User Tag List

Էջ 70 80-ից ԱռաջինԱռաջին ... 2060666768697071727374 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,036 համարից մինչև 1,050 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Նորություններ՝ դեսից-դենից

  1. #1036
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Մահացել է «Գրանտ Հոլդինգ»–ի ղեկավար Հրանտ Վարդանյանը





    «Նաիրի» բժշկական կենտրոնում այսօր՝ ժամը 0.10-ին, 65 տարեկան հասակում մահացել է «Գրանտ Հոլդինգ»–ի ղեկավար Հրանտ Վարդանյանը, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը։

    Նա նշեց, որ Հրանտ Վարդանյանը շտապօգնության մեքենայով «Նաիրի» ԲԿ է բերվել արդեն իսկ սրտի կանգով, և նրա մահը «հավանաբար վրա է հասել տրոմբոէմբոլիկ բարդացման պատճառով»։

    Բժիշկները մոտ մեկուկես ժամ պայքարել են նրա կյանքի համար, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցել։ \




    http://www.tert.am/am/news/2014/04/20/Hrant-vardanyan/

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (21.04.2014)

  3. #1037
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ համացանցում ոչ մի տեղ դեռ գրված չի այդ մասին, բայց հեռուստացույցով ասեցին... Ճիշտ ա՞, որ Կոնստանտին Օրբելյանն ա մահացել
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #1038
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Ապրիլի 24-ի առավոտյան, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս-Անջելես քաղաքում մահացել է ԽՍՀՄ ժող. արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Նշենք, որ հուլիսի 29-ին Կոնստանտին Օրբելյանը կդառնար 86 տարեկան: Այս մասին տեղեկանում ենք Կոմպոզիտորների միության կայքից։


    Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակությունները ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից և եղբայրների հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը:


    1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար և ակարդեոնահար: Որոշ ժամանակ անց, ռազմական օրկեստրի հետ, համերգներով հադես է եկել Երևանում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945թ-ից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաև ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»: 1952թ. ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: 1956թ-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: 1957թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ:

    1962թ. Մոսկվայում անցկացվող ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ մրցույթի հաղթող է ճանաչվել: 1969թ. գրել է «Անմահություն» բալետը: 36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չէս, ով պետք է ինձ», «Հիշեք» և այլն: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1992թ. մեկնել է ԱՄՆ և բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկոյում: 2012թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով:
    http://www.tert.am/am/news/2014/04/24/orbelian/
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. #1039
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոնն ա հայտնվել, սեփական արքայացանկով, ֆորումով ու սեպագիր հրավիրատոմսով իրա ֆորում:

    Աղբյուր

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (28.04.2014), Ռուֆուս (28.04.2014)

  7. #1040
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոնն ա հայտնվել, սեփական արքայացանկով, ֆորումով ու սեպագիր հրավիրատոմսով իրա ֆորում:

    Աղբյուր
    Կանտարովը չի՞:

  8. #1041
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խայտառակություն ա.....
    Ես էլ էսօր պիտի գնայի մի հուշանվեր վերցնեի։ Պատվիրել էի անցած շաբաթ ու էսօր ժամը 13:00 պիտի այնտեղ լինեի, բայց քնած էի մնացել։ Նոր վեր կացա ու կարդացի էս նորությունը։

    Ստեղ ամենացավալին էն ա, որ էբ անբարոյականները էն ում ուզեցել են խփեն, սկի մի փամփուշտ չի էլ կպել։ Փոխարենը անմեղ վիրավորներ։ Իսկ մի երիտասարդի կյանքն էլ վտանգի տակ է......

    Կրակոցներ վերնիսաժում

    Վերնիսաժի մոտ այսօր՝ մայիսի 17-ին ժամը 13:30-ի սահմաններում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորվել է ոչ թե երեք անձ, այլ հինգ, կրակոցները դիպել են այն մարդկանց, ովքեր առաջին կրակոցից հավաքվել են «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության մոտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ականատեսները:

    NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վիրավորներին հիվանդանոց տեղափոխել են փողոցի տարբեր մասերից: Ականատեսների պատմում են, որ կրակոցները դիպել են նաեւ հեռվում կանգնած մարդկանց: Վիրավորների մեջ կա երիտասարդ մի տղա, որն ըստ ականատեսների ուժեղ արնահոսում էր:

    Ականատեսները պատմել են նաեւ, որ մեկ հոգի էլ BMW X 6-ով դիմել է փախուստի, իսկ դեպքի վայրում հայտնաբերվել են Porsche Cayenne մակնիշի 80 ՊՊ 008 համարանիշի և Toyota մակնիշի 80 TT 008 համարանիշի ավտոմեքենաներ, որոնք մեր տեղեկություններով պատկանում են ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական Կարո Կարապետյանին («Յուվեցի Կարո»):

    NEWS.am-ի թղթակցին ականատեսներից մեկը պատմել է, թե ինչպես երկու երիտասարդ կրակոցներից անմիջապես հետո նստել են սպիտակ գույնի ջիպ ու արագ հեռացել:

    Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները, հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

    Աղբուր՝ News.am

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lílium (17.05.2014)

  10. #1042
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ դեբիլություն բաժին չկա, ստեղ եմ էս գրառումն անում:

    Ուրեմն, էս մի ամիսը սաղ երկիրը քննրակում ա Միկոյանի արձանը դնել-չդնելու հարցը - յանիմ ուրիշ դարդ չունենք: Ամեն կողմը իրա փաստարկներն ա բերում, մարդիկ ինչ-որ բաներ են վերլուծում, պատմական խառը իրադարձություններ, Միկոյանը լավն ա, Միկոյանը վատն ա, էսօր արդեն Լեհաստանի դեսպանն ա խառնվել, չգիտես ինչիու սենց ... Բանը գալիս հասնում ա քաղաքապետին, ու սա փաստորեն ասում ա հետևյալը. արա դե մի հատ կիսանդրի ա էլի, յանիմ ինչ ա, մարդ չի էլ նկատելու, թողեք սուս ու փուս դնենք:

    Սա այն հարցը չէ, որ մենք դնենք լայն քննարկման, որովհետև ընդամենը մի հատ կիսանդրի է տեղադրվելու: Իմ կարծիքով, հասարակական դժգոհությանը որոշ ուժեր դրդրում են, որովհետև եթե սովորական մեր քաղաքացիներին հարցնենք, իրենց ոչ մեկին էլ դա չի հետաքրքրում:


    Նկարն առանց մեկնաբանության:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.06.2014), Sambitbaba (10.06.2014), VisTolog (09.06.2014), Նիկեա (09.11.2014), Ռուֆուս (10.06.2014)

  12. #1043
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ դեբիլություն բաժին չկա, ստեղ եմ էս գրառումն անում:

    Ուրեմն, էս մի ամիսը սաղ երկիրը քննրակում ա Միկոյանի արձանը դնել-չդնելու հարցը - յանիմ ուրիշ դարդ չունենք: Ամեն կողմը իրա փաստարկներն ա բերում, մարդիկ ինչ-որ բաներ են վերլուծում, պատմական խառը իրադարձություններ, Միկոյանը լավն ա, Միկոյանը վատն ա, էսօր արդեն Լեհաստանի դեսպանն ա խառնվել, չգիտես ինչիու սենց ... Բանը գալիս հասնում ա քաղաքապետին, ու սա փաստորեն ասում ա հետևյալը. արա դե մի հատ կիսանդրի ա էլի, յանիմ ինչ ա, մարդ չի էլ նկատելու, թողեք սուս ու փուս դնենք:





    Նկարն առանց մեկնաբանության:
    Սաղ հեչ, բայց էդ արձանի դնել-չդնելու քննարկումներից իմ գլխի կափարիչն էլ ա թռնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #1044
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մահացել է դերասան Ռոբին Ուիլյամսը


    Ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսին մահացած են գտել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Տիբերոն քաղաքում գտնվող սեփական տանը, գրում է lenta.ru-ն: Ոստիկանության համաձայն՝ «Օսկար»-ի 63-ամյա մրցանակակիրն ինքնասպան է եղել:


    Ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ օգոստոսի 11-ին՝ ժամը մոտ 11:20-ին: Շրջանի շերիֆը հայտարարել է, որ Ուիլյամսի մահվան ենթադրյալ պատճառ է դարձել ասֆիքսիան (շնչահեղձությունը): Նա հավելել է, որ որպես հիմնական վարկած ոստիկանությունում դիտարկում են ինքնասպանությունը, սակայն մահվան վերջնական պատճառը կհաստատվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

    «Այսօր առավոտյան Ռոբին Ուիլյամսը հեռացել է կյանքից: Վերջին ժամանակներում նա պայքարում էր ծանր դեպրեսիայի դեմ: Սա մեզ համար շատ անսպասելի կորուստ է: Բարեկամներն ու մերձավորները խնդրում են հարգանք ցուցաբերել իրենց անձնական կյանքի նկատմամբ այս բարդ շրջանում»,- ասել է դերասանի ներկայացուցիչ Մարու Բուքսբաումը:

    Ռոբին Ուիլյամսն «Օսկար»-ի և 4 «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է: Դերասանն Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի՝ «Օսկար»-ի է արժանացել «Խելոք Ուիլ Հանթինգը» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար: Ուիլյամսը խաղացել է մոտ 300 ֆիլմերում:
    Աղբյուր
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (12.08.2014), Աթեիստ (12.08.2014), Մուշու (14.08.2014), Նիկեա (09.11.2014)

  15. #1045
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://www.ankakh.com/article/9296/h...-djanibyekyane


    Մահացել է անվանի դերասան Կարեն Ջանիբեկյանը



    ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

    ՋԱՆԻԲԵԿՅԱՆ Կարեն Գուրգենի (ծ. 1.7.1937, Երևան), դերասան: ՀՀ վաստակավոր արտիստ (2004): Գուրգեն Ջ. Ջանիբեկյանի որդին: Ավարտել է ԵԳԹԻ (1964): 1953-ից՝ Երևանի Սունդուկյանի անվան (ընդհատումով), 1991-ից՝ նաև Համազգային թատրոնների դերասան:
    ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
    Ջանիբեկյանի լավագույն դերերից են՝ Գրիգոր («Հացավան», ըստ Ն. Զարյանի), Վինտեր (Հաուպտմանի «Մայրամուտից առաջ»), Մոլիեր («Մոլիերի կյանքը», ըստ Բուլգակովի), Քեբոտ (Նիլի «Սերը ծփիների տակ»), Ջոուն (Վ. Սարոյանի «Մի գավաթ բարություն»), Ֆաբիո (Դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը») և այլն:
    Խաղացել է հեռուստաթատրոնում (Ջ. Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջ», «Մատյան եղելության», ըստ Ս.Խանզադյանի, «Չեզոք գոտի», ըստ Հ. Մաթևոսյանի և այլն): Նկարահանվել է կինոյում («Քաոս», 1973, «Աշնան արև», 1977, «Որտեղ էի՞ր, մարդ Աստծո», 1992, բոլորը՝ Հայֆիլմ):
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. #1046
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Goodbye My Love Goodbye
    Մահացել է հանրահայտ հույն երգիչ և երաժիշտ Դեմիս Ռուսոսը: Այս մասին Le Figaro-ին հայտնել է երգչի դուստրը:
    Ռուսոսը 68 տարեկան էր։ Վերջին շրջանում նա ապրում էր ինչպես Հունաստանում, այնպես էլ Ֆրանսիայում՝ Նոյի (Neuilly-sur-Seine) քաղաքում։

    Իր երաժշտական կարիերայի ընացքում նա վաճառել է ալբոմների մոտ 60 մլն օրինակ։
    Նրա մահվան պատճառնմերի մասին ոչինչ չի հաղորդվում:
    Ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները, մարտի 12-ին Մոսկվայում նախատեսված էր Դեմիս Ռուսոսի հոբելյանական համերգը, որը նվիրված էր նրա ստեղծագործական գործունեության 50-ամյակին:


    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  17. #1047
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    И смех и грех թեմայով:

    Սեյրան Օհանյանը ծանոթացել է արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին

    Ու նկարում Սեյրան Օհանյանին լոմ են ցույց տալիս ....


  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (13.03.2015)

  19. #1048
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Арканов-ը շատ էի սիրում:
    http://lifenews.ru/news/151607

    Ջանիբեկյանը
    http://asekose.am/hy_AM/news/8/18496...nibekyane.html
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. #1049
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սմոք ջան, թեթև տար էլի, դե հիմա մարդ են մի օր պտի մեռնեն: Մենք էլ իրանց պես մի 80 տարի ապրենք լավ ա էլի

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (23.03.2015)

  22. #1050
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սմոք ջան, թեթև տար էլի, դե հիմա մարդ են մի օր պտի մեռնեն: Մենք էլ իրանց պես մի 80 տարի ապրենք լավ ա էլի
    Ուղղակի ցավալի ա, որ ժողովուրդն ա նման մարդկանց կորցնում:

    Ամեն դեպքում՝ իմ կարծիքով պետք չի շրջանցել, անտեսել նորությունը, ինչքան էլ տխուր լինի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 70 80-ից ԱռաջինԱռաջին ... 2060666768697071727374 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 543
    Վերջինը: 24.01.2020, 03:06
  2. Տեսահոլովակներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 427
    Վերջինը: 24.02.2017, 21:22
  3. Երաժշտական քննարկումներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.09.2011, 16:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •