User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Այսօր

  1. #16
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքր հասակից 2 երազանք ունեի՝ սովորել սահել չմուշկների վրա (գեղասահք) ու լավ պարել։
    Չմուշկների վրա քիչ թե շատ սովորեցի սահել ակումբի շնորհիվ, 2007 թվից սկսած Դե, մի երազանքս մասամբ իրականացավ։
    Մյուս երազանքս էլ հիմա եմ փորձում իրականացնել։ Պարի եմ գնում։ Ու ինձ էնքա՜ն լավ եմ զգում, համ ֆիզիկապես, համ հոգեպես։ Ամեն անգամ պարապմունքից դուրս գալուց հետո մի տեսակ ավելի կենսուրախ եմ լինում։
    Թե Արտակը ինչի՞ չի սիրում պարել

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.03.2015), Meme (16.10.2015), Smokie (18.03.2015), Srtik (15.03.2015), Մուշու (14.03.2015), Նիկեա (05.05.2015), Ուլուանա (14.03.2015)

  3. #17
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան վատ մամա եմ ինձ զգում…
    Գիշերվանից Տրդատին որոշել եմ կտրել կրծքից։ Արդեն ժամանակն է։ Բայց երեխես նենց աղեկտրուր ա լացում, երբ մոտ եմ գնում, թաթիկով ինձ կանչում… ինձ ահավոր ճնշված եմ զգում։ Երբ պառկում եմ կողքը, մեջքով եմ պառկում, որ դեմքս չտեսնի, սկսի լացել։ Հիմա ուզում եմ գրկել, բայց գիտեմ, որ գրկեցի, ամբողջ գիշերվա լացն իզուր ա անցնելու։ Պիտի մեկ-երկու գիշեր էլ դիմանամ։ Հետո կարող եմ հանգիստ գրկել, ինձ սեղմել…
    Բայց արդեն կարոտում եմ, որ կողքս պառկած պինդ կպնում էր ինձ, ոտը գցում էր մեջքիս, թաթիկը դնում վրաս ու ուտում…

    Մամա լինելը հեշտ բան չի

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (16.10.2015), Smokie (02.04.2015), Մուշու (30.03.2015), Նաիրուհի (31.03.2015), Նիկեա (05.05.2015)

  5. #18
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկեսուրիս երբեք «մամա» չեմ դիմել:
    Արտակին հազարից մեկ եմ դիմում «կյանքս» ու հեռախոսիս մեջ ամուսնուս անունը գրված է պարզ ու հասարակ՝ Արտակ:
    Տեղի ու անտեղի կեղծավորություն չկա մեր ընտանեկան հարաբերություններում:
    Ու դա ամենևին չի խեղաթյուրում մեր սերը: Մենք կայացած ընտանիք ենք: Ապրում ենք մեր, ոչ թե հարևանների համար: Ու երջանիկ ենք էլի մեր համար, ոչ թե շրջապատին նախանձեցնելու համար:

    Չգիտեմ ինչի գրեցի, բայց կուտակվել էր

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.08.2015), erexa (05.05.2015), John (05.05.2015), Meme (16.10.2015), Nadine (03.09.2015), Smokie (12.06.2015), Srtik (05.05.2015), Yevuk (05.05.2015), Աթեիստ (05.05.2015), Լեո (07.05.2015), Մուշու (05.05.2015), Նիկեա (05.05.2015), Շինարար (25.08.2015), Ռուֆուս (05.05.2015), Վոլտերա (05.05.2015)

  7. #19
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեք պատկերացնի, թե ինչքան եմ ուզում, որ վաղվա (արդեն էսօրվա) օրն ու դրա հետևանքները արագ ու անհետ ցնդեն մտքիցս:
    Ամբողջովին նյարդերի կծիկ եմ դարձել:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (25.08.2015), Meme (16.10.2015)

  9. #20
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծնողը սերը երեխաների հանդեպ տարբեր է։
    Կորյունը մեր առաջնեկն էր։ Նա հիմա մեզ համար խելացիության ու խելոքության մարմնացում է։
    Աստղը իր «մուննաթությամբ», թիթիզությամբ ու գեղեցությամբ իր տեղն ունի։
    Տրդատը… Քանի դեռ չէր ծնվել, երազում էի որ էխո-ն սխալված լինի ու նա աղջիկ լինի։ Բայց չէր սխալվել։ Կարծում էի, իրան համեմատաբար քիչ կսիրեմ (ու գրեթե բոլորն էին էդպես կարծում, քանի որ ես աղջիկ էի ուզում)։ Բայց չէ, տենց բան չկա։ Հակառակը։ Տրդատին այլ ձև եմ սիրում։ Նա լրիվ ուրիշ է։ Ուրիշ է նրա վերաբերմունքն իմ հանդեպ, նրա խանդն ու սերը, հոգատարությունը քրոջ ու եղբոր նկատմամբ։ Երբ քույրը լացում է, իր ուտելիքը տանում, տալիս է նրան, որ չլացի, իսկ երբ եղբայրն է նեղված, նրան կպաշտպանի քրոջից։ Սիրում եմ, երբ նա գիշերը կողքս պառկած իր փոքրիկ թաթիկով գրկում է վիզս, իսկ ոտքը գցում փորիս վրա, որ իրենից հեռու չգնամ։ Սիրում եմ իրա արտահայտվելու ձևը, որ ամեն ինչ հասկանում ա, իրա ուզած ձևերով հասկացնում, բայց բառ չի ասում։ Անհամբեր սպասում եմ, թե երբ ա ասելու «մամա»։ Ես չեմ ափսոսում, որ նա տղա է ծնվել։ Ես սիրում եմ իմ տղային ու հուսով եմ, որ առողջությունը երբեք չի դավաճանի իրեն ու ինքը իրեն միշտ սիրված ու հարգված կզգա։

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.09.2015), GriFFin (06.09.2015), John (06.09.2015), Mr. Annoying (04.09.2015), Nadine (16.10.2015), Smokie (04.09.2015), Srtik (16.11.2015), Աթեիստ (04.09.2015), Դատարկություն (06.09.2015), մարիօ (14.12.2015), Մուշու (04.09.2015), Նաիրուհի (08.09.2015), Նիկեա (28.12.2015), Ուլուանա (07.09.2015)

  11. #21
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երիտասարդ ամուսինները երկար սպասեցին իրենց առաջնեկին։ Մինչ առաջնեկի ծնունդը 2 անհաջող հղիություններ էին եղել, որոնք ավարտվել էին վիժումով։ Վերջապես ծնվեց երկար սպասված բալիկը։ Աղջիկ էր։ Ծնողների ուրախությանը չափ չկար։ Նրանք աշխարհի ամենաերջանիկ հայրն ու մայրն էին, մինչև մի քանի ամիս անց երեխայի տարօրինակ հայացքը չնկատեցին։ Հետո զգացվեց նրա շարժումների սահմանափակումները։ Բժիշկները ախտորոշեցին «մանկական ուղեղային կաթված»։ Շոկից դուրս գալով, ծնողներն ամեն ինչ արեցին իրենց միակ զավակի վիճակը թեթևացնելու համար։ 4 երկար ու ձիգ տարիների ընթացքում, հաճախելով վերականգնողական կենտրոն, աղջիկը վերջապես քիչ թե շատ ուղիղ քայլեց։ Սակայն մտավոր հետամնաց է, իր հասակակիցների զարգացածությունից բավական հետ է մնացել։ Չի խոսում դեռ։ Մայրը հոգնել է թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Ջահել ծնողները վախենում են մտածել երկրորդ երեխայի մասին, ուզում են այս մեկին քիչ թե շատ ոտքի կանգնեցնել, նոր երկրորդ բալիկն ունենալ։ Մայրը մտածում է, որ երկրորդ բալիկի ծնունդով երեխաներից մեկը խիստ կզրկվի ծնողական ուշադրությունից։

    ***
    Տղան ընտանիքի առաջնեկն է։ 9 ամսականից բառեր էր ասում, 1-ում՝ պարզ խոսում։ Ամեն ինչ ընկալում էր ու կրկնում։ 1.8 հասակում առանց որևէ առերևույթ պատճառի դադարեց խոսել։ Արդեն 3 տարեկան է։ Գրեթե տարի ու կես մայրը նրան պարբերաբար տանում է հոգեբան-լոգոպեդի մոտ։ Դեռևս որևէ արդյունք չի գրանցվել։ Երեխայի մոտ բժիշկներն ախտորոշել են «աուտիստ սինդրոմ»։ Մայրը չի հավատում, նա գիտի, որ իր որդին չի կենտրոնանում որևէ բանի վրա, հայացքը բացակա չէ, շրջապատին ջերմորեն արձագանքում է։ Բայց մայրը չի հուսահատվում։ Ունի 1 տարեկան տղա ևս։

    ***
    Փոքրիկ տղան 1.6 տարեկան է։ Չի կանգնում, չի նստում… «մանկական ուղեղային կաթվածի» տարատեսակ է։ Ծննդատանն ասել են, որ ամեն ինչ նորմալ է երեխայի մոտ, բայց 9 ամսականում պարզվել է, որ այնքան էլ նորմալ չի։ Ընտանիքի երրորդ երեխան է, ունի 15 տարեկան մեծ քույր, որը ևս ունի «մանկական ուղեղային կաթված» ու չի քայլում։ Եղբայրը 9 տարեկան է առողջ բալիկ է։ Իսկ երրորդը… Երրորդ հիվանդ բալիկի պատճառով քույրն այլևս դպրոց չի գնում, քանի որ ծնողները հիմա հոգ են տանում երրորդ երեխայի համար։

    Հ.Գ. Ամեն մեկը մի պատմություն ունի, բայց բոլորին էլ միավորում են իրենց երեխաների հիվանդություններն ու իրենց սրտացավությունն այդ երեխաների ապագայի նկատմամբ։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.10.2015), Smokie (19.10.2015), Նիկեա (28.12.2015)

  13. #22
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    93-ի այս օրը այդ տարվա առաջին ձյունն եկավ։ Պապան տուն չէր եկել գիշերը։ Հաճախ չէր գալիս տուն, գիշերն աշխատավայրում էր անց կացնում, որ հասցնի 8 բերան կշտացնել։ Ու ոտքով էր գնում գործի՝ գալիս։ Չարենցի փողոցից մինչև Արցախի փողոց՝ ՏԷՑ։ Էդ էն տարիներն էին, երբ գիշեր-ցերեկ աշխատում էին մարդիկ մի կտոր հացի համար։

    Ցուրտ էր։ Տան հետևի «անտառից» հավաքած ցախն էինք վառում։ Հիշում եմ, ուրիշները գնում, ծառեր էին կտրտում, իսկ մենք գնում, գետնին թափրտված ծառի ճյուղերից խուրձ էինք անում, նստում վրան ու սղալով իջնում ներքև։ Հիմա էդ երբեմնի սիրուն ու կանաչ անտառից տափաստան է մնացել։ Էն տարիների կնիքը…

    Մոմն էինք խնայում։ Մինչև մթի լավ ընկնելը բավարարվում էինք վառարանի ճեղքերից երևացող կրակի կարմիր լույսով։ Պատահում էր փոքր ամանների մեջ ձեթ էինք լցնում, մեջը բամբակի կտորից պատրույգ սարքում ու դրանով լուսավորում սենյակը։ Դրա տակ գիրք էինք կարդում։ Պապայի հետ մոմ սկեցինք սարքել։ Լյումինէսցենտրային լամպերի մեջ հալեցրած պարաֆին էինք լցնում ու մոմի տեսք տալիս։ Ճիշտ է, իրական մոմերից տարբերվում էր, բայց արդեն մթի մեջ չէինք մնում։ 94-95 թվերին արդեն «թափառող» հոսանքներ էինք բռնում ու ավտոյի 24 վատանոց լամպերով տունը շատ լավ լուսավորում էինք։ Էն աստիճան, որ ադեալներով փակում էինք լուսամուտները, որ քաղաքից չմտածեին, թե լեվի հոսանք ունենք։ Թաքուն էինք վայելում մեր հայտնագործությունը։

    Թե հին հաց ու կարտոլ էր լինում, վառարանի վրա տաքացնում, եփում ու ուտում էինք։ Էդ տարիներին սկսեցի մամայի հետ լավաշ թխել։ Երբ ցախը էլ չէր լինում, ավտոյի պակռիշկաներ էինք վառում, ու մրոտ հաց ուտում։ Չէ, մենք եսիմինչ աստիճանի սոված չենք մնացել։ Պապան կարողանում էր հասցնել ինչ-որ չափ։ Չնայած եղել ա, երբ օրերով բան չենք կերել։

    Ամսի 16-ին տատս մահացավ։ Ջահել էր, ընդամենը 63 տարեկան։ Բայց չգիտես ինչի, ինձ ծեր էր թվում։ Հիմա որ նայում եմ 63 տարեկաններին, զարմանում եմ… ախր ինչի՞…
    Գիշերն իրա սենյակից աղմուկ լսեցի, բանի տեղ չդրեցի։ Առավոտը կիսամեռ գտանք իրան։ Մինչև հիմա մտածում եմ, որ եթե ես բարեհաճեի տաքուկ անկողնուց դուրս գալ, միգուցե չմեռներ։ Ընդամենը 13 տարեկան էի։ Բայց մութ ու ցուրտ տարիները ինձ շուտ էին մեծացրել։

    Էդ օրերին փողը փոխվեց, ռուբլուց դարձավ դրամ։ Ով ոնց կարողանում էր, ձեռքի թղթադրամները ծախսում էր, որ վրան չմնա։ Եթե հնարավորություն էին ունենում, բանկերում էին դնում (հազարավոր ռուբլիները հիմա չնչին կոպեկներ են դարձել)։ Լավ եմ հիշում, 1կգ շաքարավազը 14 դրամ էր։ Լումաները չեմ հիշում, թե ինչի համար էին օգտագործվում, բայց հաստատ անգործ չէին նստում։ Հետո սկսեց դրամը կտրուկ արժեզրկվել։ Դրամը սկեցին համեմատել ճապոնական փողի հետ, որը միլիոններով է հաշվվում։


    Չգիտեմ ինչի եմ սենց բաները հիշում։ Ուղեղս շատ եմ անիմաստ ծանրաբեռնում։ Էսօր որոշեցի գրել, որ տարիներ անց մեկը եթե հանկարծ կարդա, նյութեր ունենա մեր անցյալից

  14. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.11.2015), John (20.11.2015), Mr. Annoying (11.11.2015), Nadine (14.12.2015), Ruby Rue (12.11.2015), Smokie (14.11.2015), Srtik (16.11.2015), StrangeLittleGirl (11.11.2015), Աթեիստ (11.11.2015), Այբ (14.12.2015), Արէա (11.11.2015), Լուսաբեր (11.11.2015), մարիօ (14.12.2015), Մուշու (11.11.2015), Նիկեա (14.11.2015), Ռուֆուս (11.11.2015), Տրիբուն (11.11.2015)

  15. #23
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ չէինք ամուսնացել։ Արտակին հարցրեցի. «Ի՞նչ ես կարծում, միշտ միասին կլինե՞նք»։ Պատասխանեց. «Ոչ մի բան չեմ խոստանում, ոնց կստացվի»։
    Անցել ա 7 տարի։ Ու էս տարիների ընթացքում Արտակը ոչ մի բան չի խոստացել, այլ պարզապես արել ա։
    Ասածս ինչ ա. հեչ պետք չի, որ մինչ ամուսնանալը (ու նաև հետո) երկնքից աստղեր իջեցնելու խոստումներ տալ։ Պետք չի ոսկե դղյակներ խոստանալ կամ մի բան անել, փոշմանել արածի համար ու խոստանալ, որ էլ չի անի։ Պարզապես պետք ա ամեն քայլ անելուց առաջ կշռադատել ու ճիշտ վարվել։
    Հա, ինչ էի ասում, Արտ, սիրում եմ քեզ

  16. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.12.2015), John (14.12.2015), kitty (05.02.2016), Mr. Annoying (14.12.2015), Nadine (14.12.2015), Smokie (15.12.2015), Աթեիստ (14.12.2015), Այբ (14.12.2015), Դատարկություն (05.02.2016), մարիօ (14.12.2015), Մուշու (15.12.2015), Նիկեա (28.12.2015), Ուլուանա (15.12.2015), Վոլտերա (14.12.2015)

  17. #24
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեք չեմ մոռանա երկու տարի առաջվա էս օրը։ Լիքը արյուն, վախ, ահավոր սթրեսս… Բախտը ինչքան լայն ինձ ժպտաց, որ Արտակը դեռ տնից դուրս չէր եկել։ Էն որ շտապօգնության մեքենային չես սպասում, ձմեռվա սառնամանիքին առանց նասկի կոշիկ ես հագնում ու «վազում» հիվանդանոց։ Բա հիվանդանոցի պատրաստակամ անձնակազմը, որ արդեն մուտքի մոտ սպասում էր, որ մյուս վիրահատարանի հիվանդին թողել, հավաքվել էին իմ շուրջը։ Բա որ էխոյի բժիշկը երեխու սիրտը չէր գտնում… Սովորականից երկար կեսարյան… 12 ժամ անընդմեջ 2 ձեռքից ներերակային-կաթիլային։
    Ու հրաշք - Տրդատը։ Էն համովս, որ 2 տարի ա ինձնից չի ուզում կտրվի մի րոպե, գիշեր-ցերեկ ինձ կպած ա, որ ամեն ինչին «մամա» ա ասում
    Ծնունդդ (կարելի ա ասել՝ մեր ծնունդները) շնորհավոր, գանձս։ Առողջ եղիր ամենակարևորը։

  18. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.02.2016), GriFFin (07.02.2016), insider (04.02.2016), John (04.02.2016), kitty (05.02.2016), Mr. Annoying (04.02.2016), Srtik (06.02.2016), Աթեիստ (04.02.2016), Դատարկություն (05.02.2016), Մանուլ (02.04.2016), Մուշու (04.02.2016), Նաիրուհի (26.03.2016), Նիկեա (05.02.2016), Ուլուանա (05.02.2016)

  19. #25
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրդատով հղի ժամանակ, երբ իմացա, որ հղիությունս բարդ է, դադարեցի Աստղին գրկել։ Նույնիսկ նստած վիճակում թույլ չէին տալիս։ Իսկ նա այն տարիքում էր, որ անընդհատ գրկվել ու սիրվել էր ուզում։ Նույնիսկ էնպես ստացվեց, որ որոշ ժամանակով Աստղը գնաց տատիկի տուն։ Հեռախոսով անգամ հետը չէի խոսում, որ ձայնս չլսեր ու ինձ չուզեր… Մինչև հիմա էլ, որ հիշում եմ այդ օրերը, ինձ ահավոր մեղավուր ու ճնշված եմ զգում։ Հիմա մեկ-մեկ էնպես եմ ուզում պինդ սեղմել իրան ինձ, որ բաց թողնվածը ինչ-որ չափով գոնե լրացնեմ։ Բայց տղերքս ամեն մեկը մի կողմից խանդի տեսարան ա սարքում։ Տրդատը գալիս, քրոջը քաշում, իջացնում ա գրկիցս, իսկ Կորյունը՝ դու ինձ չես սիրում, մենակ Աստղին ես սիրում (հոգեբանական ճնշում ա գործադրում վրաս)։ Դե արի ու երեխեքին բացատրի, թե ինչը ինչոց ա…

    ***
    Մի տեսակ էգոիզմը արթնացել ա մեջս։ Անհամբեր սպասում եմ գարնանը, որ Տրդատն էլ գնա մանկապարտեզ ու ես օրվա մեջ մի քիչ մենակ իմը լինեմ։

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (12.02.2016), kitty (14.02.2016), Mr. Annoying (11.02.2016), Smokie (17.02.2016), Մուշու (11.02.2016), Նաիրուհի (26.03.2016), Նիկեա (11.02.2016), Ուլուանա (11.02.2016)

  21. #26
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես էս կոտրվածության զգացումը երբևէ կանցնի՞

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (27.03.2016), Մուշու (26.03.2016), Նիկեա (26.03.2016)

  23. #27
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրն արդեն անցել է, բայց նոր եմ ժամանակ գտնում գրելու համար։

    Յոթ տարի առաջ այս օրվան անհամբերությամբ էի սպասում։ Դա կհասկանա միայն առաջին անգամ մայրացող կինը։ Հուզմունք, վախ, ուրախություն, անվստահություն…
    Անցած յոթ տարիների ընթացքում, հուսուվ եմ, լավ մայր եմ եղել։ Արել եմ ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում էր (նաև երբեմն չէր)։ Պահեր են եղել, որ թերացել եմ։ Բայց ո՞վ է կատարյալ։

    Երբ տղադ տարեդարձն է տոնում, ուզում ես համայն աշխարհով մեկ լինել ու բարձրաձայն գոռալ այդ մասին, որ բոլորն իմանան, թե ինչ լավ երեխա ունես…

    Բայց իրավիճակը թույլ չտվեց։ Ես չկարողացա գոռալ էն ժամանակ, երբ մեկ ուրիշ մայր իր որդուն հողին է հանձնում, այն որդուն, ով իր կյանքի գնով ապահովեց իմ որդու անհոգ մանկության մի հատվածը։ Ահավոր դաժան վիճակ է։

    Վերջին տասը օրերի ընթացքում խուսափել եմ որևէ բան գրել սոց.ցանցերում, ինչքան գովազդային ու ժամանցային էջեր կային, լրիվ փակել եմ ու միայն տեղական լրահոսով եմ բավարարվում։ Ու էսօր ինձ վատ զգացի իմ ընկերներից մեկի պատճառով, որ ընդամենը իր երեխու մի քանի ամսեկանն էր նշում ու նկարներ էր, որ լցոնել էր ֆբ՝ տորթով, մոմով և այլն։ Երեխու տարեդարձը լիներ, կհասկանայի, բայց մի քանի ամսեկանը…

    Շատ եմ ուզում, որ խաղաղությունը վերհաստատվի։ Չեմ ուզում ոչ մի մոր աչքերում արտասուք տեսնել, չեմ ուզում որդուն փնտրող լացող տղամարդ տեսնել։ Ոչ մի մայր իր երեխային չի ունեցել, որ նրա մահը տեսնի, ոչ մի ծնող թող երեխայից երկար չապրի

    Համբերություն ձեզ, որդեկորույս մայրեր։ Խաղաղություն ձեր հոգիներին, հերոս տղերք։

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (11.04.2016), Mr. Annoying (11.04.2016), Smokie (26.04.2016), Մուշու (11.04.2016), Նաիրուհի (11.04.2016), Նիկեա (11.04.2016)

  25. #28
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց են կանայք վեր կենում ու գնում դարձ՝ իրենց ամուսիններից հեռու: Ուֆ-ուֆ…

    Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (28.05.2016), Նիկեա (28.05.2016)

  27. #29
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Կորյունենց հետ գնացել էի էքսկուրսիա։ Իրենց դասարանի հետ փաստացի առաջին անգամ էի շփվում։ Երեխեքը շա՜տ լավն էին։ Իդեան էն էր, որ ծնողական ժողովն ու էքսկուրսիան պիտի համատեղվի։ Բայց ընդամենը 4 ծնող էինք գնացել 11 աշակերտից (դասարանում ընդհանրապես 15 հոգի էին, 4-ը բացակայում էին ընդհանրապես)։ Դասվարից էլի էի լսել ու որոշ հարցերում ինքս ականատես էի եղել, թե ծնողների մի մասն ինչքան անտարբեր են իրենց երեխաների նկատմամբ։ Մի պարզ օրինակ բերեմ։

    Բացակա աղջիկներից մեկի աչքերը պիտի վիրահատեն։ Խիստ կարճատեսություն ունի, ընդ որում, մի աչքը գրեթե չի տեսնում։ Դե, գրատախտակն ինքնըստնիքյան չի տեսնում դասերի ընթացքում։ Դպրոցում համակարգիչը ուսուցման անբաժան մասն է։ Բայց այդ աղջկան ուսուցչուհին թույլ չէր տալիս համակարգչին մոտենալ։ Ուսուցչուհուն ասում եմ՝ ընթերցարանը թվային տարբերակով տվեք ծնողներին, թող մեծ տառաչափերով տպեն երեխայի համար, որ հեշտ լինի, ուսուցչուհին ասեց, որ չեն անում, ինքն է երեխայի համար դասերը խոշոր տպում բերում…

    Բարձունք պիտի հաղթահարեինք։ Բարձրացանք «Կոնդի բլուր» կոչված բարձունքը (Օշականին կից)։ Դասարանում մի պոնչո տղա կա, Կորյունի ասելով՝ ամենածույլիկ աշակերտը։ Մտավոր մի քիչ հետամնաց ու շարժումների մեջ՝ անզգույշ։ Չէր կարողանում բարձրանալ, մի երկու անգամ ընկավ։ Ծնողը չկար։ Ես ձեռքս առաջարկեցի։ Պինդ բռնեց ու էլ բաց չթողեց։ Նույնիսկ հարթ տեղը ձեռքս բաց չէր թողնում։ Զգացվում էր, որ մոր սիրո կարոտ երեխա է։
    Ավտոբուսի մեջ պարզեցի, որ մի աղջկա մայրիկին այսօր պիտի կեսարյան անեին ու ինքն էլ անհամապատասխան հագնված էր եկել։ Մյուս ձեռքս էլ իրեն էր պատկանում։ Էլի ջերմության պակաս էի զգում մոտը։ Մի խոսքով, ինձ լրիվ էս վիճակում էի զգում էսօր.


    Հետո, արդեն հանգստի ժամին ուսուցչուհուն պատմեցի, որ երեխեքի մոտ մոր սիրո պակաս եմ նկատում։ Ուսուցչուհին հաստատեց։ Տղայի մայրը 2-3 տարի առաջ լքել էր ընտանիքը։ Տատիկն է պահում իրեն ու նրա մեծ քրոջն ու եղբորը։ Մորը զրկել են մայրական իրավունքից ու երեխային տեսնելու համար հատուկ օրեր ունի։
    Աղջկա մայրը շատ բարդ հղիություն է տարել (երևի հաճախ պաթոլոգիա պառկելով), այսօր կեսարյան հատում պիտի անեին։ Բայց մինչ հղիությունն էլ մի բարի պտուղ չի եղել։ Աղջկա հայրը կենսաբանական հայրը չի, աղջկան հաճախ ծեծում են։ Աղջկա մոտ էլ խոսքի թերզարգացում կար։
    Շատ տխուր իրավիճակ ա։ Հիմա ուզում եմ, որ կարողանամ հաճախ գնալ դպրոց, էդ երեխեքին տեսնեմ։ Միգուցե իրենք իմ մեջ հարազատ հոգի են տեսել։

    Եկանք տուն, Կորյունն ասում ա. «Մամ, ինչի՞ էին քեզ կպած երեխեքը։ Երևի ամենասիրուն մաման էիր, դրա համա՞ր»… (Սրանից լավ կոմպլիմե՞նտ… չէ, հաստատ չկա)

  28. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (06.06.2016), GriFFin (10.07.2016), insider (04.06.2016), John (03.06.2016), Mr. Annoying (03.06.2016), Smokie (08.06.2016), Srtik (04.06.2016), Աթեիստ (03.06.2016), Մանուլ (06.06.2016), Մուշու (06.06.2016), Նաիրուհի (04.06.2016), Նիկեա (04.06.2016), Ռուֆուս (04.06.2016)

  29. #30
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխեքին մոտ 2 շաբաթ չեմ տեսել: Ահավոր կարոտել եմ: Էսօր պիտի գան: Բայց հենց հիմա ես չեմ ուզում որ գան: Չեմ ուզում տեսնեն ամբողջ գիշեր աչք չփակած, գրիպից ամբողջ դեմքը այտուցված ու մոծակի խայթոցից մի աչքը փակ մամային: Երեխու համար մաման պիտի հնարավորինս իդեալական լինի:

    Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (10.07.2016), Մուշու (10.07.2016), Նիկեա (11.07.2016)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօր պատրաստել եմ...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 65
    Վերջինը: 05.01.2021, 02:02
  2. Շնորհավորանք Այսօր իմ ծնունդն է
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 30.01.2016, 06:19
  3. Այսօր բնապահպանի օրն է
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 06.06.2011, 21:52
  4. Այսօր ծնվել են
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.08.2010, 11:25
  5. Այսօր ընկերների օրն է
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 09.06.2010, 18:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •