ընդհանրապես չեմ սիրում, որ օրագրային գրառումներս մեջբերում են ու սկսում քննադատել, բայց որ սուս-փուս մուղամով կարելի ա մարդու օրագիրը կարդալ, հետո գրառումներից կատրած եզրահանգումը իրոնիայով մարդու երեսին շպրտել, լակոտություն եմ համարում նույնիսկ պատասխանելու ոչ արժանի, էս մի տեղն էր, որ մարդ իր արևին արխային ինչ շաշություն ուզւոմ էր գրում էր, մեկ-մեկ կարդում եմ սեփական օրագիրս, ասւոմ եմ՝ ըհըն, կարելի ա նույնիսկ ախտորոշում տալ:ԴԴ, պարզվում ա՝ չաժի էդքան արխայինն ընկել,
Ասում ա՝ Եվ մարդ ինչո՞ւ չպիտի կարողանա նյարդերը թուլացնել: Մենք ծառերի պես անջատ կանգնած ենք ամեն մեկս իր համար, յուրաքանչյուրս վերցնում է իր բաժին արևը և գցում է իր ստվերը: Այդ ինչպե՞ս է լինում, որ անտառի պես լռիկ կեցած աշխարհը դառնում է շնանոց:
Լույս դառնաս Հ. Մ.


Մեջբերել
Դիմոողներից երկուսին անձնական շփումների ժամանակ եմ համոզել ու ամենախոխմը նրանցից մեկի դեպքն էր: Էդ տղայի հետ մի միջոցառման ժամանակ ծանոթացա, իմ զահլան գնում ա էս ակադեմիական միջավայրից, բայց դե պետք ա խոսաս, շփվես մարդկանց հետ, ես էլ դե իմ պլաններից կիսվել սիրում եմ՝ ծանոթ-անծանոթ կապ չունի: Այսինքն ծանոթանալ որն ա, իրար անուն ասելուն չհասավ, ասի՝ սենց կոնֆերանս ենք դե կազմակերպում, մյուս օրը վերջնաժամկետն ա, ինքն էլ էդ պահին հետս խոսալիս իր հեռախոսն ա ձեռի հետ քչփորում ինչպես նորմալ ժամանակակից մարդ
, ես էլ մտածի՝ կոնֆերանսի մասին ինֆո ա նայում, ասում եմ՝ հետաքրքրե՞ց, բա՝ ուրիշ բան էի նայում, դե դրանից հետո ամոթու կոնֆերանսն էլ նայեց, մեկ էլ, թե՝ լավ, ես վռազ եմ, գնամ, որ հասցնեմ դիմեմ ու թռավ: Ես ինձ ու ինձ՝ հլա էս անկապին, ձեռ ա առնում ինձ: Գնամ օֆիս, մեյլս ստուգեմ, տեսնեմ՝ իրոք դիմել ա

Էջանիշներ