Չգիտեմ՝ ինչից էր, բայց էդ մոդեմը դինամիկ չուներ, հանեցի, ռադ արեցի, ուրիշը դրեցի, դինամիկով, գոնե համոզվեցի, որ գուդոկ կա:
Շատ շնորհակալ եմ, Արտակ ջան:
Էն ծրագիրը ջնջեցի, նստացրի VentaFax-ը, որ նախօրոք քաշել էի, որպես երկրորդ տարբերակ: VentaFax-ի գործիքները շատ են, մոլորվելու աստիճան: Մի խոսքով, ֆաքս ուղարկելն ու զանգելն ստացվեց, բայց ֆաքս ու զանգ ստանալը չի ստացվում: Զուգահեռ միացրած հեռախոս կա, զանգ ստանում ա, բայց ծրագիրս ոչ մի ձև չի ստանում զանգը: Սեթթինգսներում մի մեսիջ կարդացի, որ երկու հեռախոսագիծ կա, ու որ մեկը մեկին խանգարելու են: Նայում եմ, ծրագրի հիմնական պատուհանի տակ երկու գիծ ա ցույց տալիս, բայց իրականում մոդեմին երկրորդ գիծը միացրած չի: Մտածում եմ, որ էդ երկու գծի հարցն ա: Հելփի ֆայլում նայում եմ, ոչ մի տեղեկություն չկա, թե էդ երկրորդ գիծը որտեղից կարող ա լինի, ու ոնց կարելի ա անջատել: Ի՞նչ կարելի ա մտածել, որ մուտքային զանգերն ու ֆաքսն էլ ստացվի աշխատացնել:
Ի՞նչ անտիվիրուս ա, Add/Remove programs-ից չի՞ լինում ջնջելը, ի՞նչ սխալ ա բերում:
Էջանիշներ