Վիվասել-ՄՏՍ-ի քարտերի վավերականության ժամկետների հարցը լուծված է: Վիվասելը հնարավորություն է տալիս իր էջի միջոցով լիցքավորել 50 դրամից սկսած, որի ժամկետը 5 օր է: Լիցքավորելով 6 անգամ 50 դրամով (= 300 դր) կարելի է քարտի ժամկետը երկարացնել 1 ամսով (30 օրով): Համեմատության համար, միանգամից 300 դրամ լիցքավորելով ժամկետը երկարում է ընդամենը 9 օրով:
Վավերականության ժամկետներ (50 դրամի մասին հիմնական կայքում գրած չկա), Վիվասելի օնլայն վճարման կայք
Վճարում կարելի է կատարել Idram, ArCa, MobiDram համակարգերով, կամ էլ միանգամից բանկային քարտի տվյալները մուտքագրելով:
*ArCa համակարգով իրար հետևից մեկից ավելի վճարումները հնարավոր է տեղ չհասնեն (գումարը հետ է գալիս բանկային քարտի վրա):
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Բացատրեմ սրա իմաստը, որ մութ տեղեր չմնա

Մարդ կա, որ քարտի վրա ահագին գումար ունի, ու քիչ վավերականության ժամկետ, լիցքավորելով 6*50 դրամով կարող է ժամկետը ավելացնել 1 ամսով: Պարտադիր չի, որ բոլորը այսպես անեն

Էջանիշներ