Էս հեռախոս չի, էս պլանշետ ա![]()
Վերջ հեռախոսս մահացավ , եկել եմ էլի հարցնեմ հիմա ի՞նչ խորհուդ կտաք : Asus ZenFone 2 (ZE551ML) եմ ուզում հիմա ուրիշ ի՞նչ կարելի ա էդ գնի ու պարամետրերի : Պատվիրել չեմ ուզում, ժամանակ չկա սպասելու :
Ես որ դեռ չէի առել, էս տարբերակն էլ էի նայում: Հետո մի քիչ ռեվյուներ նայեցի, տեսա մի քանի հոգի գրել ա, որ կապի հետ խնդիրներ ունի, օրական մի քանի անգամ կապը կորում ա, բան ման, ասեցի շառից հեռու:
Քո նայածը ո՞ր գնանոցն ա:
Ես իմ Xperia Z2-ից շատ գոհ եմ: Կախել մախել չունի: Եթե օրվա մեջ քիչ բզբզամ, կարող ա երեկոյան 80-90% զարյադկա ունենամ: Միակ բանը, որ ինձ դուր չի գալիս, ականջի բարձրախոսի դիրքն ա: Էն սամսունգինս հարմար էր, կարում էի նենց դնեի ականջիս, որ կողքի աղմուկները չլսվեին, իսկ սրա անցքը հենց վերեւի եզրին ա, էնքան էլ հարմար չի: Ականջին մի քիչ երկար պահելուց էլ էդ վերեւի սուր պլաստմասը ցավացնում ա: Մեկ էլ ձենի մինիմալ բարձրությունն իմ համար էլի շատ բարձր ա, կարա երբեմն կողքից լսվի զրուցակցի ձայնը:
Բայց նենց ա, որ առնելուս օրը արդեն որոշել էի HTC Desire 820s առնեմ, ստեղ նայել էի, 144,000 էր ու իրա պարամետրերի համար գինը շատ լավը թվաց, բայց համենայն դեպս զանգեցի էդ խանութ, պարզվեց իրանց ոչ մի մասնաճյուղում չկա դրանից:
Xperia Z2-ի մասին էլ եմ մտածում 20.7 ՄՊ կամերան միանգամից ձգում ա , ո՞նց ա նկարում Z2-ը :
http://www.gsmarena.com/sony_xperia_z3_dual-6632.php
Սրան ի՞նչ կասեք
Նորմալ նկարում ա, նենց չի, որ վերջն ա, բայց նորմալ ա: Մութ ժամանակ ընդհանրապես մորթում ա նախկինիս համեմատ համ լուսարձակով համ` առանց:
Իրա կամերան ավտոմատ ռեժիմում 8 մեգապիքսելով ա նկարում: 20.7-ը մանուալ ռեժիմում ա լինում դնել: Բայց մանուալ ռեժիմի կամերայի app-ը ինձ դուր չեկավ, ինչ-որ ախմախություններ ունի, ասենք դնում եմ, որ tap անեմ, էդ կետով ֆոկուս անի, tap եմ անում, նկարում ա: Դրա համար Google Camera քաշեցի, որով նորմալ լինում ա 20.7-ով նկարել:
Էս նկարները իրա ավտոմատով են, բացի էն կոլայի շշից: Էդ մեկը Գուգլինով ա ու 20.7 ՄՊ:
Չգիտեմ, մենակ կարամ ասեմ, որ ծանոթս, ով Xperia Z ա օգտագործում ու գոհ ա, ինձ խորհուրդ տվեց Sony-ի երկու քարտանիները չառնել:
Micromax ֆիրման լսած կամ օգտագործած մարդ կա? Ուզում եմ իմանամ ինչքանով ա գրածը համապատասխանում ու ինչքան երկար կօգտագործվի:
Կոնկրետ սա եմ ուզում http://www.mobilecentre.am/am/produc...er_aq5001.html
Աչքիս տակ երկու մոդել ունեմ <200$ կատեգորիայում։ Vodafone Smart Ultra 6, Vodafone Moto G (3rd Generation). Հայաստանում խանութ կա այս հեռախոսները վաճառող?
Ներողություն, Motorola Moto G (3rd Generation)
Շնորհակալություն Rammstein , վերջը Sony Xperia Z2 վերցրեցի, մենակ վախենում եմ նրանից , որ լիցքավորման դնելուց մի օր պատահաբար չպոկվի կողքի ռեզինը :
Rammstein (07.11.2015)
Մասնագիտական լարի ինչի՞ համար ա, որտեղի՞ց կարող եմ գնել:
Հ.Գ. Ես կապվել էս ստեղնաշար ձեռքը: (
Հայաստանում չկա՞ , իմ մոտ պատվիրելու հետ խնդիր կա , ես դեռ քարտ չունեմ ու վստահ չեմ որ մոտակա ժամանակները կունենամ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ