Հա՜, էնքան ունիկալ է, որ ավելորդ անգամ չես կարողանում մատներիդ ստիպել այդ տառակապակցությունը ստեղնավորել։
Չես հավատա, բայց հեչ չեմ նեղվում դիմալեձևիցդ։ Մի ձև անկապ ջահելական կայֆերի մեջ ա հետ գցում. էն որ ծիտ աղջկան ջահելը պադխոդ ա անում՝ մենք ուզում ենք իմանալ ժամը քանիսն ա։ Էս աղջիկն էլ զարմացած․
― Էդ դուք քանի՞ հոգով եք
― Մենքը՝ ես եմ, իմ մասին հոգնակի կարծիքի եմ...
Երիտասարդացնում ա, պանիմաեշ․․․ ու «նրանք»-ի փոխարեն «իրանք»-իդ օգտագործումը նարցիսիզմս շոյող ասոցիացիա էլ է մտաբերում ճկուն ու դալար (կամ առնական՝ ով ինչ ֆետիշ ունի) իրանիս հետ։
Բայց ամեն դեպքում singular they-ը կոնտեքստից պոկելդ ու հայերենին ոչ բնորոշ օգտագործելդ հարիր չի մեր արիական լեզվին։ Լիքը յուրահատուկ ու կլկլան երևույթներ ունենք հայերենում․ ուրիշ լեզվի պադխոդները հեչ էլ պետք չի բերել անհեթեթ ձևով մեր լեզվի մեջ կոխել։ Իսկ դերանունների մոմենտով, մի չքնաղ խոսակցական օրինակ ունենք, որ ցավոք սրտի լավ սահմանված չի ու մարդիկ տարբեր իմաստներով են օգտագործում, բայց փորձեմ սահմանել, որ չասեն սխալ իմաստով ես օգտագործում.
Քո դեպքում էլ սեքսիտ լինել կամենալը ավելորդ է, քանի որ արդեն իսկ կաս։ Ու վաբշե, էս թեման եկեք փակեք, հորս արևԴԱՄԲՈՒԼ քերականական սեռ չունեցող դերանուն։ Օգտագործվում է երկրորդ և երրորդ դեմքերում։ Արտահայտում է ամեն ինչ ծաղր-ու-ծանակի վերածող անձ, երբեմն անշնորք չափի, ու ցույց է տալիս անճարակություն՝ զրույցը լուրջ շարունակելու գործում։ Կոչական հոլովով օգտագործման դեպքում հաճախ ուղեկցվում է այ կամ արա, այ կամային վերաբերականով․ օր․՝ արա, այ դամբուլ, դժվար ա ծլնգը ծնգլից տարբերելը։մի ձև էն անճոռնի բացված տաքսու բագաժնիկի նման խանգարում ա մարդուն։ Փակեք, մեր դամբուլ ախպոր հետ մի հատ նարդի դնենք վրեն հանգիստ խաղանք, տո։ :զառ_գցող_սմայլիկ
Էջանիշներ