Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Վիշ, հերիք ա գլուխ ցավացնես: Ստեղ ոչ մեկը նորմալ չի համարել էդ հարաբերութունը: Պատիժն են չափազանց համարել:

Իսկ դու իրեք տարի ԱՄՆ-ում ապրելով քեզ դրել ես «գերզարգացածի» տեղ:
Ես սթափ եմ նայում ԱՄՆ օրենքներին ի տարբերություն քեզ ։Ճ Պատժաչափերի բարձր լինելը դեռևս ոչ մի կերպ չեք կարողանում պատկերացնել։
Անցած տարի ինձ 20 մղոն ավելի բարձր արագության համար 400 դոլար տուգանել են (650 դոլար պիտի լիներ իրականում, եթե ոստիկանը չմեղմացներ իմ խոստովանության համար ու 10 մղոն չգրանցեր)։ Ու ստիպված երթևեկության կանոնների դասընթաց եմ անցել որպեսզի խախտումս չգրանցվի պատմությանս մեջ, հակառակ դեպքում մեքենայիս ապահովագրության վճարները կտրուկ բարձրանալու էին։ Որ մի հատ էլ նույն խախտումն անելի, տույժերս կկրկնապատկվեին։ Որ խմած արագությունը գերացանցեի, կգնայի բանտ։
Օրինակները բերում եմ, որպեսզի փորձեք այնուամենայնից հասկանալ, թե նույնիսկ վարչական պատիժներն են խիստ։

Հիմա, նորից։ Պատժաչափերը ԱՄՆ–ում խիստ են, շաաաատ խիստ ։Ճ Հարուստները, պաշտոն ունեցողները, իրենց ծառայողական դիրքը օգտագործողները շաաատ ավելի խիստ վերաբերմունքի են արժանանում։
Սույն պարագայում, համարվել է, որ ուսուցիչը իր լիազորությունները օգտագործել է օրենքը խախտելիս, դա խստացուցիչ հանգամանք է։ Եթե նույնիսկ աշակերտները 18–ից բարձր լինեին, ապա մի 15 տարի էլի կստանար, եթե ոչ ավել։
Հիմա նորից։ Պատժաչափերը ԱՄՆ–ում խիստ են, գրողը տանի, շատ խիստ, լացելու, վախենալու, մեռնելու չափ խիստ։ Եվրոպան ու ԱՄՆ–ը էդ առումով շատ, շատ, շաաաաատ տարբերվում են։
ԱՄՆ–ում կանանց ու տղամարդկանց հավասար օրենքներով են դատում, կին լինելը մեղմացուցիչ հանգամանք չի (գենդերային դիսկրիմինացիան արգելվում է)։
Ես չեմ ասում որ ամեն ինչ կատարյալ է ու իդեալական, բայց դեպքերի մեծամասնության մեջ արդարություն կա։ Դատավորներին ու ոստիկաններին հիմնականում վստահում են։

Ես հասկանում եմ, որ դա մեզ` սոցիալիստադեմոկրատական ոգով դաստիարակություն ստացածներիս համար բարդ է պատկերացնելը, ինձ համար էլ էր սկզբում շատ բարդ, հետո համակերպվեցի, իսկ հետո կամաց–կամաց սկսեցի հասկանալ։
Հիմա եթե դուք չեք հասկանում, ապա ոչինչ, շատ վախենալու չի, դուք ԱՄՆ–ից հեռու եք ։Ճ Էլ չեմ ավելացնում թե արխային կարող եք ինչերով զբաղվել, առանց պատժվելու կամ գոնե մեղմ պատիժ ստանալով։