Chuk-ի խոսքերից
Մի քանի բառ գրեմ Քուչակի բանաստեղծության մասին: Իմ ամենաչսիրած երևույթն ա, երբ հայտնի ստեղծագործողների ստեղծագործությունների ինտերպրետացիայով փորձում են որոշել տվյալ հեղինակի սեռական կողմնորոշումը: Էս դեպքում դեռ լավ ա, որ ընդամենը խոսք էր գնում էն մասին, որ էդ բանաստեղծությունը ցույց ա տալիս, որ էդ ժամանակ էլ ա հոմոսեքսուալիզմ եղել: Բայց դե սխալ էր, որտև ոնց Արէան նշեց, բառերը սխալ են ինտերպրետացիա արվել:
Սխալ էր ոչ թե էն, որ էդ ժամանակ եղել է միասեռականություն, այլ բանաստեղծության վերլուծությունն էր սխալ:
Ժողովուրդ ջան, հանգիստ թողեք մեծերին ու իրանց կյանքը: Միասեռականությունը եղել ա ու կլինի: Դրա նորմալ կամ աննորմալ լինելը ցույց տալու համար մեծերից որևէ մեկի սեռական կողմնորոշումը կամ վերաբերմունքը կապ չունի: Միշտ տրաքել եմ, որ ասենք հայտարարում ենք, թե ուրիշի սեռական կյանքը ձեր ինչ գործն ա (ու իսկապես ում ինչ գործն ա), բայց ասենք դնում են Չարենցի ինչ-որ բանաստեղծություններ են քննարկում ու դրանց հիման վրա եզրակացնում, որ ինքը միասեռական ա եղել: Արա, ձեր ի՞նչ գործն ա Չարենցի անկողինը, որ տենց դատարկաբանորեն նստել քննարկում եք: Իսկ կարող ա ասենք Չարենցը պանսեքսուալ ա եղել ու հենց իրեն վիրավորեր նման ձևակերպումը, ոնց Նաիրուհուն ա վիրավորում, երբ իրան «լեսբի» են ասում: Իսկ կարող ա ուղղակի խաղ ա եղել էդ ոտանավորը, որ ինքը հետերոսեքսուալ ա, ու ով եղաք, որ դրա հիման վրա որոշեք մտնել իր անկողինը ու իր մասին կարծիքներ գրել, դաջել, կասկածել:
Միասեռականության եղած լինել-չլինելը, նախկինում, հասկանալու համար ընդամենը պատմություն ա պետք ուսումնասիրել, դատաստանագրքեր ու նման բաներ ու ակնհայտ կլինի, որ միշտ էլ ինքը եղել ա: Հանգիստ թողեք արվեստագետներին:
Էջանիշներ