Ժողովուրդ, կարելի է՞ր օրագրում ուրիշի օրագրից կամ թեմայից մեջբերում անել: Մոռացել եմ![]()
Ժողովուրդ, կարելի է՞ր օրագրում ուրիշի օրագրից կամ թեմայից մեջբերում անել: Մոռացել եմ![]()
Blessed the poison which brings the end
Մի քանի օր առաջ բզբզում էի Օրագրեր բաժինը։ Փորձել եմ բոլոր օրագրերը դասավորել համապատասխան ենթաբաժիններում։ Եթե տեղափոխման ենթակա օրագիր տեսնեք, կարող եք տեղեկացնել։
Հիշեցնեմ, որ Օրագրեր բաժինը երեք ենթաբաժին ունի․
1․ Անձնական օրագրեր
Էստեղ Ակումբում գրանցված յուրաքանյուր անդամ կարող է օրագիր բացել, որում միայն ինքն է գրառումներ անելու։ Քննարկումներն արգելվում են։ Եթե ցանկություն առաջանա անդրադառնալու որևէ գրառման, կարող եք մեջբերել այն «Օրագրային զգրույցներ» թեմայում կամ էլ «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ»-ում։
2․ Թեմատիկ օրագրեր
Էստեղ բացվում են օրագրեր՝ որոշակի թեմատիկ կամ ժանրային ուղղվածությամբ, որոնցից ամեն մեկում ցանկացած ակումբցի կարող է գրառում անել։ Բայց էստեղ էլ ուրիշի գրառումների մեջբերումներն ու քննարկումներն արգելված են։ Մեկնաբանություն թողնելու նպատակով, հետաքրքրող գրառումը կարող եք մեջբերել վերը նշված «Օրագրային զրույցներ»-ում կամ «Թեմայից դուրս»-ում։
Էստեղ ամենասիրելի երկու թեմաներն են՝ «Անկապ օրագիրը» և «Էն որ»-ը, մինչդեռ էստեղ ուրիշ հետաքրքիր թեմաներ էլ կան, որոնք սպասում են ձեր գրառումներին․
Նամակներ
Սիրո խոստովանություն ակումբցուն
Ի՞նչ սովորեցի կամ ի՞նչ հասկացա ես այսօր
Սիրային նոթեր
Դժգոհի անկյուն
Լավատեսի անկյուն
Ես այլևս նախկինը չեմ...
Ուշադրությու՛ն. թեման պարունակում է հոգեկանի համաճարակ
Արշավականի օրագիր
3. Օրագիր - զրուցարաններ
Սա համեմատաբար նոր ենթաբաժին է, և էստեղ կարող են բացվել տարբեր բնույթի օրագրեր, որոնցում թույլատրվում են օրագրային գրառումներին առնչվող քննարկումներ։ Օրագրային զրույցների համար համեցեք էս ենթաբաժին։
Բացի դրանից, Ակումբում վերջերս բացվել է «Ինտիմ օրագիր» թեման, որը սակայն չի մտնում Օրագրեր բաժնի մեջ, թեև իր բնույթով թեմատիկ օրագիր է, և քննարկումներն էլ արգելվում են։
Էս օրագիրն այնուամենայնիվ բացվել է Կենցաղ բաժնի՝ Սեռական կյանք, ինտիմ անկյուն ենթաբաժնում, և ունի ուրիշ մոդերատորներ։
Sambitbaba (17.03.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ