Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ, Բյուր, չեմ ուզում վիճել: Ես ինձ չեմ ուզում իրավունք վերապահել երգերին օբյեկտիվորեն լավը կամ վատը համարելու: Ես իմ ճաշակով կարամ ասեմ:
Հիմա եթե իմ ճաշակով երգ էլ լիներ, ես չէի քվեարկի, որտեւ ժյուրի մտցնելով ինձ ասում են, որ իմ ճաշակը երկրորդական ա:
Ռամշ, ոչ ոք չի ասում՝ քո ճաշակը երկրորդական ա, ուղղակի քո ճաշակը միանալու ա ուրիշ ճաշակների օվկիանոսին, դառնա ձայների կեսը:
Ստեղ օբյեկտիվորեն լավ-վատի հարցը չի, այլ հիթային լինել-չլինելու: Իսկ դա շատ հեշտ ա հասկանալը:
Հետաքրքիր ա. անցյալ տարի մի տասնհինգ հոգանոց խմբով մի պուճուր քվեարկություն անցկացրեցինք: Մեկը՝ ով ենք ուզում հաղթի, մյուսը՝ ով կհաղթի մեր կարծիքով: Առաջինի դեպքում կարծիքները բազմազան էին (Կոնչիտային ընտրողներ էլ կային), իսկ երկրորդի դեպքում բոլորը միանշանակ Կոնչիտային էին գրել: Ուզում եմ ասել՝ հեչ դժվար չի գուշակելը պոտենցիալ հաղթողին: