Մեջբերում Lusina-ի խոսքերից Նայել գրառումը
Ժողովուրդ, ուղեղս ժանգոտել ա, բան չեմ հիշում, օգնեք էլի

Սենց աղյուսակ ունեմ.
SrcID,
DestID,
DepTime
(Էլի դաշտեր կան, բայց հիմնական հարցումը սրանցով ա)

Պետք ա մուտքագրեմ SrcID-ների հաջորդականություն[n] (Հեշտության համար սկզբում կարան լինեն 3 հատ), մի հատ DestID, ու թվերի հաջորդականություն[n-1] (Մեր օրինակում կլինի 2 հատ թիվ), ու ինձ պետք ա լինելու էն բոլոր տողերը, որոնց համար DepTime-երի տարբերությունը = համապատասխան թվին.

Փորձեմ օրինակի վրա ասեմ, որ ավելի պատկերավոր լինի.
Ենթադրենք ունենք ես աղյուսակը

1.A D 06.31
2.A D 06.55
3.A D 10.00
4.A D 10.25
5.B D 07.00
6.B D 07.23
7.B D 10.29
8.B D 10.47
9.C D 07.10
10.C D 07.15
11.C D 10.39

Հարցմանը տալու ենք A, B, C -որպես SrcID-ների հաջորդականություն, D - որպես destID, (29, 10) deltaTime-երի հաջորդականություն.
Ու ինչ-որ ձևով ( չեմ էլ հիշում՝ հնարավոր էր, թե չէ, ցուցակների ցուցակ վերադարձնել ) էս output-ը
{A D 06.31, B D 07.00, C D 07.10}
{A D 10.00, B.D 10.29, C D 10.39 }
կամ ուղղակի id-ները ինչ-որ ձև խմբավորված
(1, 5, 9) (3, 7, 11)

Եթե վերադարձնելը խնդիր լինի, կարամ առանձին աղյուսակ սարքեմ ու լցնեմ մեջը արդյունքը՝ նույն խմբին պատականողներին նույն id-n տալով.

Էս իմ անհաջող, գեշ, հնարավորինս անարդյունավետ փորձը 2 SrcId-ների համար
SELECT * From Departures as D1 WHERE (Select (strftime('%s',D2.DepTime) - strftime('%s',D1.DepTime))/60 From Departures as D2 WHERE D1.Date = D2.Date AND D1.SrcStationID = 1 AND D2.SrcStationID = 8 AND D1.DestStationID = 11 AND D2.DestStationID = 11 ) = 14

Հ.Գ. Մոռացա նշել, sqlite3 եմ օգտագործում, որը sql-ի բեյզիք հնարավորություններն ունի, բայց էկզոտիկ բաներից պետք ա խուսափեմ
Իրականում, կարա լինի նաև հարցում 2 SrcId-ների ու մի deltaTime-ի համար, քայլ առ քայլ կգտնեմ հաջորդները.

Հ.Գ. Մեկ էլ ասեմ, որ նենց չի, որ ես ալարում եմ մտածեմ, պատրաստի լուծում եմ ուզում Լուրջ ուղեղս ժանգոտել ա, զգում եմ , որ ինչ-որ հեշտ/սիրուն տարբերակ կար էս տիպի հարցումներ անելու համար, որ չեմ կարում հիշեմ.