Մուլտֆիլմը չեմ նայել, չեմ էլ պատրաստվում փող վճարել սրա համար: Առաջին անգամ որ նկարը տեսա, մտածեցի` էս ի՞նչ Դիսնեյի կերպարներ են հավաքել իրար գլխի: Իսկ թրեյլերը նայելուց էլ հասկացա, որ նկարը ավելի լավ թխածի տպավորություն էր թողել, քան իրականում կա: Իրականում անորակ թխած ա:
Հետո էն ձիու խոսալը հեչ դուր չեկավ: Պլյուս դրան, Շուշան Պետրոսյանի անունը լսեցի, սիրտս խառնեց… Մի խոսքով, ինետում որ հայտնվի, կարող ա նայեմ:

Հա, մեկ էլ երրորդ թիզերում էն գյադեն ասում ա «բըզկըտեց», բայց ճիշտը «բըզըկտեց»-ն ա (աղբյուր` Ստեփան Մալխասյանցի բառարան): Լավ, ենթադրենք հնչյունավորողը չի իմանում, բա մի հատ գրագետ մարդ չկա՞, որ հետեւի, որ նման բաներ չլինեն: