LisBeth-ի խոսքերից
Վանաձորի ոչ մի հիվանդանոց այդպիսին կոչվելու իրավունք չունի, որովհետև իրանք մի հատ երիկամային անբավարարություն էլ չեն կարա ախտորոշեն, ու իրանց սխալների հետևանքով լիքը մարդ ա տուժել/ում, ու մի կոնկրետ օրինակ էլ՝ լետալ ավարտով, ու իմ աչքով տեսած տառապանքներով, ստիպել են ինձ խորը հիասթափություն, զզվանք զգալ: Ո՞նց են իրանք գլուխները դրանից հետո բարձին դնում: Սրտաբանականի մասին ասում էին, որ էնտեղի հիվանդները դուրս են գրվում մենակ ոտքերով դեպի ելքը, ինչում ինքս եմ համոզվել ու չեմ կարծում, որ շատ բան ա փոխվել, եթե սխալվում եմ ասեք ուրախանամ: Գոսպիտալի վիրահատարանի մասին գոթական հիշողություններիս մասին կլռեմ: Զուտ տեսքից եթե դատենք, միակ նորմալ տեղը Նարեկն ա, բայց չեմ կարծում որ տվյալ պրակտիկայի համար հարմար տեղ ա: Այ վիրաբուժականը՝ 2-րդ հիվանդանոցը լավն ա էդ տեսանկյունից, գործը շատ, չնայած բուժքույրերը ուշադիր են մենակ իրանց լայնացրած գրպանը լցնողների հանդեպ, բժիշկները բարի են, լիքը տեղ կարելի ա խցկվել ու գործ անել, իմհկ:
Էջանիշներ