Երեկվա՝ դեպի Բաղրամյան 26 երթը կասեցվեց Բաղրամյանի սկզբնամասում: Կասեցնողը ոստիկանական ուժերն էին, ջրցան մեքենաներով ու այլ տեխնիկայով: Մոտ տաս ժամ նստացույցից հետո ոստիկանությունը բռնի մեթոդներով ցրեց ցույցը, ծեծի ենթարկելով բազմաթիվ քաղաքացիների, օգտագործելով ջրցան մեքենաները, կոտրվեցին լրագրողների տեխնիկան, խլվեցին նկարներ պարունակող քարտերը, 200-ից ավելի ցուցարար և լրագրող բերման ենթարկվեց, 25 կամ ավելի քաղաքացի տեղափոխվեցին հիվանդանոց:
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձառնեթյունն այսօր երեկոյան հրավիրում է Ազատության հրապարակ.
Այսօր՝ Հունիսի 23-ին, ժամը՝ 18։00-ին, կոչ ենք անում համախմբման արշավ իրականացնել այն բոլոր ուժերին, մարդկանց, ովքեր նպատակ ու պահանջ ունեն՝
-Ազատ արձակել մեր եղբայրներին և քույրերին,
-Իջեցրել էլեկտրաէներգիայի սակագինը,
-Պատասխանատության ենթարկել ապօրինություններ կատարողներին,
-Բարեփոխել էներգետիկ ոլորտը։



Մեջբերել

Էջանիշներ