Բայց ոնց որ թե մենք ոչ մեկս վարորդական իրավունքն չենք տալիս, դա տալիս է ՃՈ-ն։
Գիտե՞ս ինչ որ ձև, որ կարող ենք կանխել իրավունքների բացահայտ վաճառքը։ Ես որ չգիտեմ։
Ես ասեմ իմ մեթոդները։
2 օր առաջ տեսա, որ օֆիսի դիմաց մեքենաները կանգնել են զեբռից քիփ կպած, թեև ըստ օրենքի պետք է կանգնեին առնվազն 5 մետր հեռավորության վրա։
Զանգեցի 177, հայտնեցի խախտումի մասին մասին, մեքենա ուղարկեցին, եկավ, սխալ կայանած մեքենաները հանել տվեց։ ԲԱՅՑ ոչ մեկին չտուգանեց, բավարարվեց նախազգուշացումով։
Հիմա քանի դեռ սպասում եմ դիմումիս պատասխանին, ակտիվ քայլեր չեմ ձեռնարկում։ Այսինքն նույն խախտումը հա տեսնում եմ, բայց դեռ սպասում եմ։ ՄԻ շաբաթը լրանալուց հետո էլի կսկսեմ զանգել։
Բացի այդ, երբ հեծանիվով չեմ ու հաճախակի օգտվում եմ զեբռերից, որոշել եմ միացնել հեռախոսիս տեսախցիկն ու նկարել բոլոր չզիջողներին։ Դրանով կարող եմ դիմել ՃՈ, ու պահանջել պատիժ։
Էջանիշներ