Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
ու դու նորմա՞լ ես վերաբերվում էն մարդկանց, ովքեր Ղարաբաղի դրոշի համար մեզ քաքոտ կանվանեն ու կարևորո՞ւմ ես իրանց կարծիքը
Շին, ինձ համար արժանապատվությունն ա կարևոր ու արժանապատիվ վարքը: Եթե ուզում ես իմանալ, Եվրատեսիլի շրջանակներում սենց բաներ անելը մանկամտություն ա: Բայց որ արել են, իրանց վրա էլ մատ են թափ տվել, պիտի ասեն՝ լավ ենք արել, դուք էլ, ձեր մրցույթն էլ: Ոչ թե էլի ամեն գնով հաղթելու մոլուցքով, վայ կներեք-ներով շարունակեն:

Ու նորից եմ ասում՝ ինձ համար կարևոր ա աշխարհում Հայաստանն ինչ իմիջ ունի, իսկ էդ իմիջն օդից չի, Հայաստանի ինչ անելուց ա ձևավորվում: Ու ինչ անելը միլիոն անգամ բացատրեցի, թե ինչ ա: