Եթե դու չես ուզում ներկա գտնվել ու եթե դու նոր մարդու լույս աշխարհ գալն անդուր տեսարան ես համարում, դա մենակ քո գործն ա, ոչ ոք քեզ չի ստիպում, որ քո սեփական երեխայի ծնունդին ներկա գտնվես: Բայց պնդելը, որ դա բաժանվելու պատճառ կարա դառնա, լավ էլի: Եթե ծննդաբերությանը ներկա գտնվելուց զույգը պիտի բաժանվի, ուրեմն իրանց հարաբերության մեջ շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք էսպես թե էնպես ջրի էրես էին դուրս գալու՝ անկախ նրանից հայրը ծննդաբերությանը ներկա գտնվել ա, թե չէ:
Էջանիշներ