Հա գիտեմ, ինձ շատերն են ասել: Բայց ինձ հետաքրքիր ա թե էդ ի՞նչ ա նշանակում: Մենք երբ պատանատոմիա ու դատական բժշկություն էինք անցնում մենակ լուրջ ու գործին օգնողներն էինք քննարկել: Մեկին հիշում եմ մինչև հիմա՝ արմունկներին ու ծնկներին մեծ, կլոր դաջվածքներ էին:
Ես մենակ կետերը ու խաչերն եմ նկատել ու կանաչ գույնի էին: Թվեր էլ եմ տեսել: Ու բոլորը երթուղայինի վարորդներ էին![]()
Vitam regit fortuna, non sapientia.
Ծնկներին սովորաբար լինում են ութ անկյունանի աստղիկներ (նույնից նաև ուսերին են լինում) դրանք նշանակում են, որ տվյալ անձը պատկանում է գողական մտածողությանը և չի ծնկի կամ խոնարհվի օրենքի առջև։
Կետերը ցույց են, որ տվյալ անձն ինչ-որ ժամանակ դատապարտված է եղել։ Չորս կետերը դրանք բանտախցի չորս պատերն են կամ գաղութի չորս աշտարակները, իսկ մեջտեղի կետն ինքն է։Ես մենակ կետերը ու խաչերն եմ նկատել ու կանաչ գույնի էին: Թվեր էլ եմ տեսել: Ու բոլորը երթուղայինի վարորդներ էին![]()
Թվերը սովորաբար անձի հիշարժան տարեթիվն է. օրինակ ՝ կարող է լինել առաջի գողությսն տարեթիվը, հարազատ մարդու մահվան կամ ծննդյան տարեթիվը և այլն։
Խաչերն ու մատանիները սովորաբար միասին են լինում, քանի որ հիմնականում նույն միտքն են արտահայտում։ Դրանցով մի ժամանակ առաջ (նաև մի քանի տեղ մեր օրերում) կալանավայրերում մարդիկ տարբերվում էին իրարից։
Նմանատիպ դաջվացքները, որոնք հիմա հաճախ են հանդիպում, կորցրել են իրենց իմաստներն ու դեմքը։
Զաքար (01.08.2015)
Իմ կարծիքը դաջվածքների մասին ահագին դեպի լավն ա փոխվել, նույնիկս էն աստիճանի, որ մեկ մտածում եմ ես էլ մի բան անեմ, բայց դեռևս չեմ որոշել թե ինչ: Մի բան կարամ հաստատ ասել, Հայաստանում տատուները (էն հին ավանդական սովետականներն ու գողական մոտիվներովները չհաշված) շատ ավելի ճաշակով են անում, քան Եվրոպայում ու Ամերիկայում, Իտալիայում մեկ մեկ նենց սարսափելի տատուներ էի տեսնում, գույնզգույն թանաքներով խզբզած շատ անհաջող նկարներ, որ մտածում էի, երևի էդ մարդուց ընկերները վրեժ են լուծել, քնած ժամանակ էդ անհաջող տատուներն անելով:
Ահավոր շատ եմ սիրում half sleeve ու full sleeve տատուները, մանավանդ եթե գունավոր ներկերով են, ու երբ որ ձեռքից շատ սիրուն անցնում են մեջքին, ուսին կամ կրծքին, ասենք ես իմ իմիջի մասին էդքան մտահոգված չլինեի, մի թևս, կամ ջհանդամ երկու թևս էլ կանեի:
Հլը նայեք, ինչ լավն են.
Իսկ սրանք freehand են, այսինքն առանց նախօրոք թղթի վրա նկարելու, միանգամից թևի վրա է դաջվածքն արվել.
![]()
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ