Ժող, ՖԲ–ում սխալմամբ խումբ եմ ստեղծել ու, փաստորեն, մի շարք ընկերների հրավիրել էդ խումբ։ Բայց իրականում լրիվ ուրիշ բան էի ուզում անել... Մեկ էլ որ չտեսա՝ լիքը մարդկանց հրավեր ա ուղարկվել

։ Հիմա հնարավոր չի՞ էդ խումբը ջնջել։ Մեռա ման գալով ջնջելու ձևը, չգտա

։ Ստիպված բոլոր անդամներին ուղղակի հատ–հատ հեռացրի խմբից՝ մտածելով, որ եթե խմբում մարդ չմնա, գուցե ավտոմատ «փակվի» խումբը, բայց ոչ մի բան էլ չեղավ։ Հիմա մարդիկ կմտածեն, թե էդ ինչ խումբ եմ իրենց հրավիրել, հետո էլ ջնջել... Մի խոսքով՝ շատ անկապ բան ստացվեց։ Մի բան ասեք. ո՞նց ազատվեմ էդ խմբից։
Էջանիշներ