Անահիտ ջան, իմ ուսումնասիրության թեման գրառումիս մեջ պատահաբար չեմ նշել, բոլորս էլ ունենք մեր նեղ հետաքրքրության շրջանակը, մեկինս շատ ավելի նեղ ա, մյուսինդ՝ մի քիչ լայն:, ու բնական ա՝ ակնկալել ակտիվություն էդպիսի թեմաներում՝ իմաստ չունի, բայց կարելի ա էդ դեպքում տեղեկատվական թեմաներ բացել, ժամանակին Ռուֆուսն էր շատ անում, դու էլ, ում հետաքրքիր էր՝ կարդում էր, մի քանիսում էլ նույնիսկ կարճաժամկետ քննարկումներ էին առաջանում:
Գրականության և քաղաքականության բաժինների պահանջվածությունը բնական ա իհարկե, էստեղ բոլորս շփվում ենք գրելով, գրել սիրում ենք, բնականաբար գրականությունը միշտ էլ պահանջված կլինի, քաղաքականությունն էլ՝ մեծ մասս նույն կաթսայում եռում ենք, ով էլ՝ չէ, իրա հարազատներն են էդ կաթսայում:
Բյուրի հետ ես նաև համաձայն եմ, որ էդ բաժիններն էլ են պասիվացել, ընդհանուր ճգնաժամ ա, մարդու խոսալ չի գալիս քաղաքականությունից, իսկ գրականություն ստեղծելու համար էլ մարդու խոսալ պիտի գա: Մեկ էլ էլ ի՞նչ հետաքրքրություն կարող ենք բոլորս կիսել՝դեսից դենից, էս էն թեմատիկան ա, որ բոլոր ազգերին, բոլոր սեռերին, բոլոր տարիքներին հետաքրքիր ա՝ նայած ում ինչ մասով, մարդ կա հենա ասում ա իրան սննդակարգի թեման քննարկելը հետաքրքիր չի, իսկ ինձ հետաքրքիր ա, առանց ակումբի էլ, անկեղծ ասած, գլուխ կհանեմ, հարևաններ էլ ունեմ, տնկիցներ էլ, գործընկերներ էլ, սկայպով տնեցիների հետ էլ եմ շփվում, բայց ասում ա՝ մի խելքը լավ ա, երկուսն ավելի, գուցե մի հետաքրքիր բան էլ էստեղ ասեն, հենա ուտելուց ասացիր ջուր չխմել, էսօր տենց եմ արել
Իհարկե, հասկանում եմ սենտիմենտները, որ ակումբը չդառնա դեսից դենից բիսեկա, կամ ինչպես մոդերներից մեկը իմ բացած թեմայի առնչությամբ ասաց՝ աղբանոց: Բայց ամեն դեպքում չեմ կարծում, թե կդառնա: Չնայած որոշ թեմաներ, իմ բացած վերջին բոլոր թեմաներն էլ, մասնակիցների կողմից դեպի աղբանոցը տանելու հնարավորությունները մեծ են, էդտեղ էլ արդեն մոդերները պետք ա վերահսկեն, որ անլրջացնող գրառումները ջնջեն, ոչ թե թեման փակեն: Թե չէ լռություն ա իջել մեզ վրա: Լռությունը հարաբերությունները տանում ա փակուղի, իսկ դեսից դենիցը կարա խրախոսի, ջերմացնի, մի բան ես ասում՝ վայ, ես էլ, հիմա պարզվեց՝ Արեային էլ ա մարմնամարզության վրա տարել, իր վարժությունները դրեց, շատ բան չեմ վերցնի, որովհետև ես ամեն դեպքում չեմ ուզւոմ էդ աստիճան մկան հավաքել, բայց ըհը, պարզվեց ընդհանուր հետաքրքրության շրջանակ ունենք, ես էլ եմ իհարկե էստեիղց էնտեղից հավաքել ինֆորմացիա, ունեմ իմ վարժությունների համալիրըլուրջ կայքերից պեղած, բայց եթե ասեի՝ հա, մեկ ա ինչ պետք ա գիտեմ, ինչն էլ չգիտեմ, կգտնեմ, էսօր Արեայի հետ հավեսով զրույց չէի անի, մեկ էլ երբ էինք զրուցել, վայթե վերջին անգամ բացասական վարկանիշներով: Համ էլ հայերենով վարժությունները դրեցի, խի՞ մենակ անգլիալեզու ինտերնետում լինի: Զրույցից զրույց ա ծնվում, խոսքը խոսք ա բերում, կարող ա սենց դեսից դենից խոսանք,նոր մարդիկ միջամտենք, ասենք խոսանք, թեմայից թեմա, թեմայից թեմա, մեկ էլ հասնենք օրինակ Պաբլո Պիկասոյին կամ Հայաստանի փրկության նոր մանիֆեստի, ինչ իմանաս:
Նորից մեջբերելով ՍՍ-ին՝ գուցե սխալ եմ, բայց ինձ տենց ա թվում, փորձենք, չստացվի՝ հեչ էլ թե:
Մեֆ ջան, իմ անունը Տիրան ա: Չնայած Տարոն անունն էլ ա ինձ դուր գալիս: Դե քո անուն էլ ով չգիտի՝ Մեֆիստոֆելես![]()
Էջանիշներ