Rhayader,
Խնդում եմ նորից կարդացեք իմ գրածը.
«Իսկ բոլոր նրանք ովքեր չեն հետաքրքրվում, նախընտրելի կլինի չմասնակցել, փոխանակ բյուզանդական վեճեր բացեն:»
Անհասկացողություն է եղել ինչպես տեսնում եմ, մի քանի պատճառով: Նախ նրա համար որ դուք փոխանակ ինձ ՇԻՆԻՉ (դա է «կոնստրուկտիվ»-ի հայերենը) պատասխան տաք, գոհացել եք ինձ պիտակել ֆաշիստ, Հիտլեր, «տիպիկ նացիոնալիստ հռետոր»
Երկրորդ, ձեր փաստարկները ոչ մի կապ չունեն իմ արծարծած թեմայի հետ: Դուք չեք հասկացել իմ ասածի միտքը և կամ համաձայն չեք: Այդ դեպքում ինչի՞ համար ձեզ չարչարում եք ինձ ձեր մտքերը արտահայտելով:
Երրորդ, խնդրում եմ ձեր խաղաղասիրական («պացիֆիստ») մտքերը փոխանցեք մեր շատ սիրելի «եղբայր» թուրքերին ու ազերիներին:Թող նրանք զինաթափվեն ու մեզ ծաղիկներ նվիրեն, հետո նոր կմտածեմ իմ «նացիոնալիստ հռետորաբանությանը» վերանայելու մասին:
Եւ վերջում, որպես նվեր, ձեզ հրավիրում եմ կարդալ իմ առաջին գրառումս, Հասկանալ Հայու Ինքնաքննադատական կարողությունները.
http://haiknahapet.blogspot.com/2015/01/blog-post.html
Շնորհակալություն,
Ռազմիկ Արտաշես
Հ.Գ. Շնորհակալ եմ ուղելու համար ուղագրական սխալս: Բոլորս մարդ ենք, վրիպումներ լինում են, մանավանդ երբ սկզբում սովորել ենք Մեսրոպյան ուղագրություն, ու հետո նոր ժամանակակից Հայաստանյան ուղագրություն:
Հաջողություն ձեզ:
Էջանիշներ