Ողջոյն Aleksanyan ջան, մի քանի օր ուշ եմ պատասխանում, կը ներես, սակայն յոյսով եմ օգտակար բան կ'ասեմ (։
Նախ, թէ ինչու աւելի շատ վեբի պահանջ կայ, քան նեյթիւ (native) ծրագրաւորողների, դա նրանից է, որ ամէն ինչ, ինչքան էլ ցաւալի լինի, անցնում է վեբի. շատ պարզ օրինակ՝ «երեխեք մի հատ սայտ կասեք որ յութուբի վիդեո քաշեմ», իսկ անենք նոյն բանը աւելի արագ ու աւելի հաւէս ու աւելի որակով ու ապահով կարելի է անել նեյթիւ ծրագրերով, ասենք Pythonով գրած youtube-dlով, սակայն մարդիկ չեն ուզում նոր ծրագրեր տեղադրել, ոլորտը ահագին նեղացել է։ յետոյ էլ աւելի արագ է գրել վեբ ծրագիր, բայց մի մանրուք կայ որ բոլորը մոռանում են, իրականում կարող ես նաեւ C++ով վեբ ծրագրաւորում անել։ եթէ ես իմանայի PHP/Node.js եւ C++, ես հաստատ C++ կ'ընտրէի բեքէնդ ծրագրաւորման համար, քանի որ այն native/compiled լեզու է (։
լաւ, անցնենք առաջ. ինչպէ՞ս գտնել աշխատանք։ այս հարցի ճիշտ պատասխանը կը լինի «you can't fine a job, unless THE job finds you» ։Պ շատ բարդ է իրականում որպէս սկսնակ աշխատանք գտնելը, մանաւանդ առաջի՞ն աշխատանք։ Վստահ եմ լսած կաս Free Software-ի մասին՝ ծրագրեր որոնք յարգում են օգտագործողի ազատութիւնը եւ զարգանում են համայնքների միջոցով, շատերը ասում են նաեւ Open-Source։ վստահ եմ գիտես GitHubի եւ իր նման սերվիսներ, մա՛ն արի մի պրոյեկտ, որը քեզ հետաքրքրում է, եւ սկսիր իրենց հետ այդ պրոյեկտը առաջ տանել, անուն կ'ունենաս, որ երբ ՍիՎի ուղարկես, ասես «բա տեսէք, ես GCCի այս ինչ կոդն եմ գրել, ես Blender-ի այս ինչ փլագինն եմ սարքել», ահա մի ցուցակ C++ով գրուած Ազատ ԾԱ-ների՝
https://en.wikipedia.org/wiki/Catego...med_in_C%2B%2B
անպայման նաեւ բաց պրոֆիւ LinkedIn պրոֆեսիոնալների սոցկայքում։
նաեւ, ես կ'առաջրակէի ոչ թէ մի անգամից գնալ աշխատանքի, այլ ասենք սկզբում պրակտիկայի, իմանալ աւելին, երբ արդէն զգան թէ դու ունակ երիտասարդ ես (որը չեմ կասկածում, քանի որ Ակումբում մենակ թոյն մարդիկ են լինում ։Ճ) արդէն մի անգամից կը վերցնեն աշխատանքի։
հա, գուցէ դո՞ւ ինչ որ ծրագիր ունես մտքում, դա գրի, եւ տեղադրի որպէս ազատԾԱ Գիթում, կամ այլ տեղ, որ բոլորը տեսնեն (։
ու իհարկէ, ինչպէս ասեղ One_Way_Ticket-ը, անպայման ընկերներին հարցրու, մտիր համայնքների մէջ (եթէ ՀՀում C++ի համայնք կայ) եւ վստահ եմ մօտակայ օրերիս լաւ լուր կը ստանանք (։
ճիշտ է, ես կարծում եմ թէ C++ը շատ գէշ է, սակայն may the force be with you! լաւ լուրերի ենք սպասում

Էջանիշներ