Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
Դժվար է ասել, թե որերորդ մոհիկանն էր Աշոտ Նավասարդյանը և ընդհանրապես՝ ինչի վերջին մոհիկանը, բայց որ նա է սկսել Հանրապետականի ապագաղափարականացումը ու սերտաճումը իշխանությանը, դա փաստ է։
Հարգելիս, այս ֆորումում ես ծանոթ եմ Ձեր տրամաբանական ու բավկանին բարձր մակարդակի մտքերին : Ձեր շատ մտքեր ինձ դուր են գալիս, սակայն Աշոտ Նավասարդյանի մասին Ձեր կարծիքի հետ թույլ տվեք չհամաձայնել: Կարծեմ գաղտնիք բաց արած չեմ լինի, եթե ասեմ` անմեղ ու ազնիվ մարդկանց վրա, նվիրյալ ու գաղափարի կուսակցությունների վրա ցեխ շպրտելն ու վարկաբեկելն ամենահաջողված "քաղաքական" գործընթացն էր ՀՀՇ-ի համար: Երևի Աշոտն էլ է ընկել այդ հոսանքի տակ...
Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի բերեմ մի թարմ օրինակ` 6 ամիս առաջ նախկին ՀՀՇ-ականի` այժմ "Արմատ"-ական գործչի` Վազգեն Մանուկյանի հասցեին արած զրպարտությունից:
-Վազգեն Մանուկյանը, Լֆիկ Սամոյի փողերով քոչարյանանպաստ հեռուստաելույթներ է ունենում:
Միգուցե Աշոտի հաշվով Դուք իրավացի եք, սակայն ես կգերադասեյի այդ մասին չիմանալ, քանզի ես նրան այդպիսին չգիտեյի ու ուզում եմ հավատալ որ նա մինչև վերջ ազնիվ ու մաքուր է եղել: