Կարդալու ընթացքում լիքը խնդացի, մանավանդ, երբ խոսոմ դեռ չամուսնացած և երեխա չունեցած տղաները ու նեենց պինդ են կպնում իրենց ասածին, մեծերն էլ ջղայնանում են: Բայց դա լրվ տարիքային ա՝ խոսել մի երևույթից, որի մասին գաղափար չունես անգամ, պնդել մի կարծիք, որը որոշ ժամանակ հետո քոնը չի լինելու: Իսկ Այվին լրիվ կարճ ու կոնկրետ ասաց, էստեղ վիճելու հարց չկա, էստեղ կա ընտրություն, ով ինչ ուզում է ընտրում է, ոչ ճիշտ կա, ոչ սխալ:
Դե նախ ծննդաբերությունը տենց սարսափելի չի, տենց ցավոտ չի ու տենց արյունալի ու գոռգոռոցով լի չի, ինչպես շատերն են պատկերացնում: Կան զուսպ կանայք, կան իրենց կորցնող կանայք, որոնց ի դեպ Հայաստանում շատ վատ են վերաբերվում հենց ծնարանում, ահավոր տհաճ ա, որ ծննդկանի վրա գոռում են, կոպիտ արտահայտություններ են անում, այ սենց կանանց կողքին իրենց տղամարդն ա պետք ու հենց Հայաստանում, զուտ նրա համար, որ չնեղացնեն կնոջը, որը առանց այդ էլ վատ ա տանում ընթացքը:
Իսկ իմ պես կնոջը ոչ ոք պետք չի, ես չեմ սիորում վատով կիսվել, բնավորություն ա: Ցավից մեռնեմ էլ չեմ գոռա, ինքս ինձ հավաքած եմ պահում, լսում եմ մասնագետի կողմից տրվող հրահանգները, դեռ մի բան էլ կատակում եմ: Այ հետո մեկը կողքս լիներ, ամեն ինչ կտայի, էն հետոն, երբ բոլորը քեզ ու երեխային թողնում են ծնարանում, իրարից հեռու ու գնում: Դու կարող ա մրսես, կարող ա ծարավ լինես, կարող ա տեսնես, թե ոնց ա երեխադ լացում, բայց ոչ կարաս վեր կենաս ոչ գոռաս մարդ կանչես՝ մարդ չկա: Ամեն ինչ լավ ա ավարտվել, բայց Հայաստտանյան հիվանդանոցային վատ պայմանների, վատ սպասարկման, վատ վերաբերմոնքի խաթեր ադեկվատ տղամարդիկ ջան գնացեք վերև՝ կնոջ մոտ, որ հնարավորինս լավ անցնի:
Էջանիշներ