Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
Վինդի քիբորդի նկատմամբ ինձ համար ԿԴՎինի միակ առավելությունն էն ա, որ ձախ ալթ-շիֆթը հայատառ-լատինատառ եմ փոխում, աջը՝ ռուսատառ-լատինատառ, ու գիտեմ, որ մի հատ ալթ-շիֆթով տվյալ պահին իմ ուզած քիբորդն եմ բերում ու չեմ շփոթում: Իսկ Վինդի դեպքում հերթով ա փոխում: Չնայած որ աջ ալթ-շիֆթն էլ հակառակ հերթականությամբ ա փոխում hy-en-ru-ն, բայց անհարմար ա, միշտ շփոթում եմ, էնքան եմ պտտում, մինչև իմ ուզած քիբորդը բերեմ: Win+Space-ն էլ հեչ հարմար չի: Իսկ մնացած առումներով Վինդի քիբորդը լավ ա:
Ես շատ վաղուցվանից օգտագործում եմ հենց Windows-ի մեջից դրվող Ctrl+1, Ctrl+2 ու Ctrl+3 շորտքաթները համապատասխանաբար անգլերեն, հայերեն ու ռուսերեն գրելու համար ու ոչ մի Alt+Shift: Բնականաբար ժամանակին ես էլ եմ KDWin օգտագործել, դրան սովորել, բայց սրան էլ շատ արագ սովորեցի:

Ճիշտ ա, ինչպես Microsoft-ի ամեն ինչը, սա էլ բագեր ունի: Դեռ Windows 7-ից սկսած նենց բագ կա, որ սրանք դնում, OK ես տալիս փակում, բայց կարող ա չաշխատեն: Կարող ա բացես, տեսնես ինքն իրան թռել են ու պետք լինի նորից դնել: Բայց էդ հեչ, որ մի հատ դրվեց, աշխատեց, տենց էլ կշարունակի:

Հա, մեկ էլ Windows 10-ում մի երկու ծրագրում հենց սենց լեզու եմ փոխում, ծրագրը կախվում ա ու պետք ա լինում փակել: Մեկը նույն մեծն Microsoft-ի Skype-ն ա (էն օրը ամոթանքով ֆիդբեք գրեցի իրանց), բայց շատ չեմ օգտվում սկայպից, պլյուս վեբ տարբերակ էլ կա: Մյուսն էլ CorelDraw X7-ում էր, բայց X8-ում արդեն նորմալ ա: