User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Ասալային ու նրա գործունեությանը:

Քվեարկողներ
134. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    91 67.91%
  • Բացասական

    19 14.18%
  • Չեզոք

    24 17.91%
Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 129 հատից

Թեմա: Ասալա

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ասալա

    Ինչպե՞ս եք վերաբերվում Ասալային ու նրա գործունեությանը:

  2. #2
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասալա

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս եք վերաբերվում Ասալային ու նրա գործունեությանը:
    Է Արթուր ջան Էս թեման ես էի ուզում բացել, լավ երեկոյան նյութեր կտեղադրեմ
    Բայց խոսե:ով Ասալայի մասին պետք է տարբերել նրանց նպատակները իրականացման միջոցներից: Եվ վերջապես իմ կարծիքով նրանց ակտիվ գործունեության շնորհիվ է պայմանավորված հայկական հարցի նորից երևան գալը

  3. #3
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասալա

    Ասալայականները մերօրյա հերոսներն են
    Հավերժ փառք նրանց ու խոնարհում զոհված մարտիկներին
    Եռաբլուրում կա նրանց տապանաքարերը

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morg (23.05.2011)

  5. #4
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասալա

    Մեծ հաշվով` ասսալայականությունը 19-րդ դարի ֆիդայականության շարունակությունն էր 20-րդ դարում, որը, սակայն, ապացուցեց, որ նորագույն շրջանի համաշխարհային քաղաքական կյանքում այդպիսի գործողությունները ոչինչ չեն փոխում և ավելին` սեփական ժողովրդի մոտ ստեղծում են գործողության, ինչ-որ նպատակի համար պայքարելու վճռկանության իմիտացիա, այն պարագայում, երբ բոլոր գլոբալ խնդիրների քննարկումն ու լուծումը ընթանում է միանգամայն այլ հարթություններում, այդ թվում` նույն այդ ժողովրդի հոգեբանության, մշակույթի, քաղաքակրթական պրոցեսների ադեկվատ ընկալման հարթություններում: Հայկական հարցը այսօր ամեն մի հայի հոգում կենդանի գոյություն, մարդկային, խիստ մարդկային ապրում առաջացնելու, նրան սգային ավանդույթի ծանր շերտերից ազատելու մեջ է և ոչ թե պայմանական արտաքին թշնամիներ գտնելու և նրանց դեմ իմիտացիոն պայքար ծավալելու մեջ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (24.02.2010)

  7. #5
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասալա

    Շատ ափսոս, որ շուտ չէի նկատել այս թեման: Ասալա… սկզբի ընթացքը դուրս գալիս էր, բայց հետո շատ «հայավարի» քայլեր արեցին՝ կիսվելը, իրարից մուռ հանելը…
    ASALA - Armenian Secret Army for the Liberation of Armenia
    Այս հապավումը առաջին անգամ, որ տեսա, մեջս սարսափ առաջացավ: շատ վախենալու է: Եվ զարմանալին այն է, որ Ասալայի տղաները գտնվում էին Եվրոպայում, մերձավոր արևելքում, ԱՄՆ-ում, բայց ո՛չ Հայաստանում և կռվում էին Հայաստանի անկախացման համար: Նրանց գործողությունները եղել են հակաթուրքական, բայց միաժամանակ հեռու մնալով ՀՅԴ-ի գաղափարներից: Նրանք ձգտում չունեին ինչ-որ պատմական հողեր վերադարձնել հայերին, այլ շարունակել Ս. Թեհլիրյանի «նեմեսիսկան» գործը: Ամեն ինչ լավ էր մինչև Փարիզի Օրլի օդակայանում ռումբի պայթեցումը: Այն ուղղված էր թուրքերին, բայց զոհվեցին ավելի շատ ֆրանսիացիներ քան թուրքեր: Ու սկսվեց Ասալայի անկումը…
    Ասալան համագործակցել է տարբեր գաղտնի գործակալությունների հետ՝ PLO (Palestinian Liberation Organization), IRA, ETA (Իսպանիայում բասք ժուղովուրդը)…
    Առայժմ այսքանը, ես էլ շատ բան ունեմ ասելու և սպասում եմ Նորմարդու նյութերի տեղադրմանը:

  8. #6
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասալա

    Ասալային վերաբերվում է բավական դրական, նրանց նմանների շորհիվ է, որ մենք դեռ ունենք մեր այս փոքրիկ հողակտորը: Բոլոր ժամանակներում էլ միշտ անհրաժեշտ են վճռական քայլեր ազգին վերաբերվող լուրջ հարցերը լուծելու համար, որոշ դեպքերում, եթե այլընտրանք չկա, ընդունելի է նաև տեռորը:

  9. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասալա

    Տեռորը - դա ծայրահեղություն է, ռազմի ծայրահեղություն:
    Ամեն մի ծայրահեղություն, ինչ -որ չափով մուտք է դեպի անբարոյականություն, ստորություն:
    Ֆիդայականությունը /Ասալան/ - դա հետեվանք է: Իսկ պատճառը ՝ մեր ժողովրդի անփառունակ վիճակն էր՝ կոմպլեկսով: Ֆիդայականությունը -Ասալան դա մեր անփառունակության վկայությունն է: Երբ ընկել էինք են օրը, երբ անզեն կին ու երեխա էինք սպանում, ու տհասներին բացատրում , որ ուրիշ ճար չկար: Դա սուտ է: Խաբեություն:
    Ճարը կար: Ճարը ՝ առաջին հերթին էտ օրը չընկնելն էր... Էտ "ճարը" մեր խելոք ապուպապերը հաջողությամբ 600 տարի կիրառում էին...

    Քաղաքակրթական ռեսուրսի / և որպես հետևանք քաղաքականության ռեսուրսի/ իսպառ կամ մասնակի բացակայություն պատմական Արևելյան Հայաստանի տարածքներում...
    Եվ ի վերջո հաղթանակը Արևմտյան Հայաստանի քաղաքակրթական ռեսուրսի հանդեպ - անհավասար, դաժան, բռի, երկարատև մենամարտում:
    Մինչ Պոլսի հայ միտքը կերտում էր մշակույթային ու քաղաքակրթական գոհարներ, ռուսահայ գեներալիտետը ու ժանդարմերիան քանդում էր ու սպանում, սպանում էր ու ավերում:Ռուսական ռազմական ստրատեգները կիրառել են էս մեթոդները նաև երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ Արևելյան Ուկրաինայում...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (29.08.2010)

  11. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Հասցե
    Մադրիդ
    Տարիք
    38
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասալա

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեռորը - դա ծայրահեղություն է, ռազմի ծայրահեղություն:
    Ամեն մի ծայրահեղություն, ինչ -որ չափով մուտք է դեպի անբարոյականություն, ստորություն:
    Ֆիդայականությունը /Ասալան/ - դա հետեվանք է: Իսկ պատճառը ՝ մեր ժողովրդի անփառունակ վիճակն էր՝ կոմպլեկսով: Ֆիդայականությունը -Ասալան դա մեր անփառունակության վկայությունն է: Երբ ընկել էինք են օրը, երբ անզեն կին ու երեխա էինք սպանում, ու տհասներին բացատրում , որ ուրիշ ճար չկար: Դա սուտ է: Խաբեություն:
    Ճարը կար: Ճարը ՝ առաջին հերթին էտ օրը չընկնելն էր... Էտ "ճարը" մեր խելոք ապուպապերը հաջողությամբ 600 տարի կիրառում էին...

    Քաղաքակրթական ռեսուրսի / և որպես հետևանք քաղաքականության ռեսուրսի/ իսպառ կամ մասնակի բացակայություն պատմական Արևելյան Հայաստանի տարածքներում...
    Եվ ի վերջո հաղթանակը Արևմտյան Հայաստանի քաղաքակրթական ռեսուրսի հանդեպ - անհավասար, դաժան, բռի, երկարատև մենամարտում:
    Մինչ Պոլսի հայ միտքը կերտում էր մշակույթային ու քաղաքակրթական գոհարներ, ռուսահայ գեներալիտետը ու ժանդարմերիան քանդում էր ու սպանում, սպանում էր ու ավերում:Ռուսական ռազմական ստրատեգները կիրառել են էս մեթոդները նաև երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ Արևելյան Ուկրաինայում...

    Երևի քո նման մտածողները մեր Մոնթե Մելքոնյանի գլուխը կերան:ԱՍԱԼԱի տղերքը մեր ազգի հերոսներն են:Մոնթե Մելքոնյանի նման խելացի ու լավ մարտիկ չկար Արցախում,տեսան որ կռվից հետո մեծ պաշտոնատար կլիներ ու շատ կսիրվեր հայ ժողովրդի կողմից ու դրա համար խեղճին սպանեցին ու թուրքերի վրա գցեցին մեղքը:

    ԱՍԱԼԱի շնորհիվ Հայկական Հարցը ճանաչվեց աշխարհով մեկ ու քիչ-քիչ Եվրոպայի երկրները սկսեցին հետաքրքրվել,ճանաչել ու դատապարտել մեր Եղեռնը:Բա ձեր կարծիքով ինչու՞ ութանասունական թվերին սկսեցին ճանաչել Ցեղասպանությունը:

    Ու մի օրինակ բերեմ ձեզ,70-ական թվերին մի ճանաչված իսպանացի ժուռնալիստ,Խոսէ Անտոնիո Գուռիարանը ծանր վիրավորվեց ԱՍԱԼԱի դրած ռումբի պայթյունից Մադրիդում:Ինքը ապաքինվեց ու գնաց Լիբանան Մոնթե Մելքոնյանին ճանաչելու համար:Պատկերացրեք թե ինչքան էր հետաքրքրված մեր Հարցով:

    Իսկ հենց հիմա,ինքը Իսպանիայում ամենահայասեր մարդկանցից է:Կոնֆերանսներ է տալիս Հայոց Եղեռնի մասին ու տարածում մեր ազգի խնդիրը ամենուր:

    Գոնե առանց լավ իմանալու մի սխալ գրիր,դա շատ ամոթ է մեր զոհվածների համար:Մենք պետք է շնորհակալ լինենք նրանց ու պարտավոր ենք նրանց հիշատակը լավ պահել:
    Վերջին խմբագրող՝ Chico_Madrid: 23.05.2007, 15:39:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    min-mak (23.04.2010)

  13. #9
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասալա

    Մեջբերում Chico_Madrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի քո նման մտածողները մեր Մոնթե Մելքոնյանի գլուխը կերան:ԱՍԱԼԱի տղերքը մեր ազգի հերոսներն են:Մոնթե Մելքոնյանի նման խելացի ու լավ մարտիկ չկար Արցախում,տեսան որ կռվից հետո մեծ պաշտոնատար կլիներ ու շատ կսիրվեր հայ ժողովրդի կողմից ու դրա համար խեղճին սպանեցին ու թուրքերի վրա գցեցին մեղքը:

    ԱՍԱԼԱի շնորհիվ Հայկական Հարցը ճանաչվեց աշխարհով մեկ ու քիչ-քիչ Եվրոպայի երկրները սկսեցին հետաքրքրվել,ճանաչել ու դատապարտել մեր Եղեռնը:Բա ձեր կարծիքով ինչու՞ ութանասունական թվերին սկսեցին ճանաչել Ցեղասպանությունը:

    Ու մի օրինակ բերեմ ձեզ,70-ական թվերին մի ճանաչված իսպանացի ժուռնալիստ,Խոսէ Անտոնիո Գուռիարանը ծանր վիրավորվեց ԱՍԱԼԱի դրած ռումբի պայթյունից Մադրիդում:Ինքը ապաքինվեց ու գնաց Լիբանան Մոնթե Մելքոնյանին ճանաչելու համար:Պատկերացրեք թե ինչքան էր հետաքրքրված մեր Հարցով:

    Իսկ հենց հիմա,ինքը Իսպանիայում ամենահայասեր մարդկանցից է:Կոնֆերանսներ է տալիս Հայոց Եղեռնի մասին ու տարածում մեր ազգի խնդիրը ամենուր:
    Լրիվ դիպուկ մեկնաբանություն էր: Ամբողջովին համամիտ եմ շարադրվածի հետ:

  14. #10
    Knight of Cydonia Davo'o-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    543
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասալա

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս եք վերաբերվում Ասալային ու նրա գործունեությանը:
    Ամոթից գետինն եմ մտնում, որ նման մեթոդներով գործող հայրենակիցներ ունեմ:
    — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
    ...Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...

  15. #11
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասալա

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Տեռորը - դա ծայրահեղություն է, ռազմի ծայրահեղություն:
    Ամեն մի ծայրահեղություն, ինչ -որ չափով մուտք է դեպի անբարոյականություն, ստորություն:
    Ֆիդայականությունը /Ասալան/ - դա հետեվանք է: Իսկ պատճառը ՝ մեր ժողովրդի անփառունակ վիճակն էր՝ կոմպլեկսով: Ֆիդայականությունը -Ասալան դա մեր անփառունակության վկայությունն է: Երբ ընկել էինք են օրը, երբ անզեն կին ու երեխա էինք սպանում, ու տհասներին բացատրում , որ ուրիշ ճար չկար: Դա սուտ է: Խաբեություն:
    Ճարը կար: Ճարը ՝ առաջին հերթին էտ օրը չընկնելն էր... Էտ "ճարը" մեր խելոք ապուպապերը հաջողությամբ 600 տարի կիրառում էին...

    Քաղաքակրթական ռեսուրսի / և որպես հետևանք քաղաքականության ռեսուրսի/ իսպառ կամ մասնակի բացակայություն պատմական Արևելյան Հայաստանի տարածքներում...
    Եվ ի վերջո հաղթանակը Արևմտյան Հայաստանի քաղաքակրթական ռեսուրսի հանդեպ - անհավասար, դաժան, բռի, երկարատև մենամարտում:
    Մինչ Պոլսի հայ միտքը կերտում էր մշակույթային ու քաղաքակրթական գոհարներ, ռուսահայ գեներալիտետը ու ժանդարմերիան քանդում էր ու սպանում, սպանում էր ու ավերում:Ռուսական ռազմական ստրատեգները կիրառել են էս մեթոդները նաև երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ Արևելյան Ուկրաինայում...
    Մեջբերում Davo'o-ի խոսքերից
    Ամոթից գետինն եմ մտնում, որ նման մեթոդներով գործող հայրենակիցներ ունեմ:
    Ու՞ր ենք գլորվում:Շատ հայեր ինրենց կյանքը և առողջությունը տվեցին,և ինչի՞ համար,որ այսօր հայ երիտասարդությունը չիմանա՞ր,թե ինչի համար էր և ում դեմ էր ուղղվա ԱՍԱԼԱՅԻ տղերքի ուխտը:Չիմացողների համար պարզաբանեմ.ԱՍԱԼԱ կազմակերպությունը ստեղծվել էր պաշտպանելու հայ ազգի շահերը հայոց պետականության բացակայության պայմաններում և ուղղված էր այն ոչ թե խաղաղ բնակչության,այլ կոնկրետ կառավարությունների և ուժերի դեմ,և նպատակ չուներ վնասել խաղաղ բնակչությանը:Հենց դրանով էլ տարբերվում էր տերորիստական կազմակերպություններից:Ոչ ոք,առավել ևս հայերս,իրավունք չունենք ԱՍԱԼԱՆ անվանել տերորիստական կազմակերպություն,դա մեր կողմից պարզապես երախտամոռության գերագույն աստիջանի դրսեվորում է:
    Կարծում եմ` հայոց գաղտնի բանակը կատարեց իր առաքելությունը,և այսօր,երբ,փառք Աստծո, ունենք սեփական պետություն և բավականին հզոր բանակ,ևս մեկը ունենալը կարծում եմ` անիմաստ և մի բան էլ վտանգավոր կլիներ
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  16. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասալա

    Իսկ դուք ումի՞ց էդքան ամաչում էք: Աշխարհում ամէնաքիչ ահաբեկիչ, ամէնաքիչ մարդասպան ունեցող ազգը գուցէ հայ ազգն է:

  17. #13
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Հասցե
    Մադրիդ
    Տարիք
    38
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասալա

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դուք ումի՞ց էդքան ամաչում էք: Աշխարհում ամէնաքիչ ահաբեկիչ, ամէնաքիչ մարդասպան ունեցող ազգը գուցէ հայ ազգն է:
    Շատ ամոթ ձեզ,եթե հայերեն չգրեիք կասեի դուք թուրք եք իսկական:Շատ ճիշտ մի բան գիտեմ.Հայ ազգի ամենամեծ թշնամիները ներսում են,ոչ դրսում...Մինչև ձեր մտածելաձևը չփոխեք,այդպես հետամնաց էլ երկիր կունենանք:Հիմա եթե հարցնեմ ինչ գիտես Մոնթե Մելքոնյանից,Արա Թորանյանից,Սողոմոն Թեհլերյանից բան չես կարողանա ասել,այնպես որ մի ոտնահարիր մեր հերոսների անունն ու սուրբ գործը!!!
    Կցված նկարներ Կցված նկարներ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    min-mak (23.04.2010)

  19. #14
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2007
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասալա

    Մեջբերում Davo'o-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամոթից գետինն եմ մտնում, որ նման մեթոդներով գործող հայրենակիցներ ունեմ:
    Կներես, բայց քո նմանները մեր ազգի խայտառակությունն են:
    Այդ մարդիկ իրենց կյանքի, իրենց ընտանիքների, հարազատների կյանքի գնով քեզ համար ազատություն ձեռք բերեն, իսկ դու ասես ամոթ:

    Ասալան վերջին 500 տարվա մեջ հայ ժողովրդի ամենամեծ բարփձունքն էր, կարծում եմ: Նրանց շնորհիվ է միայն, որ աշխարհում դեռ Հայ են ճանաչում, նրանց շնորհիվ է ընդհանրապես, որ դեռ Հայ ես մնացել, չես խառնվել ամեն տեսակ սեմիթկան ծագում կամ ընդհանրապես ծագում չունեցող ազգերի ...
    Վերջին խմբագրող՝ Darkened: 24.05.2007, 00:19: Պատճառ: Ուղղում

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (30.08.2010), min-mak (23.04.2010)

  21. #15
    Մշտական անդամ TigranM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    39
    Գրառումներ
    301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասալա

    Ցավով եմ ասում բայց ԱՍԱԼԱյի գործունեությանը և բոլոր անդամներին մանրամասն ծանոթ չեմ: Ինքս տերորիզմը չեմ ընդունում, բայց ԱՍԱԼԱյին տերորիստական կազմակերպություն անվանելն սխալ կլինի, նրանք ինքնանպատակ ակցիաներ չէին կազմակերպում, որոնք ուղղված կլինեին անմեղ քաղաքացիների դեմ: Այլ նպատակ ունեին Հայկական պետության բացակայության պայմաներում աշխարհին ներկայացնել Հայկական Հարցը: Նրանք շարունակում էին Սողոման Թեհլերյանի արդար գործը: Կարծում եմ նրանց գործունեության դաթարեցումը շատ ճիշտ պահի էր, որը ևս մեկ անգամ հաստատում է որ նրանք ինքնանպատակ չէին գործում:
    Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
    http://www.mathnet.am/

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •