Հիմա կթվարկեմ անտիկ մի քանի պատմաբաների անուններ, որոնք իրենց գրերում հստակ նշել են Հիսուս Քրիստոսի գոյության մասին:
Խոշորագույն հռոմեացի պատմաբան Կորնելիոս Տակիտոսը պատմում է որ 64 թվի ամռանը Քրիստոսը կուսակալ Պոնտացի Պիղատոսի կողմից մահապատժի ենթարկվեց:
Նորից հռոմեացի պատմաբան Սվետոնիոսն իր աշխատությունների մեջ հաղորդում է Քրիստոսի մասին, որպես խռովարար կամ աթեիստ:
Պլինիոս Կրտսերը Տրայանոս կայսերին հղած զեկուցագրի մեջ նկարագրում է քրիստոնյաների կյանքը և նշում որ նրանք աղոթում են Քրիստոսին ինչպես աստծուն, այսինքն նա լսել է Քրիստոս անվամբ մարդուն: Հա նշեմ որ սա 90 - թվին է վերաբերվում:
XX դարում հրապարակվեց ասորի իմաստուն Մարա բեն Սերապիոնի որդուն գրած նամակը, որը պատմաբաների մեծ մասը թվագրեց 75 - թվին, այդեղ Մարա բեն Սերապիոնը հստակ նշում է Քրիստոսի խաչելության փաստը:
Գիտնական, քաղաքական գործիչ Հովսեփ Փլավիոսը որի վկայություններն ընդունվում են անգամ աթեիստական գրականության մեջ իր աշխատություններում հստակ նշում է որ Հիսուս Քրիստոսին Պիղատոսը խաչեց և այլն:
Էջանիշներ