Ընկուզեղենը շատ ուտել խորհուրդ չի էլ տրվում, լավ չի շատը։ Համարվում ա, որ ամեն մարդ մի բուռ՝ իր բռի չափով ընկուզեղեն ուտի օրական։ Դրանից ավելն, ասում են, վնասակար ա նույնիսկ։
Հա, D վիտամին–ը, հատկապես ձեր անարև կողմերում, հաստատ անհրաժեշտություն ա։ Ու կարծում եմ՝ ոչ միայն բուսակերների համար։Շին, անպայման վիտամին D-ին ուշադրություն դարձրու: Հիմնականում դրանից ա, որ ձմռանն էներգիան լրիվ կորցնում ենք: Անցյալ տարի ստուգվեցի, իմը նորմալ էր, բայց արդեն չորրորդ ձմեռն էր հյուսիսներում: էս տարի չեմ ստուգվել, չգիտեմ, բայց վիտամին D խմելը փրկում ա:



Մեջբերել
Չեմ կարում ուտեմ, ուրեմն չեմ ուտում:
ինչ ուզում, ուտում եմ:
։ Քեզ թվում ա՝ մսակերները որ չեն մտածում, ուրեմն կարիք չունե՞ն։ Ուղղակի բուսակերները, քանի որ շատ դեպքերում բուսակեր են դառնում ավելի առողջ սնվելու համար (թեև ոչ միայն, ինչպես, օրինակ, ես), դրա համար իրանք շատ դեպքերում ավելի լայն առումով են հետաքրքրված լինում առողջ լինելով, այսինքն՝ զուտ միս չուտելով չեն սահմանափակվում, նաև ուրիշ բաների վրա են ուշադրություն դարձնում ու աշխատում հետևել։ Ես, օրինակ, հեչ չէի ասի, թե իմ ճանաչած մարդկանց մեջ ինչ–որ սննդանյութերի պակաս ունեցողներն ավելի շատ բուսակերներ են։

Էջանիշներ