Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Հայկ ջան, եթե դու բարի կամքով սեքսի ու բռնաբարության տարբերությունը չգիտես, կարող եմ բացատրել:
Առաջինով զբաղվում են բոլորը (համարյա), ու ոչ ոք իրենց չի ասում՝ խելոք մնացեք, թե չէ մեկը կսկսի ձեր օրինակով աջուձախ բռնաբարել և անպատիժ մնալ:
Բռնաբարությունն ու համաձայնությամբ սեքսը բացարձակ անհամեմատելի բաներ են, թարգեք:
Օրենք չեմ տեսնում ստեղ: Մենք հիմա օրենքով կայացրած դատավճիռը քննարկում ենք բարոյականության-մարոյականության, քթի ծակի, երրորդ աչքի, հայեցի-չհայեցիի աբստրակտ տեսանկյունից, ինչը սխալ ա:

Ռուֆը արդեն գրել ա. Ֆլորիդայում age of consent-ը 18-ն ա, այսինքն՝ 18-ից ցածր մարդն իրենց մոտ ոչ մի կերպ չի տեղավորվում քո ասած «բարի կամքի» շրջանակներում: Ինքը բարի կամք արտահայտելու իրավասություն չունի: Սեռական բնույթի ցանկացած գործողություն նրա նկատմամբ ապրիորի համարվում ա առանց համաձայնության:

Էլի եմ ասում. ինչ արել են, ճիշտ ու օրենքի շրջանակներում են արել: Ուրիշ հարց ա, որ օրենքը կարող ա վերանայման կարիք ունի: Հիմա մենք ստեղ ի՞նչ ենք քննարկում, դատավճիռը՞, թե՞ օրենքը: