User Tag List

Էջ 17 24-ից ԱռաջինԱռաջին ... 7131415161718192021 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 349 հատից

Թեմա: Տնաշենի

  1. #241
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր մի թուրք աղջկա հետ ծանոթացա, սկսեց ցեղասպանությունից խոսալ ու աչքերը լցրեց։

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.10.2016), John (12.07.2016), kitty (03.08.2016), Smokie (23.07.2016), Աթեիստ (12.07.2016), Գաղթական (23.08.2016), Զաքար (12.07.2016), Հայկօ (12.07.2016), Մուշու (02.08.2016), Նաիրուհի (12.07.2016), Նիկեա (12.07.2016), Տրիբուն (09.08.2016)

  3. #242
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ին-որ բան ա կատարվում չեմ ասի թե ինչ ախր խի անգլերեն լավ չես խոսում հը՞

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (03.09.2016), Մուշու (02.08.2016), Նիկեա (02.08.2016)

  5. #243
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ իբր ներկայացման էի գնացել, բայց ժամը խառնել էի, գրած էր՝ 8-9:30, ես մտածել էի՝ 9:30 ա սկսվում: Մի խոսքով չտեսա, բռնաբարության թեմայով էր, ժամանակին դեպք ա եղել գաղութարարության շրջանում, որ բրիտանացի զինվորները եգիպտացի աղջիկների են բռնաբարել և այլն: այսպես կոչված վըրբեթիմ (բառացի՞) թատրոն ա կոչվում, որ հիմա շատ մոդայիկ ա ամենուր հիմնականում կոնկրետ խնդիրներ քննարկելուն ուղղված: Մեծ հանդիսատես նման թտրոնները չեն գրավում՝ հիմնականում գրանտներով են գործում և հանդիսատեսն էլ՝ ակտիվիստներ և այլն: ամեն դեպքում ռեժիսորը Արմ-ում ամենաուսումնասիրվող եգիպտացի ռեժիսորն ա, հետը խոսեցի, բայց չասացի, որ ուսումնասիրող եմ, թե չէ վաղվա համար գուցե տեղ գտնվեր ինձ համար դահլիճում (հրավիրատոսմերով ա ու հրավիրատոմսերը պարզվեց սպառված են): Ինքս հետաքրքրված եմ ավելի շատ ռեալ գրական արժեք (իմ ընկալմամբ) ունեցող տեսքտերի հիման վրա արվող ներկայացումներով: Բայց սա չի կարևորը, թատրոնի շենքից դուրս եկա, հարակից նրբանցքում մի ամբողջովին մերկ հաստլիկ բայց ոչ գեր կին բացականչում էր դանդաղ վազելով՝ իղթիսաբ ու կաթլ, յա3նի՝ բռնաբարություն և սպանություն, նրբանցքում միայն ես էի ու մի ուրիշ տղա, տղան մատով շաշ արավ, թե մագնուն ա, յա3նի՝ գիժ ա, բայց կինը շատ մաքուր էր, մարմինը նկատի ունեմ, գիժ չէր հիշեցնում, բայց բռնաբարված էլ չէր հիշեցնում, որովհետև արյունոտ չէր, ծեծված չէր, տկլոր կնիկ էր, հետո ասում եմ՝ գուցե պիտի մոտենայի, հարցնեի՝ ինչով կարող եմ օգնել, բայց քանի որ գիտեի՝ նորվա ներկայացումն ինչի մասին էր, մտածեցի՝ երևի ներկայացմանը կից ակցիա ա, չգիտեմ,գուցե պիտի մոտենայի:


    Քանի որ ինչքան ժամանակ թատրոնով եմ հետաքրքրվում, գիտեմ, որ բռնաբարության թեմայով նման ներկայացումները շատ են, մերկ կինը դահլիճից պատմում ա իր գլխով անցածը օրինակ և այլն, ուսւոմնասիրողները սիրում են անդրադառնալ նման ներկայացւոմների՝ հանդիսատեսի շոկն ա հետաքրքիր, մերկ մարմինը բեմում, բայց ես չեմ հասկանում սա: Եթե նպատակը հասարակության ուշադրություն գրավելն ա խնդիրների հանդեպ շոկի միջոցով, ապա էն հանդիսատեսը չի էնտեղ: կանայք են շատերը, ակտիվիստներ, տղաներ, որոնք հաստատ երբեք բռնաբարություն չէին գործի, ասենք մարդկանց մղկտացրեցիր, գուցե հանդիսատեսից ոմանք վերապրեցին իրանց գլխով անցածը ու ի՞նչ:


    Մարդիկ կան, որ ինձ քննադատում են, թե գնում ես դասական ոճով գրված պիեսների հետևից, ոչ մի նորարարություն չկա և այլն դրանցում: Կներեք, բայց պիեսը պիես ա, բայց սա էն մոդելն ա, որը հանդիսատես ա բերում, ու իրոք քննարկված խնդիրները կարան ազդեցություն գործեն հասարակության վրա որոշակի, որովհետև շատ մարդիկ են նայում, կա մյուս տարբերակը, որ Հայկո-Մկոյի կամ Վահրամ Սահակյանի արած կավեէնատիպներկայացումներին անդրադառնաս, որը իրականում էլ ավելի շատ հանդիսատես ա բերում, էլ ավելի շատ ազդեցություն կունենա, բայց էդ էլ ախր էնքան մակերեսային ա, որ հաճախ էդ ազդեցությունը ոչ թե քննադատվող երևույթների հանդեպ բացասական տրամադրվելն ա լինում այլ ընդհակառակը մարդիկ սկսում են կրկնօրինակել:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 04.08.2016, 15:56:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (09.08.2016), Smokie (25.08.2016), _Հրաչ_ (04.08.2016), Մուշու (09.08.2016), Յոհաննես (04.08.2016), Նաիրուհի (04.08.2016), Նիկեա (04.08.2016), Տրիբուն (09.08.2016)

  7. #244
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցած տարի մեկի հետ ծանոթացա, որ Հայաստան այցից ահագին դժգոհ էր ու նեղված էր խոսում ու ես էլ իր նեղվելուց էի նեղվել: Էս տարի Կահիրեն մի տեսակ ավելի հարազատ ա՝ իմն ա: Ոչինչ չի նյարդայնացնում, ոչնչից չեմ նեղվում, ամեն բան սիրում եմ, նեղվում եմ մենակ էն գիտակցումից, որ քաղաքակրթության այս օրրանը էս վիճակին ա էսօր, էսպես պիտի չլիներ, արդար չի: Ինչ հետաքրքիր բանի մասին մարդ կարդում ա, ուզում ա պարզի, թե որտեղից ա սկիզբ առել, պարզվում ա՝ Եգիպտոս: Ինչի պիտի էս վիճակին հասներ էս երկիրը: Արդեն էնքան իմն ա, որ առանց գին հարցնելու արխային տաքսի եմ նստում ու գիտեմ՝ որտեղ իջնելիս ինչքան վճարեմ, որ համ շատ չվճարեմ, համ իրանց սպասածից ավել լինի: Ջան ասում ենք, ջան լսում: Շատ կարևոր էր էս գալս: Եկող տարի էլ եմ գալու՝ ոչ ամառը, որովհետև շատ զբաղված կլինեմ, բայց մինչև տարեվերջ պիտի կարողանամ: Հա, ու չեմ հոգնի ասլուց,մարդիկ էստեղ ինչ սիրուն են՝ բացառիկ, տարբեր, ուրիշ տեսակ, ու բոլորը: Ու երկիրն ա սիրուն, բայց ծածկված թոզի մեջ, ու մարդկանց սիրունությունն էլ ա ծածկված աղքատության, թոզի, տխրության, նեղվածության, նեղսրտվածության մեջ: Մի տեսակ տխուր սիրունություն ա՝ մաթևոսյանական…

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.08.2016), John (08.08.2016), kitty (09.08.2016), laro (08.08.2016), Smokie (25.08.2016), Մուշու (09.08.2016), Նիկեա (08.08.2016), Տրիբուն (09.08.2016)

  9. #245
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հակամուսուլմանական գրառումներ անելու և լայքելու համար երկու ֆրենդների ֆեյսբուքյան ընկերացանկիցս ջնջեցի: Ճիշտն ասած էս մարդիկ որևէ կերպ իմ գոյությունը ըստ էության չէին էլ նկատում, ու լավագույն դեպքում իրանց համար մեկ կլինի կամ ուղղակի չեն նկատի, իսկ գուցե նաև ուրախանան: Ընդհանրապես այլատյացության բոլոր տեսակի դրսևորումներ նկատելիս ջնջում եմ մարդկանց, բայց եթե էդ մարդու հետ փոխադարձ գրորովանք ենք ունենում իրար հանդեպ կամ անձնական ծանոթություն և մտերմություն, ավելի բարդ ա: Ստիպված կամ արձագանքում եմ կամ էլ, դե մնաց մյուս կամը, լռում: Ինչ անեմ, իմ սկզբունքայնության սահմանն էդքան ա: Բայց ինձ շատ անհարմար եմ զգում, որ էդ գրառումները իմ լրահոսում պարբերաբար հայտնվում են: Մյուս կողմից կարող եմ արդարացնել մոտեցումս. միևնույն ա՝ էդ մարդկանց, կոնկրետ ում ջնջում եմ, վեջը չեմ, համենայն դեպս չեմ զգում որևէ կերպ որ վեջն եմ, էդ դեպքում ինչու պիտի լրացուցիչ անգամ անհարմարության զգացում ապրեմ: Անիմաստ քննարկումների ժամանակ էլ չունեմ: Ասեմ, որ ընդգծված կերպով իսլամը գովերգող (ընդհանրապես քարոզող, թեկուզ քրիստոնեություն լինի) մարդկանց էլ եմ ջնջում, նրանցից մեկի հետ շփումը ի դեպ ինձ համար շատ կարևոր կարող էր լինել, բայց մի տեսակ նաև իր՝ իսլամի էդ գովերգման մեջ քրիստոնյաների հանդեպ ատելությունն էր չգրված բայց ընթերցելի, թե չէ գուցե մինչև հանդիպումը դիմանայի:

    Հանգամանքների բերումով՝ ես գնալով ավելի ու ավելի շատ մուսուլման ընկերներ եմ ձեքբերում, էդ թվում՝ ոչ թե պարզապես ընկերներ մի քիչ ընդհանրացված իմաստով, այլև շատ թանկ մարդիկ, շատ-շատ: Իմ էդ մտերիմների թվում կան կրոնին թեթև նայող մարդիկ, բայց կան նաև մարդիկ որ պարտադիր երեկոյան աղոթքը կատարում են: Ես ինքս ինձ թույլ եմ տալիս իմ շատ մուսուլման մտերիմների հետ (այդ թվում՝ աղջիկ) բանավիճել, երբ իրանք օրինակ պաշտպանում են հիջաբը, ասել, որ իրանց բերած փաստարկները խիստ հեղհեղուկ են ու վիճելի և այլն: Ինձ էդ ազատությունը տալիս եմ, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ ես զբաղվում եմ մեծ մասամբ մուսուլմանական մշակույթի ուսումնասիրությամբ՝ ընդ որում մեծ սիրով (թեկուզ կրոնի խոր կնիք չլինի, բայց էդ միջավայրում ստեղծված պիեսներ են, որոնցում եթե կրոնի մասին ակնարկ անգամ չլինի (չնայած հեչ չլինի Ալլահի անունով երդումներ հո կան) բեմում հայտնվելիս մեկ էլ իր սրտին բավարարող պահին հանդիսատեսը բացականչում ա՝ Ալլահու աքբար): Մի խոսքով, երբ քրիստոնեական միջավայրից դուրս եկած մարդն ա կոպիտ արտահայտվում քրիստոնեության մասին (ես էլի իհարկե առիթներ եղել են որ ցույց տամ, որ ինձ դա դուր չի գալիս, Աթեիստը կհաստատի) էլի մի տեսակ ոչինչ, ոչինչ չի, բայց դե լավ՝ ոչինչ, բայց երբ էդ միջավայրից դուրս մեկն ա էդպես ընդհանրացված հայհոյում բոլոր մուսուլմաններին, չգիտեմ, էրեխեք, ես դա չեմ կարողանում ընդունել, ներող եղեք: Մի անգամ ֆեյսում Հեթանոսը ասաց՝ բա մեր հազարամյա ճնշված վիճակը իրանց լծի տակ, ախպեր ջան, իրանցից էլ որոշ ծայրահեղականներ հենա իրանց վերջին երկու հարյուր տարիների ճնշված վիճակի մուռն են հանում, է հետո՞: Ես չեմ կարող աղ կոյունլուների արարքների համար ատեմ իմ թուրքմեն ծանոթուհուն, որը իմ ճանաչած ամենակատարյալ մարդկանցից մեկն ա: Թալեաթի համար ատեմ Հրանտ Դինքի համար լաց լինող իմ թուրք ծանոթուհուն: Մսրա Մելիքի համար ատեմ իմ եգիպտացի ամենահարազատ մարդկանցից մեկին

    Լավ մնացեք: Մի ընդհանրացրեք վատ տրամադրվածությունը էդ մշակույթի, էդ կրոնի, էդ սեռի, էդ սեռականության, էդ մասնագիտության,մաշկի էդ գույնի բոլոր կրողների հանդեպ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 10.08.2016, 03:51:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enipra (11.08.2016), John (10.08.2016), Smokie (26.08.2016), Աթեիստ (23.08.2016), Տրիբուն (15.08.2016)

  11. #246
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստամբուլի օդանավակայանում ժամանակ եմ սպանում։ Վերանայում եմ անցածս ներկաս անցնելիս։ Բարդ ա։ Էս քանի օրը համալսարանիցս ահագին ներվայնացրին։ Իրանց բյուրոկրատական քաշքշուկների մեղքը ուզում էին վրաս կոտրեն։ Ինձ թվում ա նամակներիցս մեկում պասիվ ագրեսիա էին կարդացել ու որոշել էին հախիցս գալ՝ դու էիր մնացել այ հայի մեկը գաս մեր Եվրոպաներում քեզ լավ զգաս։ Հետո էլ ասում են ռասիզմ չկա։ Ես իրականում շատ եմ զգում բայց չտեսնելու եմ տալիս։ Ձեր պարապը չեմ։ Բայց էս անգամ եթե գլուխս կախեի հետո վատ էր լինելու։ Ես եթե հարցը արդեն գործին ա վերաբերվում միշտ էլ առճակատման եմ գնացել։ Էստեղ խի տեի գլուխս կախ։ Մի խոսքով ներողություններ չստացա բայց խոստումներ ստացա որ իմ ուզածով կլինի։ Շատ կարևոր էր որ ղեկավարներս ինձ վստահում են։ Բայց ինձ թվում ա չէր կարելի Եգիպտոսում վերջին օրերս հարամ անել։ Ինչ որ ա։ Եթե ներողություն չեն խնդրում ու բացատրում թե ինչով էր պայմանավորված էդ վարմունք ը, ես ազատ եմ ինքս ենթադրելու ու ես վերագրում եմ ռասիզմին, ուրիշ ոչինչ։

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (23.08.2016), Mr. Annoying (23.08.2016), Smokie (26.08.2016), Յոհաննես (28.08.2016), Նիկեա (23.08.2016), Տրիբուն (25.08.2016)

  13. #247
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ լավն ա ակումբս էսօր, Գալաթեայի ու Այվիի գրառումները կարդացի, Դայանայի նիկը Գալի գրառումում, չեմ կարում իրանց վարկանիշ տամ, բայց մի տեսակ անկախ ինձանից ես էլ քաջալերվեցի: Չէ, ես հուսալքված չեմ, ոչ տունը երեխաս ա լացում ոչ էլ եսիմինչ այլ խնդիր ունեմ, չգիտեմ, առանձնապես քաջալերվելու կարիք չունեի, բայց դե հիմա քաջալերվեցի, ի՞նչ անեմ

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.08.2016), Cassiopeia (29.08.2016), Freeman (01.09.2016), ivy (29.08.2016), Mr. Annoying (29.08.2016), Smokie (26.10.2016), Աթեիստ (29.08.2016), Գալաթեա (29.08.2016), Մուշու (31.08.2016), Յոհաննես (30.08.2016), Նաիրուհի (30.08.2016), Նիկեա (29.08.2016), Տրիբուն (30.08.2016)

  15. #248
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ կողքի օֆիսից մի պակիստանցի կա, ինձ չի բարևում Էրեկ մեր ընդհանուր ընկերների հետ խոսում ենք, ոնց խոսքը դրան հասավ, ասի՝ էդ գյադեն ինձ չի բարևում ու մի տեսակ զգում եմ, որ թույն ա շնչում: Մի անգամ մի աղջիկ իրա ծնունդին ինձ հրավիրել էր, ու հենց էդ տղու տանն էր նշում, մենակ էդ պատճառով չգնացի, որովհետև դե նախընտրում եմ բացասական էներգակիրներից հեռու ֆռամ: Մի խոսքով, ասին՝ քեզ չի հավանում …ԴԴ Ասում եմ՝ ծանոթ չենք, երբեք բառ չենք փոխանակել, ո՞նց ա տենց հնարավոր, որ լրիվ անծանոթ մարդուն, որից ոչ լավն ես տեսել, ոչ վատը, չհավանես: Ոչ թե չհավանես զուտ, այլ ուղղակի տենց էդ աստիճան ցուցադրական ատես, ու որ սաղ իմանան, այսինքն՝ որ մարդիկ ինձ ասւոմ են, ուրեմն ինքը արտահայտվել ա, չէ՞: Չգիտեմ՝ ինձ հետ տենց չի լինում, եթե ես մարդուց ոչինչ չեմ տեսել, ինձ համար ինքը լավն ա, մինչև վատը կտեսնեմ:

    Իկս ընդհանրապես, մեզ մոտ նորմալոտ ամառ ա, արև ա համենայն դեպս, անձրև շատ քիչ ա գալիս: Աշխատելս էս հրաշալի եղանակին չի գալիս, բայց պետք ա:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.08.2016), Cassiopeia (31.08.2016), kitty (01.09.2016), Mr. Annoying (31.08.2016), Smokie (26.10.2016), Մուշու (31.08.2016), Նիկեա (31.08.2016), Տրիբուն (31.08.2016)

  17. #249
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր արաբերենի երեկոյան խմբակիցս հրաժարվեցի, որովհետև արդեն համալսարանական լեվըլում եմ հենց դաս տալու, էդքան շատ ժամանակ չունեմ, բայց ընտիր բան ա էս, ահավոր ուրախ եմ:

    Էստեղ մարդկանց մեջ մի տեսակ անմիջականություն կա, որ մի այլ կարգի հրապուրում ա: Երբ դեռ նոր էի գալու, տուն ու տնկիցներ էի փնտրում, աչքովս ահագին ֆեյսբուքյան խմբերում հայտարարություններ ընկան, ուր մարդիկ իրանց մասին պատմելիս շեշտում էին, որ իրանք ամաչկոտ են՝ հասուն մարդիկ՝ 25-35 տարեկան: Ասենք չգիտեմ՝ հասուն հայ տղամարդը տենց հանգիստ իր մասին կասի՞, որ որ ես ամաչկոտ եմ, թե՞ կամաչի


    Էստեղ մի տարիքով ընկեր ունեմ, հիսուն կարող ա լինի, անցած տարի մասթըր էր անում, էս տարվանից սկսել ա ՓհԴ: Էսօր լրիվ պատահաբար փողոցում հանդիպեցի, խոսում ենք, ասի՝ իրիկունը ընկերներով ընթրում ենք, անպայման միացիր: Նոր նամակ ա գրել, թե որտե՞ղ, ե՞րբ, բայց դու հաստատ գնում ես, չէ՞, որովհետև մեծ մասին չեմ ճանաչում, ես էլ ամաչկոտ եմ դե՝ ասում ա

    Ու ասեմ, որ էս նույն անմիջականությունն էր տպավորվել Սիրիայում, նույնը՝ Եգիպտոսում: Մարդիկ չէին վախենում ծիծաղելի թվալ և այլն, այսինքն՝ տենց «կարգին տղու» իմիջ չկար, որի մեջ պետք ա տեղավորվել: Գուցե Հայաստանում ա տենց, ես եմ սխալ տպավորություն ստացել: Ակումբցիքս հաստատ տենց են, բայց իմ տպավորությամբ մեծ մասամբ կան էդ չափանիշները, որ մեջ պետք ա ցույց տաս քեզ՝ ջոկող,նիստուկաց իմացող, տպավորությունը մեզ համար շատ կարևոր ա:

    Չնայած էստեղ էլ ուրիշ բան կա, պետք ա՝ սիրալիր լինել: Մի ծանոթ աղջիկ կա, տուն ա վարձել, տանտերերը մեր տարիքի ամուսիններ են, ասում ա սկզբի օրերը շատ սիրալիր էիր (նայս) և այլն, հետո փոխվել են, դարձել՝ չոր, խիստ, անհյուրընկալ: Դե ասում ա՝ սկզբում իրանց համար հյուրի պես էի, բայց դե որոշ ժամանակ անցավ, դարձավ սովորական, մարդիկ հոգնեցին նայս լինելուց երևի: Ո՞նց կարա մարդ հոգնի ինքն իր պես լինելուց, եթե դեր չի դա, որը խաղում ա:

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.09.2016), Cassiopeia (01.09.2016), John (02.09.2016), kitty (01.09.2016), Mr. Annoying (01.09.2016), Smokie (26.10.2016), Մուշու (02.09.2016), Նաիրուհի (11.09.2016), Նիկեա (01.09.2016), Ուլուանա (04.09.2016)

  19. #250
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ մարդ, սենց բան կլինի, օրը մի լավ բան լինում ա, ուրախանում եմ, էլ չեմ աշխատում, թե՝ մեկ ա հաջողությունը հետս ա :ԴԴ

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.09.2016), John (03.09.2016), kitty (05.09.2016), Mr. Annoying (04.09.2016), Smokie (26.10.2016), Զաքար (04.09.2016), Մուշու (03.09.2016), Յոհաննես (03.09.2016), Նաիրուհի (11.09.2016), Նիկեա (03.09.2016)

  21. #251
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ընկեր ունեմ, որ ծայրահեղ վատ վիճակում ա: Ուրիշի կյանքի մանրամասները, թեկուզ անծանոթ բոլորիդ, իհարկե չեմ պատմի: Մարդը ահավոր դեպրեսված ա, կոտրված, լնդերի բորբոքում ուներ, գնացել էր բժշկի, ասել էին՝ ներվերից ա, գնացել էր ուրիշ բժշկի մոտ, նույնն էին ասել, ասում ա՝ երեք տարբեր բժշկի մոտ գնացել եմ: Այսինքն՝ արդեն ապրումների պատճառով առողջությունն ա քայքայվում: Էդ մարդուն երբեք ժպտալիս չեմ տեսել, այսինքն՝ ժպտում ա, բայց չի չի զգացվում, որ դա ժպիտ ա: Չգիտեմ՝ մեծ-մեծ խոսալ ա ստացվում ասելը, որ անելանելի վիճակներ չեն լինում, երևի լինում են, բայց հանձնվելը ու հարմարվելը ամենավատ բանն ա, որ մարդ կարող ա անի ինքն իր հանդեպ: Դանդաղ ինքնասպանություն: Պայքարել, ելք որոնել պետք ա, թեկուզ էդպես էլ չգտնես, բայց էդ պայքարդ (նկատի չունեմ միտինգի դուրս գալ, բայց հուսահատ քայլերի դիմել, փորձել հարցը ինչ-որ կերպ լուծել), ելքի որոնումդ հենց նույն ելքն ա, որով արդեն իմաստավորում ես էսօրդ: Ծեծված միտք ա, թե կյանքի իմաստը էդ իմաստի որոնումն ա: Չգիտեմ՝ ո՞վ ա որ լիովին բավարաված ա իր ամեն ինչով, բայց ախր ոնց կարելի ա թևաթափ լինել: Էսքանը էս թեմայով:


    Ինչքան ասում եմ շփումներս կրճատեմ չի ստացվում: Օֆիսից խոհանոց հինգ մետր ա, բաժակը ձեռքիս գնում եմ ջուր խմելու, ճամփին էնքան մարդ եմ հանդիպում, մինչև հետ եմ գալիս օֆիս տուն գնալու ժամանակն ա արդեն Որ նոր էի եկել, մտքովս չէր անցնում, որ էս աստիճան կասիմիլացվեմ էս բազմազգ հրաշալի միջավայրին: Բայց պետք ա աշխատել, որ պատվով անցնեմ էս փուլը, թե չէ մեկ էլ տեսար ես էլ վերջում թևաթափ եղա Մի խոսքով, շատ շփումներ ունենալը ոչ միշտ ա լավ:

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.10.2016), boooooooom (08.09.2016), CactuSoul (15.09.2016), Cassiopeia (08.09.2016), Freeman (08.09.2016), kitty (08.09.2016), Mr. Annoying (08.09.2016), Smokie (26.10.2016), Յոհաննես (08.09.2016), Նաիրուհի (11.09.2016), Տրիբուն (08.09.2016)

  23. #252
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անգլերեն լեզվակիրներին դժվար ա դե արտասանել այնպիսի հնչյուններ ինչպիսիք են հայերենի պարզ խուլերից պ-ն, կ-ն: Արաբերենում կան օրինակ էմֆատիկ տ, ղ-ոտ կ, էստեղ արտասանում են էմֆատիկ թ, ղ-ոտ ք: Հիմա ես պետք ա դե դաս տամ, մոդուլի համակարգողը ու ղեկավարս ինձ ասում են, որ քո գխավոր խնդիրը ուսանողներին սովորացնելն ա ճիշտ արտասանել, ասեն բացատրել, որն ա տարբերությունը թ-ի ու էմֆատիկ թ-ի, ք-ի ու էմֆատիկ ք-ի միջև :Դ Ամաչում եմ ասեմ, որ գայս, ախր դուք էլ ճիշտ չեք արտասանում :ԴԴ Ինչևէ, բուդ՛եմ ռաբոտատ՛ Համ վախեցած եմ, համ ահավոր ոգևորված: Ինձնից մի տարի առաջ քուվեյթցի տղա կա մեր ֆակուլտետում, ով էլ դաս չի տալու, որովհետև ժամանակ չունի, ահագին դուխ տվեց, թե արխային, լավ կլինի:ԴԴ Տեսնենք, տեսնենք: Բայց սովորացնել ընդհանրապես շատ եմ սիրում, ավելի շատ, քան հետազոտություն անել:

    Էստեղ ջիմում երաժշտությունը շատ լավն ա, լավը որն ա, ժամանակից մոդայիկ պոպ՝ Ջասթին Բիբեր բան:ԴԴ Ջիմկիցս էլ պարելու գիժ ա, ասենք դե մեկս վարժություն ա անում, մեկը պիտի հանգստանա, ինքը դրա փոխարեն պարում ա, դե ես էլ եմ արդեն վարակվել, մեկս վարժություն ա անում, մյուսը ոգևորված պարում: Ամենահետաքրքիրն էն ա, որ ոչ մեկի վեջը չի, ոչ մեկ չի ասում էս ցնդածներն ով են, կամ գուցե ասում են, բայց ցույց չեն տալիս:ԴԴ Բայց որոշել եմ, որ հիփ-հոփի գնամ, որ Հայաստանը ամոթով չթողեմ ջիմում, նորմալ պարեմ, թե չէ էս ինչ ա, ամոթ էլ ա:

    Ոնց որ վերադարձել եմ ի շրջանս իւրոյ, նկատի ունեմ, թեզիս մեջ եմ էլի հոգով սրտով, էսօր ավտոբուսից դուրս գալուց վարորդին փոխանակ շնորհակալություն հայտնեմ, բարևեցի:ԴԴ Մտածեցի՝ կայֆ, արդեն ցնդում եմ էլի, ուրեմն նորմալ աշխատանքային վիճակում եմ:ԴԴ

  24. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.09.2016), CactuSoul (15.09.2016), John (10.09.2016), kitty (10.09.2016), Smokie (26.10.2016), _Հրաչ_ (09.09.2016), Նաիրուհի (11.09.2016), Նիկեա (09.09.2016), Ուլուանա (10.09.2016), Տրիբուն (12.09.2016)

  25. #253
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես տենց էլ գիտեի որ էս խուժան Եվրոպան լավ բանի չի հանգեցնի ինձ։ Երկու տարի թեզիս վրա աշխատելուց հետո որը ընդհանրապես ոչ մի կապ չունի գենդերի հետ նստեցի մի ամբողջ գլուխ գրեցի թե ինչու եգիպտական պիեսներում կանայք չկան կամ եթե կան իրենք իրենց չեն ներկայացնում այլ կանայք են մայրեր դուստրեր։ Մնում ա թեզիս թեմայի մեջ խցկեմ։ Էհ Տիրան ջան սենց բա կլինի՞: Կանանց հարցը լուծեցինք իսկ որտե՞ղ են գեյերը։

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.10.2016), CactuSoul (15.09.2016), Mr. Annoying (15.09.2016), Աթեիստ (15.09.2016), Նաիրուհի (15.09.2016), Նիկեա (15.09.2016), Ռուֆուս (15.09.2016), Տրիբուն (16.09.2016)

  27. #254
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր հիշեցի, որ էս արտահայտությունը ակումբում կարամ մեջ բերեմ, հորս հետ ինչքան սկայպով խոսում եմ, հարցնում եմ՝ ո՞նց ես, ասւոմ ա՝ մեզ ինչ ա եղել, քեզնից ասա՝ ո՞նց ես անում էդ չոլում:ԴԴ

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.10.2016), CactuSoul (10.10.2016), Cassiopeia (30.09.2016), Freeman (30.09.2016), Smokie (26.10.2016), Գաղթական (30.09.2016), Մուշու (05.10.2016), Նաիրուհի (30.09.2016), Նիկեա (30.09.2016)

  29. #255
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմային մի թեթև անդրադարձել եմ, մանրամասն պատմեմ, արդեն երբ հումորվ եմ ամեն ինչին նայում:

    բյուրոկրատիան բրիտանական ակադեմիայում ոնց ա աշխատում


    արտասահմանում դաշտային աշխատանքի համար էթիկայի հանձնաժողովից թույլտվություն ա պետք:


    Եգիպտոս գնալուց առաջ բնականաբար գրել եմ իրանց որ էս ինչ էս ինչ օրերը լինելու եմ Եգիպտոսում ինտերվյուներ եմ վերցնելու էս ինչ էս ինչ մարդկանցից, դիմել եմ մի ամիս առաջ, գնալուցս առաջ նամակ եկավ, թե էդ դիմումդ օնլայն տարբերակով էլ կարա՞ս մեզ ուղարկես, ընդ որում ըստ դիմումիս արդեն պիտի Եգիպտոսում լինեի, ուղղակի իրանք քանի որ զգում են ավելորդ թղթաբանություն ա, իրանք են ականջի հետև գցում, վերջը հենց նույն օրը բոլոր պահանջված փաստաթղթերը ուղարկում եմ նաև օնլայն, չնայած իրանք կարային տեղում սկան անեին, ու իմ հավեսով գնում եմ Եգիպտոս, խոստացածս ժամկետից ուշացումով ինտերվյուներս վերցնում եմ, մեկ էլ նամակ ա գալիս,թ ե էս ինչ էս ինչ տեղերը դիմումիդ կարա՞ս հստակեցնես, նշանակում ա՝ որ պետք ա դիմումս նորից գրեմ, բոլոր էդմարդիկ ստորագրեն, նորից սկան անեմ, ե Եգիպտոսւոմ եմ, ասում եմ՝ նախ էս պահին հեչ հարմարչի, կլինի՞ հետ գամ նոր, երկրորդն էլ արդեն ինտերվյուները վերցրել եմ,

    վերջը ոչ մի պատասխան չի գալիս շուրջ մի շաբաթ, թե կլինի կամ չի լինի, մեկ էլ մի շաբաթից մի խստաշունչ նամակ ա գալիս, որ անթույլատրելի ա առանց թույլտվության ինքնագլուխ ինտերվյուներ վերցնելը, դու դրանք չես կարող օգտագործել, դե կներեք էլի՞, կարող ա հետ գայի, նոր թույլտվությունը տայիք: Բնականաբար նամակ եմ գրում բոլոր պատասխանատուներին, թե քիչ մի դանդաղ եք աշխատում, մի բան էլ մուննաթեք գալիս վրաս: ոչ ձեն ոչ թուն:


    հետ էմ գալիս, ղեկավարներս ասում են նոր նիստ կլինի երևի, հետադարձ թույլտվություն կտան, բայց մեզ նկատողություն կանեն, ասում են բայց ոչինչ, ասում եմ՝ ձեզ խի՞ նկատողություն կանեն, ասում են` ոչինչ

    վերջը ինձ մեկ էլ նամակ ա գալիս, թե հարցրե՞լ ես թարմացնել և լրացնել փաստաթղթերդ, կներե՞ս բայց ինձ ով էր պաշտոնապես հայտնել, որ ամեն դեպքում հետադարձ պետք ա թույլ տաք, վերջը թարմացնում եմ, մի հատ ժողով ա լինում ինչ-որ պատասխանատուների հետ, ասում են՝ էս էս բաները պիտի դիմումիդ մեջ ներառես, այդ թովւմ՝ ներողություն, ասում եմ՝ խնդիր չկա, բայց կներկայացնեմ նաև ոնց ա իրականում եղել, պատճառները, բա՝ էդքան մանրամասն կարիք չկա:ԴԴ Կարճ կոնկրետ, ես էլ կարճ կոնկրետ գրում եմ, հիմա էլ պարզվում ա, որ մենակ պատճառների մասն էր պետք կարճ ու կոնկրետ, վերջը բա՝ կիսատ պռատ ա, պատասխանում եմ, բա ամեն բան տեղն ա իմ կարծիքով, եթե բարի լինեք ասեք ինչն ա կիսատ պռատ, կավելացնեմ, նոր նամակ՝ վերանայիր նշումներդ մեր հանդիպման ԴԴնշումները գրի եմ առնում իմեյոլվ ուղարկում, նշելով, որ իմ կարծիքով ամեն բան ներառված ա, ուրեմն չորս տարբեր դիմում ա, էնքան զահլես տարան, շաշ-մաշ լրիվ տարբեր հարցերի պատասխանող դիմումների պարունակությունները իրար կպցրեցի, ու բոլորի մեջ նույն կոմիտեին ուղղված նույն բանը գրեցի, ասին՝ հիմա նորմալ ա,


    էրկու շաբաթ անցել ա, դեռ սպասում եմ պատասխանի,

    Տիրան, նստի թեզդ գրի


    Ուրեմն մի հատ ֆոնդի ենք դիմել կոնֆերանս ֆինանսավորելու, մի ընտիր բյուջե ենք կազեմլ, բոլոր ծախսերը հղումներով, արդնե կատարվածները թե իրականում ինչքան էինք պլանավորել, ինչքան ենք ծախսել, չորս հինգ տիպի աղյուսակներով տարբեր ձևերով նույն բյուջեն ներկայացնելով, պատասխան ա եկել, որ մենք մանրամսն ինոֆրմացիա ենք ձեզանից ուզել, ոչ թե ուղղկաի բյուջե, ու թե ինչ մանրամասն ինֆորմացիա, էն ամենը ինչ ներկայացրել ենք, էրեխեքը ներվայանցել են, բայց դե ես արդնե կոփվել եմ, գրեցինք, որ կներեք, կարող եք ավելի սհտակ ասել, որովհետև ձեր ուզած ինֆորմացիան մեր պատկերացնելով մենք ներառել ենք, մեկ էլ ավոտմատ պատասխան ա գալիս, թե մինչև ամսի 17-ը օֆիսում չեմ, մարդը արձակուրդ ա գնում, առանց խորանալու մի անկապ պատասխան ա մեզ գրել, իբր թե աշխատում ա էլի:ԴԴ

    դե արդեն համալսարանական լևելում եմ դաս տալիս, առաջին կուրսեցիներին, առաջ երեկոյան խմբակ էր, ամեն ամիս թայմշիթ ա կոչվում, լրացնում եմ, թե քանի դաս եմ եմ տվել ամսվա ընթացքում, որ օրերը, որ ժամերին, կներեք, ձեզ մոր դասացուցակները չկա՞ն,

    ամենավատն ու ստորացուցիչն էս ամենում գիտե՞ք որն ա, որ գիտես՝ եկա ա էս ամենով հանդերձ Հայաստանում վիճակն ավելի վատ ա

  30. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.10.2016), CactuSoul (10.10.2016), Cassiopeia (09.10.2016), Quyr Qery (09.10.2016), Smokie (26.10.2016), Մուշու (09.10.2016), Յոհաննես (09.10.2016), Նիկեա (09.10.2016), Ուլուանա (15.10.2016), Տրիբուն (13.10.2016)

Էջ 17 24-ից ԱռաջինԱռաջին ... 7131415161718192021 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •