Մարկ Տվեն-"Թոմ Սոյերի արկածները",
"Կապիտան թոկիծ փախածը"
Մեծ հաճույքով եմ փոքր ժամանակ կարդացել
Հիշում եմ` ֆրանսիական հեքիաթների ժողովածու ունեինք: Հայրս միշտ կարդում էր ինձ համար: Դրանք տարօրինակ, արտասովոր հեքիարթներ էին, որոնցով սնվում էր երևակայությունս, ու դրա համար էլ այսօր էս օրի եմ: Կար մի հեքիաթ, անունը` " Ծովադուստր Մարյան ", ոչ թե Մարիան, այլ հենց Մարյան շեշտը առաջին ա-ի վրա: Ես չեմ հիշում բովանդակությունը, բայց հիշում եմ, որ, չգիտես ինչու, վստահ էի, որ իմ մասին է, ու ես եմ ծովադուստր Մարյան, շատ անկապ է հնչում, գիտեմ, բայց, գրողը տանի, ես մինչև հիմա էլ այդպես եմ մտածում
![]()
Էս ինչ լավ թեմա էր` նոստալգիկ, հավեսով կարդացի սկզբից մինչև վերջ: Ապրեք, որ սենց հավեսով պատմել եք սաղ, մանավանդ ճապոնական հեքիաթների վրա ուրախացա, քթի պատմությունն էլ հիշեցի, էդ երկար անունի հեքիաթն էլ, բայց ես էդ հեքիաթները սիրում էի ու էդ գրքի պատկերազարդումն էլ էի սիրումՄեկ էլ գորտի պատմությունը կար, որ որոշում ա Կիոտոյից Օսակա գնալ, հլա էն ժամանակ մտածում էի` ախր Տոկիո չի՞, խի՞ են Կիոտո գրել: Մի խոսքով, էս թեման ոնց որ գեղարվեստական գիրք կարդաս՝ շատ սիրուն գրված, էն սիրուն մանկության մասին:
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շատ գրքեր են մանկությունից տպավորվել, բայց կառանձնացնեմ միայն մեկը՝ Աստրիդ Լիդգրենի «Լյոննիբերգցի Էմիլի արկածները»:
Մի 100 անգամ երևի կարդացել եմ, ու եթե ժամանակ ունենամ, էլի հաճույքով կկարդամ:![]()
Ես եկա։ Էս թեման իմ համար հիմա շատ ակտուալ ա։ Էնպես որ, շարունակեք գրել ձեր սիրելի գրքերը, իսկ «Փոքրիկ շրջմոլիկը» արդեն կարդացեք օնլայն կամ ներբեռնեք ձեր էլեկտրոնային գրքերի մեջ այստեղից.
Ջեմս Գրինվուդ «Փոքրիկ շրջմոլիկը»
Առաջիկա պլաններում՝ Լայմա Ֆրենք Բաումի «Օզի կախարդը» և Ջաննի Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գրքերը։
Սկսեմ հեքիաթներիս վիպագրությունը:
0. Դպրոցից առաջ:0-1 Դե բնականաբար Թումանյանի հեքիաթները՝ դպրոցից առաջ: Հա ի դեպ, է՜դ ժամանակներից պլաստինկաներով ունենք Սուրեն Քոչարյանի ասմուքով
Ինչ լավ էր երգում «Կիկոսի մահը»:
0-2 Իսկ Մուրզիլկային ո՞վ ա հիշում:Էդ նախադպրոցական տարիքում շատ էի սիրում նայել իրա ժուռնալները ու միշտ քույրիկիցս թաքուն էի անում՝ երբ դպրոցում էր լինում: Երևի վախենում էր փչացնեմ-մաշացնեմ-ճղեմ, չէր թողնում: Ուրիշ ժուրնալներ էլ ունեինք` «Веселые картинки»: Հա՜, մեկ էլ կար Լեոպոլդ կատվի ու չարաճճի մկների նկարներով ու պատմություններով բարակ ու բոյով գիրք:)) Ընդհանրապես պաշտել եմ նկարներով գրքեր:
0-3 Ունեինք հեքիաթների ու մանկական բանաստեղծությունների գրքեր, հավես նկարներով: Պապան հաճախ էր բանաստեղծությունները իմ խնդրանքով բարձրաձայն կարդում՝ հատկապես Հենրիկ Սևանի «Ագահ մկնիկները»: Դրա նկարները էդ ի՜նչ սիրուն են:
Հեքիաթներից մի քանիսը չեմ կարդացել՝ կարդացածիս մեծ մասն էլ դպրոցից հետո ա եղել:Էդվարդ Միլիտոնյանն էլ կար հեղինակների մեջ, մյուս հեղինակների անունները չեմ հիշում, լավն էին:
Մի հատ էլ բարակ ու բոյով «Չարի վերջ» ունեինք:
0-4 Алексей Волков-ի «Волшебник изумрудного города»-ն էր պապան կարդում մեր համար՝ տեղում միանգամից ռուսերենից թարգմանելով: Հետո չորրորդ դասարանում ես կարդացի:
Մաուգլին ժամանակավոր տվել էին մեր հարևանները, պապան բարձրաձայն կարդում էր մեր համար: Բայց ես էն ժամանակ կողքը նստում էի ու հե՛չ ուշադիր չէի լսում:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
1.Դպրոցական տարիքում շատ էի ուրախանում, երբ մեր Դավիթաշենի գրադարանն էի գնում՝ հետաքրքիր գիրք վերցնելու ակնկալիքները:1-1.Անդերսեն էդքան էլ չեմ կարդացել պուճուր ժամանակ, նույնիսկ թվում էր ընդհանրապես չեմ վերցրել գրադարանից, բայց դու մի ասա առաջին գիրքը հենց իրանն ա եղել:
Երեք լավ ավարտվող հեքիաթներից էին ռուսերեն լեզվով` «Անճոռնի ճուտիկը», «Մատնաչափիկը», «Ձյունե թագուհին», ես էլ երկրորդ, թե երրորդ դասարան: Հիշում եմ՝ քույրիկիցս լսել էի Անդերսենի հեքիաթներ արտահայտությունը, հետաքրքրել էր՝ նույնիսկ չիմանալով թե դրանք ո՞ր հեքիաթներն էին, խնդրել էի բերել իմ համար գրադարանից:
Բերեցին մամայի հետ ու... ասեցին, որ էդ օրվանից ես էլ եմ գրանցված գրադարանում:
Բայց էդ առաջին գիրքը քանի որ ռուսերեն էր, իսկ ես էն ժամանակ հիմիկվա պես լավ չեմ տիրապետում էդ լեզվին, ավելի շատ իմ համար են կարդացել ու պատմել: Իսկ 2001 թվից մենք ունենք Անդերսենի հեքիաթների հաստ գիրք անգլերեն լեզվով՝ դեռ շա՜տ քիչ եմ կարդացել, չնայած ուզում եմ անգլերենս կատարելագործել:
Համ էլ բազմիցս ասել եմ ակումբում ու ակումբցիներին, որ Անդերսենին մանկական հեքիաթագիր չեմ համարում: Կարծեմ ինքն է՛լ էր ասել, որ հեքիաթները երեխաների համար են ու չէր ուզում, որ իր արձանի մոտ երեխաներ լուսանկարվեն:
1-2.Հիմա կարծես հասկանում եմ, որ էն ժամանակ ինչքան էլ սիրում էի կարդալ՝ էդքան չէի խորանում թե ի՞նչ ա սովորացնում, ինչի՞ համար ա, ուղղակի ժամանց էր: Ու կարծես էն ժամանակ չէի կարող ասել դուրս գալիս ա՞, թե՞ չէ: Համ էլ որոշ չափով մոռացել եմ սյուժեները, խոսքերը, կարող ա լիքը պատառիկներ հիշեմ ընդհանուրից:
Անդերսենից հետո գրադարանից վերցրեցի «Վիննի Թուխը», բայց հարևաններս համարյա միաժամանակ տվեցին ինձ դա ուրիշ երկու ներոնշյալ գրքերի հետ: Որ դպրոց դեռ չէի գնում քույրիկս էր էս նույն Վիննի Թուխից կարդում, ես էի ինչպես միշտ նկարներն էի նայում:![]()
«Վիննի Թուխը» կարդացել եմ՝ բայց շատ բաներ կարծես չեմ հիշում, նույնիսկ թվում ա տե՜նց ուշադիր չէի կարդում վերջերում: Բայց լավն էր ահագին: Գրադարանից վերցրածն ուրիշ էր, իսկ հարևաններինս սա էր:![]()
Մյուս երկու գրքերն էին
1-3 «Տիպիլին, Տիմբական և Ծիծաղը», հիշում եմ մեր մոտ տպավորվել էր Տիպիլին, ոչ Տիպիլի, ասում էինք Տիպիլինի գիրք:Կարծես լավ էլ հիշում եմ մանրակրկտորեն ու հաստատ չեմ կարող ասել, որ վատն էր՝ բայց մի տեսակ զարմացա, որ էդքան սիրվել ա: Ուղղակի մտքովս չէր անցնում, որ դա էլ ա ահագին հայտնի ու տարածված հայկական հեքիաթ՝ էսօր իմացա:
Ի դեպ, ո՞վ ա գրել:
Լավ ա, վերջում խելոքացան էդ վհուկները:
1-4 «Բժիշկ Այբոլիտը». Lավ հիշում եմ մանրակրկտորեն: Որ գնում են կապիկներին բուժելու՝ ընկնում Բարմալեյի ծուղակը: Փախնելուց հետո մի հատ երեխու էլ են գտնում ու փրկում, կապիկներից կառուցված կամուրջի վրայով են անցնում:Չար Բարբարային եմ հիշում: Էդ գիրքն էլ էր նկարներով, դրա համար տպավորվել ա:
1-5 «Ի՞նչ է ամենից թանկը». Հիշում եմ, պապիկս բերեց գիրքը ու ասեց, «էստեղ էն բոլոր հեքիաթներն են, որ ձեզ պատմել եմ»: Շատ էի ուրախացել, որովհետև էդքան էլ չէի լսել էդ հեքիաթները, հիմնականում քույրիկս էր կողքը նստում ու լսում, ես իմ համար նկարչությամբ էի զբաղվում ու մեկ-մեկ կողքից, ականջի ծայրով:Ծանոթանալու հնարավորություն էր՝ հենց միանգամիս սկսեցի կարդալ առաջին պատմվածքը՝ «Զինվորի պարկը»: Մի անգամ խոսել էլ եմ էդ գրքի մասին
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Նոր էլեկտրոնային գիրք՝ «Օզի կախարդը»։ Բայց հեղինակի անունը՝ Լայման Ֆրենք Բաում։
Smokie (25.03.2016)
2.Մինչև չորրորդ դասարանը գրադարանից վերցրածս գրքերը, որ միտս են:2-1 «Չիպոլինոն». Ավաղ, էնքան դանդաղ կարդացի ու հետաձգեցի, որ վերջերում երևի արդեն ուշադիր չէի կարդում: Նենց է՛լի ի միջի այլոց:
Ու շատ քիչ բան եմ հիմա հիշում էդ գրքից՝ չհաշված նկարները:
![]()
«Ջելսոմինոն». Գիրքը վերցրեցի ու հիշեցի, որ առաջին դասարանի երկրորդ կիսամյակի դասագրքում կար Ջելսոմինոյի առաջին գլուխը: Մեծամասամբ հիշում եմ: Լավն էր:
«Պինոկիոն» էլ եմ կարդացել ամառային արձակուրդներին՝ երբ դասերը չէին կարող խանգարել գիրք կարդալուն բայց էլի երկար ա տևել:Լիքը բաներ հիշում եմ:
«Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն». Շա՜տ արագ կարդացի, համենայն դեպս մյուսների հետ համեմատած:)) Հետագայում ռուսերենն էլ եմ կարդացել:
«Կաշտանկան»: Դե մուլտիկից արդեն գիտեի սյուժեն, նորություն չէր:Ակումբում լինելուս առաջին տարում էլ մի նկար եմ դրել Կաշտանկայի գիրքը ձեռքս բռնած:))
2-2 «Բեմբին». Ո՜նց էի ուրախացել էդ գիրքը վերցնելուց:Հետաքրքիր էր ու լավը: Քիչ բաներ եմ հիշում էն մասին սկսած, երբ Բեմբին հոր հետ ա լինում: Հիշում եմ, որ առաջին անգամ հայրը ասեց «Որդիս»՝ համ իմ մոտ տպավորվեց էդ պահին, համ էլ փակագծերում էր ընթերցողի ուշադրությունը հատուկ հրավիրում:)) Դեռ գիրք կարդալը չսկսած արդեն որոշեցի, որ Ֆելիքս Զալթենը իմ ամենասիրած հեղինակն ա, բոլորին է՛դ էի ասում ու անունը առհավետ մեխվեց հիշողությանս մեջ: Համ էլ գրքի սկզբում կար իր կարճ կենսագրությունը, որտեղ նաև նշված էր, որ Ուոլթ Դիսնեյը էկրանավորել ա: Մի խոսքով ոգևորվել էի, չնայած…
Չնայած մուլտից հիմնականում Բեմբիի պուճուր ժամանակներն էին տպավորվել, հետոն վախենալու էր:Դրանցից հիմնականում կրակոցներ ու վտանգներ եմ հիշում,
նույնիսկ մի անգամ, երբ մուլտի ամենավերջին կադրում հարցրեցի, «բա ուր ա Բեմբին» քույրիկս ասեց, «էս ա»՝ զարմացա մեծացած տեսնելուց: Մուլտում Բեմբիի մեծանալուց հետո, շատ-շատ էն նապաստակների սիրային հատվածն եմ հիշում, որ աղջիկը երգելով շոյում ա, Տոպ-տոպն էլ պարբերաբար տպտպացնում ա գետնին:))
2-3 «Փոքրիկ շրջմոլիկը». Հիմնական թեման հիշում եմ, բայց ոնց տեսնում եմ արկածների մեծ մասը մոռացել եմ: Ես էլ Ուլուանայի պես լավ հիշում էի Ռիփսթոնի ու Մոուլդիի (խեղճի մահը ո՞նց տենց հանկարծակի հայտնի դարձավ) անունները, իրա անունն էլ Սմիթֆիլդ էին դրել՝ առանց նույնիսկ հարցնելու իսկական անունը:
Բարձերի, դոշակներ ու վերմակների մասին չեմ հիշում:
Ես էս հնարավորությունը բաց չեմ թողնի, անպայման կկարդամ:
2-4 Ես անտաղանդս գրադարանից վերցրել ու էդպես էլ չեմ ավարտել «Թոմ Սոյերի արկածները», հետը նաև «Հեքլբերի Ֆինի արկածներն» էր: Էլի ձանձրացնում էր ու էլի ի միջի այլոց էի սկսել կարդալ: Քույրիկս էր իմ համար կարդում ու պատմում:Տենց էլ կիսատ մնաց իմ համար Հեքը, իսկ Թոմից քիչ բաներ հիշեցի ու հասկացա: Բայց… հետագայում Թոմ Սոյերը կարդացի ռուսերեն, չնայած վերջին մասերում ընդհատեցի ու չշարունակեցի: Նկարներով էր էս մեկը:))
2-5 «Քարանձավի բնակիչները». Կարդացել եմ ու հիշում եե՜մ:Լավն էր:
2-6 Աչքիս Ուլուանայի «Ուկրաինական ժողովրդական հեքիաթներ»-ի գիրքն էլ եմ կարդացել: Հիշում եմ որոշ բաներ, հետաքրքիրն էին:J
«Սուրի և Սամի արկածներն» էլ էր հետաքրքիր գիրք, հիշում եմ դրա հետ մեկտեղ ուրիշ գիրք էի վերցրել գրադարանից, որտեղ «Գունավոր փոքրիկ Ջեքսին» վիպակն էր ու մի քանի հեքիաթներ: Չեմ հիշում ով էր հեղինակը
2-7 «Լյոնեբերգցի Էմիլի արկածները», ամառային արձակուրդներին եմ կարդացել էդ չարաճճի տղայի մասին:
3.Կարող էի, բայց չեմ կարդացել, կամ քիչ եմ կարդացել:
Իրականում լի՜քը բաներ բաց եմ թողել էն տարիքի համար, մանավանդ որ հիշում եմ քույրիկիս կարդացածները ու կարդացի էս թեմայի առաջին երկու էջերը: Բա ինչքա՜ն երկար կարող էր տևել ընթերցանությունս, հիմա չգիտեմ թե ինչի էր էդպես ստացվում: Երևի հիմիկվա պես մինչև նախադասությունը նորմալ չհասկանայի, առաջ չէի գնա: Բայց հիմա էդքան դանդաղ չեմ կարդում:
3-1 «Չիկարելի»ն չեմ կարդացել, չնայած գիրքը ունեինք ռուսերեն:
3-2 Չեմ կարդացել Ժյուլ Վեռն ու Մայն Ռիդ, մենակ երևի 8-րդ դասարանում «Տասնհինգամյա նավապետը», հա՛ ու դրանից առաջ էլ էի փորձել կարդալ չորրո՞րդ, թե՞ հինգերորդ դասարանում: Դյումա չեմ կարդացել, մենակ յոթերորդ թե՞ ութերորդ դասարանում «Երեք հրացանակիրները» ու էն էլ ինչքաա՜ն երկար տևեց:(
3-3 «Օլիվեր Թվիստը»… ափսոս-ափսոս:Մի օր հավանաբար կարդամ ուշացումով: «Ռոբինզոն Կրուզո»ն, դպրոցից հետո փորձեցի կարդալ ռուսերենը… ձանձրացա:
3-4 «Ջեյն Էյր»ը չեմ կարդացել:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Cassiopeia (25.03.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ