Bruno (25.02.2015)
Tiger29 (25.02.2015)
Մի քանի օր առաջ ճանապարհային ոստիկանը ակտ էր գրել, չէի համաձայնվել, բողոքարկել էի վերադաս մարմնին` ՀՀ ճանապարհային ոստիկանության պետին:
Եվ ինչ?
Հաղթեցի: ՃՈ պետը որոշումը բեկանեց և վարույթը կարճեց:
Շատ հաճելի զգացողություն է: ))
Բարև Ձեզ
Երթևեկում էի Սարալանջի պողոտայով, վերևի փողոցով (այսպես ասած` նոր սարքած փողոցով) :
Ուղղությունը` կենտրոն համայնքից Արաբկիր համայնք:
Ուզում էի կատարել հետադարձ (развород) հետադարձի համար նախատեսված վայրում, և ահա բաժանարար գոտում գտնվող ճանապարհային ոստիկանը կանգենցրեց ինձ` ասելով, որ հետադարձը սխալ եմ կատարել, քանի որ հատել եմ հոծ գիծ:
Հիմա նայեք նկարը, որ հասկանաք իրավիճակը: (Նկարը իմ ավտոմեքենայի տեսախցիկի տեսանյութից եմ սարքել) :
Իրականում նախատեսված է հետադարձ կատարել A տառի հատվածում գտնվող կիսաջնջված կղզյակը հատելու միջոցով:
Գրեցի ՀՀ ՃՈ պետին, որ վարորդը մոտենալիս այդ հատվածին ճանապարհային գծանշումները վարորդներին ապակողմնորոշում և թյուրիմացության մեջ են գցում և պարզ չէ, թե ինչպես պետք էր կատարել հետադարձը: Քանի որ նշված նկարի վրա միայն C տառի հատվածի գծանշումն է ընդհատվում, ուստի որոշեցի այն հատելով կատարել հետադարձ: Իսկ ինչպես երևում է նկարից, A և B գծանշումները հատել չի կարելի, իսկ թեև A գծանշումը իբր թե ջնջված է (այդպես էր պնդում դեպքի վայրում ՃՈ տեսուչը), այն հստակ տեսանելի է, իսկ "ջնջված" հասկացության տակ հասկացվում է այն, որ պետք է երևա միայն ասֆալտը` առանց որևէ գծանշման:
Իրականում երկու էջանոց դիմում էի գրել, ուղղակի որպեսզի չձանձրացնեմ ձեզ, հակիրճ եմ ներկայացնում իրավիճակը:
Գրել էի նաև, որ ՃՈ ավտոմեքենան մինչև ինձ կանգնեցնելը գտնվել է ճանապարհի չթույլատրված վայրում` գծանշումների վրա` հատել է հոծ գիծ և դեղին կղզյակը:
Եվ ահա անսպասելի պատասխան ստացա փոստով:
"Պարզվել է, որ տեսուչների գործողույունները օրինական են և հիմնավոր, իսկ քաղ. ...յանի արարքում բացակայում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցակազմը, քանի որ նախկինում գծանշված բաժանարար գոտին ջնջվել է սև ներկի միջոցով, սակայն տեսանելի է և ապակողմնորոշել է վարորդին, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով........ որոշեցի ԲԵԿԱՆԵԼ թիվ *** որոշումը և ԿԱՐՃԵԼ վարչական վարույթը":
Ինչու անսպասելի էր սա ինձ համար? Քանի որ չէի մտածում, որ վարչական մարմինը իր աշխատողի գրածը (որոշումը) կբեկանի, չեղյալ կհամարի:
Շնորհակալություն ՀՀ ՃՈ պետին և պետի պաշտոնակատարին:
Բարև Ձեզ
Էս երեք օր ա անդադար նայում եմ էս տղերքի արածները: Չեմ կարողանում կտրվել: Հիանում եմ գիտելիքներից ու վերջնական արդյունքին հասնելու նպատակներից: Չեմ ասում լրիվ կողմ եմ իրանց պահվածքին` ծաղր կա` չնայած էդ էլ փոքրիկ հիմքեր ունի:
Հիմա հարց.
Հայաստանի օրենքները որտեղ են գրված?
ՃՈ-ի մոտենալը` քո մեքենայից դուրս գալը, չգալը, ինչ վկայականներ կարող են ուզել?, որ դեպքում պիտի ցույց տաս?, տալիս ես իրանց, թե կարող ես չտալ, ու տենց շարունակ: Նայողները կհասկանան: Չեմ ուզում առանձին վիդեոներ գցել, կարող եք կարճերը ընտրել, նայել:
zspanek
vitalino1980
Աթեիստ (16.03.2015)
Ժող ո՞վ գիտի Թումանյանի նշված հատվածից դեպի Կողբացի ձախ կա՞, թե չէ:
![]()
The Truth Is Out There
կա, արխային քշի, օրը մի 10 անգամ ՃՈ դեմով մտնում եմ
Արգելող նշան էլ չկա, եթե նախորդ 2-3 ժամերի մեջ չեն դրել![]()
Ժողովուրդ ում հետա եղել, որ տուգանելուց հետո դիմի խնդրանքով /բացի առողջության հետ կապված շտապ խնդիրների դեպքում ու բացի ծանոթից/ ու էտ տուգանքը հեչ անեն: Խոսքը կամեռների մասինա:
Հետաքրքիրա ուղղակի, մարդ կա՞ որ փորձելա դիմի գայի ու մի բան ստացվելա?
Անվիճելի ա, եթե մի 10000 դոլարի խնդրես, 5000 դրամանոց տուգանքդ ոչ միայն կներեն, այլ՝ կմոռանան առհասարակ։
Universe (02.06.2015)
insider (02.06.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ