Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Դե տեսականորեն սկզբում պիտի բաժանեն ակտիվների ու ոչ ակտիվների, հետո տեսնեն՝ need for cognition-ով ոնց են իրանք տարբերվում: Բայց ինչու՞ ես կասկածում անկեղծ պատասխանների վրա: Լիքը մարդիկ շատ հանգիստ պատասխանում են, թե ինչն ա իրանց դուր գալիս, ինչը՝ չէ:
Ես նույնիսկ կարամ գրազ գամ, որ need for cognition-ը մարդկանց՝ ակադեմիական կարիերա անելու հիմնական մոտիվատորն ա: Թե չէ ուրիշ ոչ մի տեսակի մոտիվացիա չկա. աշխատավարձը քիչ, աշխատանքը՝ անկայուն, անմարդկային աշխատանքային պայմաններ:
Դե իմ ասած օրինակում էլ, երբ նույն փորձը հակառակ հերթականությամբ ես անում, բռնու՞մ ա չէ էդ տեսականին. Փաստը նրանում ա, որ եթե շատ մտածող/քիչ մտածող խմբերը համապատասխանում էին ֆիզիկապես պասիվ/ֆիզիկապես ակտիվ բաժանմանը, էլ էական չի, թե սկզբում ինչ խմբերի են բաժանել ու հետո ինչն են ստուգել. Եթե իհարկե ակտիվների ջրերն ընկած մտածողները սկսեն ակտիվ սպորտով զբաղվել ու մտածելը սկսի ձանձրալի թվալ (Իրանց մտածելակերպն եմ օգտագործում)
Ինչ վերաբերվում ա անկեղծ պատասխաններին, էս Հաուսից մնացած սովորություն ա Մարդ հազար ու մի պատճառներ ունի խաբելու, ու հեչ պարտադիր չի որ դրանք տրամաբանական լինեն. Ավելին ասեմ, եթե մարդկանց խաբելու պատճառները գոնե իմ համար տրամաբանական լինեին, մի հրաշք բան կլիներ էս կյանքը
Ասածս էն չի, որ մարդկանց պատասխանների վրա հույս դնել պետք չի ընդհանրապես, ուղղակի կոնկրետ էս դեպքում ինձ թվում ա լիքը ուրիշ մեթոդներ կան մարդկանց need for cognition կոչվածը գնահատելու.