Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր, ինչքան էլ որ մենք կպնենք հետազոտությունից ու հետազոտողներից, կարծում եմ ակնհայտ ա, որ մենք դրանք քննարկում ենք լրատվականներում դրված նյութերի պրիզմայով: Լրատվականում կարդացողը պարտավոր չի գնա ու հոդվածը գտնի ու կարդա, ուսումնասիրի էդ գիտնականների մակարդակը, առավել ևս՝ վճարի դրա համար:

Շատ լավ ա, որ դու գտար, կարդացիր, ու ասեցիր, որ հետազոտությունը շատ ավելի լուրջ ա, քան դա ներկայացնող լրատվական ապուշությունը, բայց մեզ սենց դասեր տալուց առաջ հաշվի առ, որ մենք քննարկում ենք հենց էդ լրատվական ապուշությունը: Ու էն, ինչ գրված ա լրատվականներում, ծաղրելու, ղժժալու թեմա ա, ոչ ավելին: Առավել ևս էն կոնտեքստում, որ կոնտեքստում դրվել ա էս թեմայում:

Ամեն դեպքում քեզ շնորհակալություն: Սրանից հետո ինչքան բրիտանացի գիտնականների խնդալու նյութ տեսնեմ, մինչև ղժալս քեզ խնդրելու եմ, որ բուն հոդվածը գտնես, հանկարծ անիմաստ չղժամ վրան
Արտ, դե որ լրագրողներն իրանց հասկացածի ու ուզածի չափով են պտտում իսկական գիտական հետազոտությունները, նորություն չի գիտական շրջանակների համար: Բայց ստեղ ղժժոցներ սկսեցին գնալ հենց հետազոտությունը կատարած մարդկանց մասին, իսկ դա, մեկը ինձ համար, ահավոր տհաճ ա, որովհետև ես գիտեմ, թե ինչքան էներգիա ա գնում, մինչև հետազոտությունը հոդված ա դառնում, ու կանգնել, մարդկանց անուններ կպցնելուց առաջ, կարծում եմ, արժե մի քիչ մտածել: Եթե նկատեցիր, ոչ ոք լրագրողի հասցեին բան չէր ասում, գիտնականների հասցեին էր ասում, նույնիսկ էն բանից հետո, երբ իրանց անունները հրապարակվեցին:

(իհարկե, ստեղ չենք խորանում, որ ինձ ահավոր չի դզում, որ ամերիկացիք փորձում են կյանքի լիքը սիրուն բաներ իրանց հորինած բանաձևերի մեջ տեղադրել)