LisBeth (19.02.2015)
Քանի որ արդեն երրորդ օրն ա, ինչ փորձում եմ հերթով սաղ կարդալ, ու Նրանքի առաջին մի քանի տողից չեմ կարողանում անցնել, որոշեցի Տակտուսից սկսել, Նրանք վերջում:
Տակտուս
Անկեղծ ասած, էսքան դրական կարծիքներ լսելուց հետո նենց արտակարգ գործի էի սպասում: Երևի դա էր պատճառը, որ էդքան էլ դուրս չեկավ: Թե չէ եթե սպասելիքներս հանեմ, կլինի՝ Լիզբեթն ինքն իր մութ ոճով, ինքն իր դերի մեջ, հավեսով կարդացվեց:
Բայց մի բան պիտի ասեմ. անուններն ահավոր-ահավոր շատ էին: Սենց փոքր տեքստի մեջ էդքան անունը չի ուտվում, կոգնիտիվ գերծանրաբեռնում ա լինում, չես կարողանում հետևել՝ ով ով ա: Ցանկալի ա մի երկու անուն ներկայացնելուց հետո տարածություն տալ ընթերցողին, որ հասցնի մարսի:
Հ.Գ. ու մոռացա ասել. նկարի հետ կապը ոչ մի կերպ չտեսա:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 19.02.2015, 19:49:
LisBeth (19.02.2015), Mephistopheles (19.02.2015), Sambitbaba (20.02.2015), Մուշու (19.02.2015)
Խատուտիկը
Դպրոցական բառապաշարի ու ակումբի գրականության շատ հետաքրքիր խառնուրդ աՀեղինակը դեռ աճելու տեղ ունի, գործը բավական մանկական լեզվով ա գրված: Ու եթե իսկապես Նիկեան ա, ինքն արդեն տասնյոթ ա, չէ՞: Իրան կարելի ա
![]()
LisBeth (19.02.2015)
կարելի էր մեկնաբանություններն առանց անունների անել, բայց եսիմ, հատվածների հետ կապը թողնել ընթերցողի վրա, բայց… հերոսնիրի կերպարը դրանից կտուժեր, իրանք պետք ա լիներին էդ խոսակցությունների մեջ, որ վերացական չստացվեր էլի, ասենք ինչ որ մի տեղ չի կատարվում էդ ամենը, հենց իրենց կողքի հետ ա ու չի կարա չներգործի կերպարների վրա… եթե ասածդ մնացած անուններին էլ ա վերաբերվում, առանց դրանց անհասկանալի պահերը ավելի շատ կլինեին
SWTS
Եթե կարծում ես՝ առանց անունների անհնար ա, էդ դեպքում տարածք պետք էր տալ ամեն նոր անունից հետո: Որտև իրոք առաջին մի քանի տողից հետո խճճվեցի: Հետո, գործդ չի տուժի, եթե ասես ով ում բարեկամն ա: Էն որ ասում են՝ ոչ թե բացատրի, այլ ցույց տուր, դու ոնց որ մյուս ծայրահեղության մեջ լինես, այսինքն՝ մենակ ցույց ես տալիս առանց բացատրելուԴա իհարկե վատ չի, բայց տեքստը շատ ա ծանրաբեռնում:
Mephistopheles (19.02.2015)
հասկանում եմ ինչ ես ասում Բյուր, հաշվի կառնեմ մերսի, ուղղակի որ գրում եմ, իմ մեջ էդ փազլը լրիվ ա, որ քանդում եմ ու հավաքում եմ / կարդում եմ, ոնց որ ամեն ինչ իրա տեղում լինի, բայց ընթերցողի համար դետալները քիչ են ոնց որ: Հեղինակը կաշխատի էդ ուղղությամբ, վստահ եմ, ես էլ մթոմ հլը կոնֆիդենցիալ ա սաղ
SWTS
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ