Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Նախ որտև խոսքը իրականում չի գնում էդքան հողային կորուստի մասին, այլ ավելի շատ հարցի ինտերպրետացիայի խնդիր։ Կարճ ասած մեր կորցրած հողային տարածքը մեծ չի, իսկ այլ դիտման տարածքը ավելի մեծոտ ա։ Սենց դեպքում եթե անպայման որոշել ես իշխանությանը «մերկացնես», պարտավոր ես մանրամասն ներկայացնել ինչն ինչոց ա, ոչ թե 7 հեկտարը միլիոններով ներկայացնես (քմ)՝ խուճապային մթնոլորտ առաջացնես։ Երկրորդ, իրավիճակը դեռ լրիվ հանդարտված չի, ու եթե անգամ պաշտոնական լրատվությունը ինչ-որ բաներ «թաքցնում», հրապարակային գործիչը իր ազնվությունը ցուցադրելու փոխարեն պետք է կշռի, ինֆորմացիա ստանա, թե ինչ խնդիր է լուծվում առժամանակ տվյալները մասնակի ասելով։ Ու վերջին՝ իշխամափոխություն սաղս ենք ուզում, բայց պատերազմական վիճակը մեր շուրջն աղմուկ սարքելու համար օգտագործելն ազնիվ չի։
չիդեմ, ես երևի իրա պես չէի անի, բայց շանտղություն էլ չեմ համարում, նենցա որ Սեֆիլյանն էս պատերազմում բոլորովին էլ վերջին մարդը չի, ու նենց ա, որ ստեղ ուղղակի կարծիքների ու պրոբլեմի լուծման տարբեր մոտեցումների հարց ա։ Ես չէի շտապի իրա ասածին շանտղություն ասել։

Sent from my XT1068 using Tapatalk