StrangeLittleGirl-ի խոսքերից
Հազվադեպ ա, որտև Հայաստանում ամեն վայրկյան նոր մարդկանց հետ չես ծանոթանում, երբ էլ ծանոթանում ես, հազվադեպ էդ նույն բանից անում են, անցնում, գնում ա: Հայաստանում ապրելիս էլ սենց թե նենց ունես քո շրջապատը, ու որ մեկը տենց մի բան ա ասում, հետո թռնում խոսքից, սովորաբար շատ չես խորանում, չես էլ նկատում, որտև մեկ ա ունես քո նեղ կռուգը: Իսկ դրսում առաջին մի քանի տարիների ընթացքում դու դեռ շրջապատ ես կառուցում, դեռ փորձարկում ես՝ էս մարդու մոտ թողնես, թե չթողնես: Դրա համար ավելի նկատելի են դառնում սենց դեպքերը: Հեսա որ փորձես հետ գնալ Հայաստան ու հին կապերը վերականգնել, կզգաս, թե Հայաստանում էլ ինչ աստիճանի էդ ձևի ա: Տո Հայաստանում բեթար ա, որովհետև կա նաև վերջին վայրկյանին քենսըլելու սովորություն, այսինքն՝ քեզ թույլ են տալիս նույնիսկ օր ու ժամ նշանակել, բայց հանդիպումից մի քանի ժամ առաջ լավագույն դեպքում, հինգ րոպե առաջ՝ վատագույն դեպքում, զանգում-ասում են՝ չի ստացվի: Ի դեպ, էդ փորձի վրա հիմնվելով ես Երևանում միաժամանակ նույն ժամին միշտ երեք հանդիպում եմ նշանակում, որովհետև գիտեմ՝ մյուս երկուսը քենսըլվելու են:
Էջանիշներ