ձեռքս գրելուն չի հասնում: Ղեկավարներիս միշտ բողոքում եմ, որ մտքիս մեջ հանճարեղ գաղափարներ եմ ունենում, հենց գրում եմ, հիմարություններ են դուրս գալիս, ասում են՝ նորմալ ա՝ բոլորս էլ մեր մտքերում նոբելյան մրցանակակիրներ ենքԴԴ Ու ինձ սփոփում են, թե դու հաշվի առ, որ դու լեզվակիր չես, բա որ հայերեն գրեիր:ԴԴ Խոխմը էն ա, որ էդ ասող ղեկավարս ինքն էլ լեզվակիր չի:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (29.11.2016), laro (26.11.2016), Smokie (12.02.2017), Աթեիստ (26.11.2016), Նաիրուհի (27.11.2016), Նիկեա (26.11.2016), Ուլուանա (27.11.2016), Տրիբուն (26.12.2016)

  7. #259
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծխելը երկրորդ անգամ թարգելուց հետո հասկացա, որ դա ալկոհոլիզմի նման մի բան ա, այսինքն՝ եթե դու ծխող ես, էլ վերջ դու ծխող ես, դա անբուժելի ա, ուղղակի պետք ա էլ սիգարետի ընդհանրապես չմոտենաս, հենց մի անգամ, երկու անգամ, երեք անգամ մոտենաս, չես զգա՝ ոնց էլի դրա մեջ հայտնվեցիր: Սկզբում ասում էի՝ ինչ կայֆ ա, երբ ուզեմ կծխեմ հազարից մեկ ու երբ ուզեմ չեմ ծխի, չէ, չկա տենց բան, ուղղակի պետք ա ընդհանրապես էլ չծխել, նեվըր էվըր:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 05.12.2016, 19:11:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Har-am (26.12.2016), Smokie (12.02.2017), Բարեկամ (06.12.2016), Մուշու (11.12.2016), Նիկեա (05.12.2016), Ուլուանա (05.12.2016), Տրիբուն (20.12.2016)

  9. #260
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեզ մոտ էսպիսի հաստիք կա՝ ասիսթանթ վորդըն ա կոչվում: Դոկտորանտների համար ա: Համալսարանական հանրակացարաններում անվճար սենյակ ա տրամադրվում, բայց շաբաթը երկու անգամ հերթապահության ես տվյալ հանրակացարանի համար: Մտածեցի, որ հրաշալի տարբերակ ա ինձ համա ու սկսեցի դիմել, ինը անգամ դիմելուց ու հարցազրույցի չհրավիրվելուց հետո նամակ գրեցի իրանց, թե ինչումն ա խնդիրը: Պատասխաններ ստացա, որ ես չունեմ անհրաժեշտ կամավորական փորձ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու: Դե նայում են իրավիճակին իրանց դիտակետից, արևմտյան մշակութային կոնտեքստում: Նաև գրել էին, թե ինչ բարդ աշխատանք ա շաբաթը երկու անգամ հերթապահ լինելը ուսանողների համար: Պատասխանեցի, որ ես այլ մշակութային միջավայրից եմ գալիս ու էնպես ա ստացվել, որ տասնմեկ տարեկանից աշխատել եմ, ես աշխատանքի բարդությունից չեմ վախենում: Բացի այդ՝ բանակում ամբողջ վաշտի համար ամիսը երկու անգամ հերթապահ եմ եղել ու գիտեմ ինչ բան ա պատասխանատու լինել մեծ խմբի համար: Բացի այդ հինգ տարի լրագրող եմ աշխատել, որի ընթացքում ամենատարբեր մարդկանց հետ եմ շփվել, բացի այդ դասավանդում եմ այստեղ ու շփվում եմ ուսանողների հետ: Չէի դիմի, եթե կասկածեի, թե ի վիճակի չեմ: Ամեն դեպքում վերագրեցի դիմումներս: Ու ենթադրում եմ, որովհետև զահլա էի տարել, ամեն դեպքում հրավիրեցին ինտերվյուի: ՄԱնեավերջին ինտերվյուին էի: Հենց սկզբից զգացի, որ ձևական էին կանչել: նախորդ ինտերվյուիի հետ հարցազրույցը շատ ուրխ էր անցնում, ինչը չեմ ասի, թե իմ դեպքում: Վերջը էսօր պատասխան եկավ, թե որոշակի հմտություններ կան, որոնք թրեյնինգների ընթացքւոմ անհնար է ձեռք բերել ու ինձ երբեք այդ հաստիքը չեն տալու ու խնդիրը իմ անհատականության մեջ ա: Ճիշտն ասած ես այս ինտերվյուից առաջ արդնե նոր բնակարանի պայմանագիր ունեի ու ուղղակի հանուն սկզբունքի էի գնացել հարցազրույցին: Ես ինքս համոզված եմ, որ գործ ունեմ ենթագիտակցական դիսկրիմինացիայի հետ՝ ֆոբիայի՝ այլ մշակույթի մարդուն իրանց թիմում ընդգրկել: Վորդընների ցանկը ուսումնաիսրել եմ, ոչ մի սև չկա, ոչ մի այսպես ասած ասիացի չկա, մի հարավասիացի ա, թե երկու՝ տղաներ, ու երկու մեձավորարևելքցի աղջիկ: Լիքը մարդիկ իմ ծանոթներից մի անգամ դիմելով ընդունվում են՝ բոլորը սպիտակ եվրոպացիներ: Ընդ որում իրանք հենց տղաների կարիք ունեն, ու իմ դիմած տեղերից մեկի համար մարդ չճարեցին ու դեդլայնը հետաձգեցին, բայց ինձ սկզբունքայնորեն չեն հրավիրում ինտերվյուի: Վերևից Աստված էլ իջնի՝ չի համոզի, թե ես չեմ կարող էդ գործը անել: Ահավոր նյարդայնացոնղ ա: Ամենավատն էն ա, որ ապացուցել չեմ կարող իմ կարծիքը, բայց դե ուզում եմ, որ գոնե քննարկվի, դրա համար բողոքել եմ մի քանի հնարավոր ատյանների: Ընկերներիցս, ծանոթներից, ովքեր այսպես ասած «գունավոր» են՝ սև, միքսդ, միանշանակ իմ պես են մտածում, ովքրե սպիտակ՝ ասում են՝ դժվար ա պնդելը, դե կարծում եմ, որովհետև իրանք նույն իրավիճակում չեն եղել, չեն պատկերացնում, թե դա ոնց ա: Ընդ որում՝ ես չեմ պնդւոմ, որ բացահայտ ռասիզմի հետ գործ ունենք, ավելի շուտ ենթագիտակցական ֆոբիա ա՝ այլ մշակույթից եկողների հետ համագործակցելու: Մի խոսքով՝ ասի՝ էստեղ էլ պատմեմ, մի քիչ ջղայնությունս անցնի գուցե:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (20.12.2016), Peace (27.12.2016), Ruby Rue (20.12.2016), Smokie (12.02.2017), Աթեիստ (20.12.2016), Նաիրուհի (20.12.2016), Ներսես_AM (20.12.2016), Նիկեա (19.12.2016), Ուլուանա (19.12.2016), Տրիբուն (20.12.2016)

  11. #261
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վախում եմ՝ ևս մի անգամ ապացուցեմ իմ երաժշտական պոպսա ճաշակը, բայց խելքս գնում էր էս երգի համար





    Տխուր ա

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (26.12.2016), Mr. Annoying (27.12.2016), Smokie (12.02.2017), Աթեիստ (26.12.2016), Յոհաննես (26.12.2016), Ուլուանա (26.12.2016), Տրիբուն (26.12.2016)

  13. #262
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես ծնողներիս միշտ բողոքում եմ, թե էդքան մի զանգեք էլի, մանավանդ մաման հենց տեսնում ա օնլայն եմ՝ զանգում ա, բայց ես էդ առումով ավելի ցեց եմ իրականում: Վայ էսօր օնլայն չեղան, տեսնես ի՞նչ ա եղել, վայ ուշացրեց զանգելը, վայ երկու օր ա պապան կոմպին չի մոտենում, խի՞, Տարոնն ո՞ւր ա էս ժամին, որ տանը չի, էս էրեխուն խի եք հիվանդացրել, էս մարդուն խի չեք լավ նայում, էս կնկան խի եք ջղայնացրել: Մի ահավոր պարանոյիկ խասյաթ ա մոտս, ամեն բանի համար անհանգստանում եմ՛: Էն որ ասում են մեր հողը մեր ջուրը մեր միրգը, չէ էլի, միրգը չնայած մի քիչ հա, բայց ամեն բան մի կողմ, հարազատներիս ամեն օր տեսնելու, ոնցությունում վստահ լինելու հնարավորության բացակայությունն ամենավատ բանն ա էս պահին իմ կյանքում: Որ ասեմ կարոտում եմ, կարոտը մի տեսակ շատ վերացական բան ա, չգիտեմ ինչ ա, ես որ մեկին ուզում եմ տեսնեմ՝ համարում եմ կարոտում եմ, ու տենց շատ-շատերին եմ ուզում տեսնել, կարոտում, բայց էս կարոտը չի, էս վստահության պակասություն ա, որ էնտեղ հեռվում իրոք լավ են,տրամադրությունները բարձր ա, կարո՞ղ ա ինչ-որ բանի համար տխուր են, ինձ չեն ասում ևայլն: Ինձ թվում ա՝ սա հիվանդություն ա, համենայն դեպս՝ առողջ երևույթ չի:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (29.12.2016), Smokie (12.02.2017), Յոհաննես (29.12.2016), Նիկեա (29.12.2016), Տրիբուն (29.12.2016)

  15. #263
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  16. #264
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր քաղաքից նոր ծանոթներիցս մեկի հետ էի խոսում, ասում եմ՝ փարթ թայմ գործ եմ ման գալիս էս քաղաքում, շաբաթը ոչ ավել, քան 16 ժամը: Մի հայ աղջիկ կա մեզ մոտ, ինքն ա խորհուրդ տվել, ասում ա՝ ում հետ կես բերան զրուցել ունես, արտահայտվի, որ գործ ես ման գալիս: Ընդհանրապես շատ խելացի ա: Ինչը ոնց խորհուրդ ա տալիս, անում եմԴԴ Մի խոսքով, մարդը բա մեզ մոտ գարունը նոր աշխատատեղեր են լինելու՝ շաբաթը ութից տասնվեց ժամ: Հարցազրույցը ես եմ անցկացնում, դիմումը կօգնեմ՝ ոնց լրացնես, որ համակարգը ավտոմատ չմերժի նախքան հարցազրույցը և այլն: Իրականում դե ինձ սեպտեմբերից ա գործը պետք, բայց մտածում եմ՝ հիմիկվանից փնտրեմ, մի բան գտնեմ: Տեսնեմ՝ ոնց ա ծանոթը աշխատում: Որոշել էի օրը մի տեղ դիմեմ, երեկ օնլայն դիմեցի, էսօր փողոցում պատահաբար ծանոթիս տեսնելով: Դեմը ինը ամիս կա, մի բան կստացվի: Մանավանդ որ շատ քթի մազության տեղ չունեմ, ընտրելուեմ էն, ինչ առաջարկում ա էս քաղաքի շուկան: Բայց եթե էս գործը լինի, խոխմ կլինի, որ ամենաստից գործն էլ ոնց ա ավելի հեշտ ուղղակի ծանոթով գտնել, քան նորմալ դիմելով:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (12.01.2017), Smokie (12.02.2017), Տրիբուն (14.01.2017)

  18. #265
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն հանգամանքների բերումով նենց ա ստացվել, որ ես մեր արաբերենի ամբիոնի ժողովրդի հետ էդքան մտերիմ չեմ, իրանք շատ ամուր մտերիմ համայնք են, բայց իմ մտերիմները մյուս լեզուների ամբիոններից են սաղ: Մեր ամբիոնի ժողովուրդը ինձնից ընդհանրապես տեղյակ չի արդյունքում, որովհետև ընդհանուր մտերիմներ էլ չկան: Նույնիսկ ղեկավարներիս հետ բացի պաշտոնական հանդիպումներից համարյա չեմ հանդիպում: Հիմա էս նոր քաղաքում նենց ա ստացվել, որ մեր ամբիոնի սաղ դոկտորանտներս էստեղից ենք ու մի աղջիկ կա, շատ սիրեցի, միանգամից շատ հարազատացանք: Հաճախ ենք հանդիպում՝ խմելու, քննարկելու մեր հոգսերը՝ անձնական և կենցաղային: Հիմա առաջին օրը ինքը մեր ամբիոնից մի դասախոսի հետ խմելու էր, թե միանաս, ասի էդքան չեմ կարա մնամ դուրսը, ցուրտ ա, բան: Նենց ա ստացվել, որ իրանց նաև ղեկավարներիցս մեկն ա միացել: Էրեգ էլ ես ու էդ աղջիկը հանդիպեցինք՝ էլի խմելու: Պատմում ա ինձ՝ ոնց ա ինչ հետը կիսվել եմ, հետները քննարկել, ասում ա՝ Ֆաբիոն սենց ասավ, Ֆաբիոն ղեկավարս ա, Մայքլը սենց ասավ, Մայքլն էլ աշխատանքային անմիջական ղեկավարս ա:Դ Նենց էլ աչքերիս մեջ նայելով պատմում ա, ոնց որ տենց էլ պիտի լիներ: Վերջը Ֆաբիոն ասել ա՝ Տիրանի մասին ինչ ես պիտի չիմանամ՝ մի ասա, որովհետև ես իր ղեկավարն եմ: Ես էլ որտեղ կանգնում եմ՝ ասում եմ՝ ղեկավարներս սարսափելի դեմքեր են՝ կատակով, իմ ընկերները գիտեն, որ դա ուղղակի հավես կատակ ա, չարություն չկա մեջը, ասում եմ՝ էդ հո չե՞ս ասել, ասում ա՝ չէ, էդ մեկը չասի:ԴԴ Բայց կապ չունի, էդ աղջկան շատ սիրեցի, ու էլի իր հետ մտերիմ կլինեմ ու անկեղծ կլինեմ հետը, որովհետև մի տեսակ հարազատություն ստացվեց մեր մեջ:

    Էկել եմ տուն, հետիս ապրողին պատմում եմ, ասում եմ, բայց դա նորմա՞լ ա, ասում ա՝ իհարկե, զեթ իզ ուոթ փիփլ դու: ԴԴ

    Եքա տարիքս առած մարդ եմ՝ չեմ իմացել:


    Ես ըստ էության դեմ չեմ, որ մարդիկ ինձ քննարկեն, ես նախընտրում եմ՝ ուրիշներին չքննակեմ, որովհետև ինքնասիրությունս խոցվում ա, որ ես պիտի ուրիշից խոսամ, թող մարդիկ ինձնից խոսան:

    Բայց մի քանի ժամանակ առաջ մեր ֆակուլտետում մի տղա կա՝ տարիքով լավ մեծ, զգացել էի, որ բամբասել սիրում ա, հրավիրեցի իմ օֆիս՝ թեյի, կակռազ մենակ էի, դե ոչ մի բամբասանքից տեղյակ չեմ, որովհետև տոն չեմ տալիս սովորաբար, էս հերթ ասի՝ կլռեմ, տոն տալու կամ հարցեր տալու չհասավ, մարդը իբր տաքուհով լինելով, թե անհարմար եմ զգում ասեմ՝ բան, ու սկսեց՝ ինչքան բամբասանք կա, սաղ պատմեց, ես էլ հենց գիտեմ սաղս իրար սիրում ենք, պարզվում ա՝ չէ:ԴԴ վերջը սիրուն սաղ լսեցի, ասի՝ ահավոր ինձ վատ զգացի, էս անգամ արեցիր, էլ չանես, ես բամբասել չեմ սիրում, չնայած իտոգում ես ուղղակի լսողի դերում էի: բայց մտածում եմ՝ իրականում ճի՞շտ ա արդյոք կույր-կույր ԵՐՋԱՆԻԿ ապրելը, թե՞ ավելի լավ ա աշխարհը ներսից ճանաչել ու էդքան երջանիկ չլինել՝ անհիմն:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (16.01.2017), Smokie (12.02.2017)

  20. #266
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկի հետ մասնավոր հայերեն եմ պարապելու, մթամ գին եմ բարիշում, ժամը՝ քսան ֆունտը հո շատ չի՞ քեզ համար, ասում ա՝ չէ, նորմալ ա, ասում եմ՝ հաստա՞տ: Ասում ա՝ հա: Ասում եմ՝ դե տես, եթե տեսնես, չես տեղավորվում, արխային կարաս չվճարես էլ Մարդը երևի զարմացել էր, թե էս ցնդածն ով ա

  21. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.02.2017), Cassiopeia (24.01.2017), Mr. Annoying (24.01.2017), Smokie (12.02.2017), Հայկօ (24.01.2017), Մուշու (25.01.2017), Նաիրուհի (24.01.2017), Նիկեա (27.01.2017), Ուլուանա (25.01.2017), Տրիբուն (28.01.2017)

  22. #267
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    քաղաքականությունը բայց ինչ զզվելի բան ա՝ամեն տեղ՝ Ամերիկա, Բրիտանիա, եվրոպա, Ռուսաստան, Ուկրաինա, Արաբական աշխարհ, նույնիսկ Հայաստան :հոհոհո, ուր նայում ես՝ նույն զզվելիությունն ա: ասենք՝ խի՞ ա սխալ՝ ազատ ժամանակ գիրք կարդալ, երաժշտություն լսել, զբաղվել հաճելի գործունեությամբ, վայելել ամեն լավը ու ընդհանրապես չհետևել էս զզվելի ոլորտին: Միջազգային հարաբերությունները որպես գիտության ոլորտ ընդհանրապես չեմ հասկանում, ու մարդիկ նենց էլ հպարտ են, որդրանով են զբաղվում: մթամ լավ բան են էլի անում:

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.02.2017), Mr. Annoying (28.01.2017), Smokie (12.02.2017), մարդագայլուկ (28.01.2017), Ուլուանա (28.01.2017), Տրիբուն (28.01.2017)

  24. #268
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զահլես գնաց այ

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (31.01.2017), Զաքար (01.02.2017)

  26. #269
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր էնքնա սարսափելի բաներ կարդացի, էն որ ասւոմ ա՝ ես էլ երբեք առաջվանը չեմ լինի: Սաղ զինվորական ծառայությունս աչքիս դեմով անցավ, էն չափով ինչ չափով ուղեղս նախընտրել ա պահպանել, որովհետև չգիտեմ կհավատաք թե չ, բացի մեկ երկու մոտ ընկերներից մնացած ոչ մեկի անուն անգամ չեմ հիշում իմ հետ ծառայածներից: Ահավոր բաներ եմ տեսել, ահավոր անտարբեր էի դարձել ուրիշների ցավի հանդեպ, ինքս ահավոր բաների միջով եմ անցել: Չէի պատկերացնի, որ դրանից ահավոր բաներ էլ կարա լինի: Հիմա ի՞նչ իմանամ՝ իմ կողքինների հանդեպ նման բաներ չի կատարվե՞լ, երբ ես գերադասում էի գլուխս թաղել Չեխովի հատորների մեջ ու չտեսնել, թե կողքս ինչ ա կատարվում:

  27. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.02.2017), Cassiopeia (01.02.2017), Chilly (02.02.2017), John (03.02.2017), Sky (10.02.2017), Smokie (12.02.2017), _Հրաչ_ (01.02.2017), Աթեիստ (01.02.2017), Արէա (01.02.2017), մարդագայլուկ (01.02.2017), մարիօ (02.02.2017), Ռուֆուս (01.02.2017), Տրիբուն (01.02.2017)

  28. #270
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խնդրել էի, որ փորձառու դասախոսները գան դասերս լսեն ու ինձ ֆիդբեք տան՝ ոնց եմ անու, ինչն եմ լավ անում, ինչը՝ սխալ: Ահագին զարմացել էի, որ մի ամբողջ սեմեստր ես դաս տվեցի ու ոչ մի ստուգում, վերահսկողություն, ուղղություն չստացա, ու ես էի ստիպված դիմել դրա համար, բայց պատճառը կարա լինի էն, որ ամբիոնի վարիչի ուսանողն եմ, էլ ո՞վ պիտի ինձ ստուգի, կամ ես եմ խիստ հայավարի վերլուծում: Ինչևէ, ահագին օգտակար ֆիդբեք ստացա, օրինակ՝ պարզվեց՝ ես բաներ կա շատ եմ բարդացնում, ասենք՝ իրանք բայը խոնարհելու համար փոխանակ ասեն՝ երկրորդ դեմք, եզակի թիվ, իգակական սեռ, ուղղակի ասում են համապատասխան դերանունը. իսկ ես փորձում էի ակադեմիական լինել, պարզվեց՝ բայց պետք չի :ԴԴ Բայց շատ էի ուրախացել, որ նաև ահագին պոզիտիվ ֆիդբեք ստացա: Օրինակ երբ որ հանձնարարում եմ՝ խմբերով աշխատել, ես աթոռս վերցնում եմ ու հերթով գնում եմ էս կամ էն խմբի մեջ նստել, հետները մասնակցել քննարկմանը, զրույցին: Ես սա անում էի ուղղակի որ անընդհատ մեջները լինեմ՝ անգլերեն չխոսեն հանկարծ, թե չէ աչքդ թեքեցիր՝ անցնում են անգլերենի: Պարզվեց՝ իրանցից ոչ մեկ էդ աստիճան պատնեշը չի ջնջում ուսանողների հետ ու իրանք մենակ շրջում են մեջները քննարկումների ժամանակ, ոչ թե միանում էդ քննակումներին: Ասին՝ արդեն մենք էլ տենց կանենք:ԴԴ Մանրուք ա, բայց էնքան էի ուրախացել

  29. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (18.02.2017), Աթեիստ (15.02.2017), Նաիրուհի (16.02.2017), Ուլուանա (15.02.2017)

Էջ 18 24-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819202122 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •