Էս ահագին ժամանակ ա ուզում եմ մի հատ նենց բան մտածեմ, որ ցանկացած քրիստոնյայի ասես ու ինքը չկարենա ասի, որ սխալ ես ասում:
Ու մտածել եմ
Ադամն ու Եվան անձամբ «շփվել» են Աստծո հետ ու շատ լավ գիտեին նրա գոյության մասին: Հաստատ տեղյակ էին, թե ո՞վ ա ստեղծել երկիրը, իրանց, ամենինչ: Էտ ո՞նց եղավ, որ իրանց տված սերունդը դարձավ հեթանոս ու կրակապաշտ: Հնարավոր չէր, որ իրանք իրանց երեխեքին պատմած չլինեին աստծո մասին: Լավ ենթադրենք Ադամն ու Եվան հավես չեն ունեցել պատմելու: Բա Նոյը՞: Ամբողջ երկրագնդի մարդիկ վերացան, մենակ Նոյի ընտանիքը ողջ մնաց: Իրանք իրանց երեխեքին չէին պատմե՞լ Աստծո մասին, չէին ասե՞լ, որ Աստված 100% կա ու ճիշտը Քրիստոսն ա ու իրա հերը, որովհետև իրանք իրանց շնորհիվ են փրկվել:
Էտքանից հետո ո՞նց եղավ, որ մարդիկ սկսեցին հազար տարբեր կրոնների հավատալ:
Էջանիշներ