Ես հիմա աշխատում եմ նոմինալ ամերիկյան կազմակերպությունում։ ՈՒլուանայի պատմելուց երևի արդեն գիտեք թե ամերիկայում ինչքան են տարած էդ կանայք պիտի էսքան տոկոս լինեն բլաբլաբլա։ Հիմա էս մեր ամենամեծ բոսսերը որոշել են որ պիտի ծրագրավորման մեջ կանանց տոկոսը բարձրացնենք։ Երկու տարվա մեջ երևի մոտ քառասուն հոգու եմ ինտերվյու արել։ Գիտե՞ք քանի հոգի էր կին։ Թաք մի հոգի։ Էն էլ ծրագրավորողի չէ, տեստավորողի հաստիքի համար։ Վերջն էլ չընդունեցինք։ Ախպեր հմի, որ չկա, որդից ճարենք բերենք չեմ հասկանում։ Ընկնենք նոր ավարտած մեկին բերենք դնենք հետո էլ ամեն քայլին հետևենք որ մի սխալ բան չանի ինչ ա անունը դնենք կանանց տոկոսն ենք շատացնու՞մ։ Է հետո՞։
Բացի սրանից նաև պիտի կանանց տոկոսը բարձր մենեջմենթական ու վայս–պրեզիդենտական պաշտոններում մեծացնեն։ ՈՒրեմն ինչ որ տենց կանանց խումբ ունեն, որ հավաքվում քննարկումներ են անում առաջ գնալու մասին։ Հետո ինչ որ հատուկ թրեյնինգների կարող են գնալ։ Այսինքն հմի որ մեկը տղամարդ ա իրան առըհա քեզ թրեյնինգ որ կին ես հեսա քեզ մի ամբողջ ընտրանի։ Լացելու ա կարճ ասած։
ՈՒ ես ամեն ինչի հետ որ ասում եմ Հայաստանում աշխատելու ժամանակ մեր ֆիրմայում ավելի շատ աղջիկ ծրագրավորող կար քան տղամարդ բոլորի չանը ընկնում ա գետնին![]()
Էջանիշներ