User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, էս թեմայով ժամանակին լիքը խոսել ենք, հիմա նույն բաները կրկնել ես տալիս ու ծնգլ ես անում քո միակողմանի դրույթներով`
    սահմանից այն կողմ մինչև ատամները զինված, ամա՜ն, իսկ սահմանից այս կողմ անմեղ ու անզեն հրեշտակներ են, վա՛յ մեզ…

    Մի հատ ինքդ մտածի թե քո ուզածն ինչ է։ Փոխզիջում։
    Դու որևէ կոնկրետ պատկերացում չես ներկայացնում, թե ինչպիսի փոխզիջումային տարբերակ ըստ
    քեզ կարող է գոնե տեսականորեն ընդունվել կողմերի կողմից։ Ունե՞ս պատկերացում։ Որ ունենայիր, կգրեիր երևի։
    Իսկ առանց պատկերացում ունենալու կարելի է՞ պնդել, որ կա իրական փոխզիջումային տարբերակ,
    որին հենց հիմա կողմ է Ադրբեջանը, որին սակայն դեմ է Հայաստանը,
    որովհետև ազգայնական ամբողջատիրական հայացքները Հայաստանում գերակշռում են խելամիտ ու ռացիոնալ հայացքներին։
    Իհարկե կարելի է պնդել, Մեֆին կանչեք, կպնդի։

    Ես օրինակ պնդում եմ, որ ցանկացած «լուծում», որը ենթադրում է տարածքների վերադարձ և/կամ հայկական զորքերի նահանջ առանց Ադրբեջանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու,
    ասենք ինչ–որ ապագա խոստման դիմաց, կամ Ղարաբաղին «ամենաբարձր» ինքնավարություն տալու դիմաց,
    կամ ռուսական զորքերը սահմանի վրա տեղակայելու դիմաց, ապա այդ «լուծումն» արդեն հարյուր տոկոսանոց պատերազմի պրովոկացիա է, ու շատ ավելի վատ է,
    քան թե ներկա ստատուս քվոն, ասենք տարվա մեջ մի քանի անգամ երկու կողմերից արվող դիվերսիաների, «թեթև» տականքությունների ու անասունությունների հետ միասին։
    Համաձայն չե՞ս։
    Իհարկե համաձայն չես, անհնար է որ լուծում չլինի, մենակ թե դու էդ լուծման մասնագետը չես, չգիտես,
    բայց հաստատ գիտես որ լուծում կա։ ։Ճ

    Ու առհասարակ եթե դու կարծում ես, որ ինչքան լուծումը ուշանա, այդքան ավելի վատ է լինելու հայերիս համար, ապա ինչի՞ ես կարծում,
    որ նույն բանը ազերների մտքով չի անցնում ու իրենք փոխանակ հարցը ձգձգելու` հարիֆ հարիֆ կհամաձայվեն հայերիս հետ հիմա փոխզիջումների գնալ ։Ճ
    Օրինակ եթե դու ադրբեջանցի լինեիր, նույն տրամաբանությամբ կպնդեի՞ր որ Հայաստանի հետ պետք է անհապաղ փոխզիջումների գնալ։
    Ինչի՞ ես կարծում, որ ազերները մեր չափ խելք չունեն։ ։Ճ

    Մի անգամ էլ ասեմ. Ես համոզված եմ, ոչ մի փոխզիջումային տարբերակ ձեռք չի տալիս ոչ Սերժին, ոչ Ալիևին, որովհետև իրենց մոտիվացիաներն ու նպատակները
    ոչ մի կապ չունեն ժողովուրդների բարեկացության, խաղաղության, մարդու իրավունքների, հայրենասիրության ու այլ նման վեհ նպատակների հետ։
    Էս բորշության մեջ ամենաշահագրգիռ կողմը Ղարաբաղն է, իսկ Ղարաբաղը կարող է հետաքրքիր բան անել` ՄԱԿ–ից պահանջել իրեն ներգրավել որպես անդամ`
    թեկուզ չճանաչված պետության ժողովդրի տեսքով։ ՄԱԿ–ի տրամաբանության շրջանակներում սա պիտի որ տեղավորվի։ Ու ձայն ստանալ ՄԱԿ–ում, զենք ու ու նյութական օժանդակություն խնդրել ։Ճ
    Ադրբեջանից հալածված ադրբեջանցիներին քաղաքական ապաստան տալ Ղարաբաղում, չինացիներին ու ճապոնացիներին գրին քարտ տալ…
    Սրանք ինձ թվում է շատ ավելի խելամիտ գործողություններ են, քան թե «փոխզիջման» գնալը մի երկրի հետ, որը դրա կարիքը չունի։
    Ադրբեջանին, ավելի շուտ Ալիևին ոչ մի քյար փոխզիջումից չկա։ Ինքը լիքը փողեր ա լափում զենք առնելու տակ, Ադրբեջանի տնտեսական
    պրոբլեմների պատճառը վերագրում ա պատերազմին, այլախոհներին ճնշում, բանտարկում ա,
    անունը դնում ա պատերազմ, սաֆարով ա հերwսացնում, դրոշ ա տնկում, իրեն ա հերոսացնում… կարաս ասես, խի՞ պիտի ինքը գնա փոխզիջումների։
    Եթե Ղարաբաղը իսկապես տեռորիստական երկիր լիներ ու տարին մի քանի անգամ պայթեցներ նաֆթատարները,
    ապա գուցե և կստիպեր Ադրբեջանին գնալ փոխզիջումների, բայց դե Ղարաբաղը կամ Հայաստանը էդ երկրները չեն։
    Բայց հնարավոր է դառնան, եթե ուրիշ ճար չեղավ։
    Մի 20 տարի առաջ ասածներդ գուցե ակտուալ կլինեին, իսկ հիմա պոեզը գնացել է։ Թուլացի ու սպասի հաջորդ պոեզին։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 13.08.2014, 06:35:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (13.08.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, էս թեմայով ժամանակին լիքը խոսել ենք, հիմա նույն բաները կրկնել ես տալիս ու ծնգլ ես անում քո միակողմանի դրույթներով`
    սահմանից այն կողմ մինչև ատամները զինված, ամա՜ն, իսկ սահմանից այս կողմ անմեղ ու անզեն հրեշտակներ են, վա՛յ մեզ…

    Մի հատ ինքդ մտածի թե քո ուզածն ինչ է։ Փոխզիջում։
    Դու որևէ կոնկրետ պատկերացում չես ներկայացնում, թե ինչպիսի փոխզիջումային տարբերակ ըստ
    քեզ կարող է գոնե տեսականորեն ընդունվել կողմերի կողմից
    ։ Ունե՞ս պատկերացում։ Որ ունենայիր, կգրեիր երևի։
    Իսկ առանց պատկերացում ունենալու կարելի է՞ պնդել, որ կա իրական փոխզիջումային տարբերակ,
    որին հենց հիմա կողմ է Ադրբեջանը, որին սակայն դեմ է Հայաստանը,
    որովհետև ազգայնական ամբողջատիրական հայացքները Հայաստանում գերակշռում են խելամիտ ու ռացիոնալ հայացքներին։
    Իհարկե կարելի է պնդել, Մեֆին կանչեք, կպնդի։

    Ես օրինակ պնդում եմ, որ ցանկացած «լուծում», որը ենթադրում է տարածքների վերադարձ և/կամ հայկական զորքերի նահանջ առանց Ադրբեջանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու,
    ասենք ինչ–որ ապագա խոստման դիմաց, կամ Ղարաբաղին «ամենաբարձր» ինքնավարություն տալու դիմաց,
    կամ ռուսական զորքերը սահմանի վրա տեղակայելու դիմաց, ապա այդ «լուծումն» արդեն հարյուր տոկոսանոց պատերազմի պրովոկացիա է, ու շատ ավելի վատ է,
    քան թե ներկա ստատուս քվոն, ասենք տարվա մեջ մի քանի անգամ երկու կողմերից արվող դիվերսիաների, «թեթև» տականքությունների ու անասունությունների հետ միասին։
    Համաձայն չե՞ս։
    Իհարկե համաձայն չես, անհնար է որ լուծում չլինի, մենակ թե դու էդ լուծման մասնագետը չես, չգիտես,
    բայց հաստատ գիտես որ լուծում կա։ ։Ճ

    Ու առհասարակ եթե դու կարծում ես, որ ինչքան լուծումը ուշանա, այդքան ավելի վատ է լինելու հայերիս համար, ապա ինչի՞ ես կարծում,
    որ նույն բանը ազերների մտքով չի անցնում ու իրենք փոխանակ հարցը ձգձգելու` հարիֆ հարիֆ կհամաձայվեն հայերիս հետ հիմա փոխզիջումների գնալ ։Ճ
    Օրինակ եթե դու ադրբեջանցի լինեիր, նույն տրամաբանությամբ կպնդեի՞ր որ Հայաստանի հետ պետք է անհապաղ փոխզիջումների գնալ։
    Ինչի՞ ես կարծում, որ ազերները մեր չափ խելք չունեն։ ։Ճ

    Մի անգամ էլ ասեմ. Ես համոզված եմ, ոչ մի փոխզիջումային տարբերակ ձեռք չի տալիս ոչ Սերժին, ոչ Ալիևին, որովհետև իրենց մոտիվացիաներն ու նպատակները
    ոչ մի կապ չունեն ժողովուրդների բարեկացության, խաղաղության, մարդու իրավունքների, հայրենասիրության ու այլ նման վեհ նպատակների հետ։
    Էս բորշության մեջ ամենաշահագրգիռ կողմը Ղարաբաղն է, իսկ Ղարաբաղը կարող է հետաքրքիր բան անել` ՄԱԿ–ից պահանջել իրեն ներգրավել որպես անդամ`
    թեկուզ չճանաչված պետության ժողովդրի տեսքով։ ՄԱԿ–ի տրամաբանության շրջանակներում սա պիտի որ տեղավորվի։ Ու ձայն ստանալ ՄԱԿ–ում, զենք ու ու նյութական օժանդակություն խնդրել ։Ճ
    Ադրբեջանից հալածված ադրբեջանցիներին քաղաքական ապաստան տալ Ղարաբաղում, չինացիներին ու ճապոնացիներին գրին քարտ տալ…
    Սրանք ինձ թվում է շատ ավելի խելամիտ գործողություններ են, քան թե «փոխզիջման» գնալը մի երկրի հետ, որը դրա կարիքը չունի։
    Ադրբեջանին, ավելի շուտ Ալիևին ոչ մի քյար փոխզիջումից չկա։ Ինքը լիքը փողեր ա լափում զենք առնելու տակ, Ադրբեջանի տնտեսական
    պրոբլեմների պատճառը վերագրում ա պատերազմին, այլախոհներին ճնշում, բանտարկում ա,
    անունը դնում ա պատերազմ, սաֆարով ա հերwսացնում, դրոշ ա տնկում, իրեն ա հերոսացնում… կարաս ասես, խի՞ պիտի ինքը գնա փոխզիջումների։
    Եթե Ղարաբաղը իսկապես տեռորիստական երկիր լիներ ու տարին մի քանի անգամ պայթեցներ նաֆթատարները,
    ապա գուցե և կստիպեր Ադրբեջանին գնալ փոխզիջումների, բայց դե Ղարաբաղը կամ Հայաստանը էդ երկրները չեն։
    Բայց հնարավոր է դառնան, եթե ուրիշ ճար չեղավ։
    Մի 20 տարի առաջ ասածներդ գուցե ակտուալ կլինեին, իսկ հիմա պոեզը գնացել է։ Թուլացի ու սպասի հաջորդ պոեզին։
    Վիշապ, բնականաբար չես կարդացել ինչ եմ գրել… կամ էլ չես հասկացել… իմ նպատակը փոխզիջումը չի, այլ լուծումն ա ու իմ կարծիքով կարելի ա լուծել փոխսիջմամբ… փողզիջումը միջոց ա՝ գործիք, նպատակ չի…

    դու բացարձակապես պատկերացում չունես թե ինչ ազդեցություն ունի մեր վրա ղարաբաղի հարցը… իսկ եթե չգիտես, բնականաբար առաջարկած լուծումներդ էլ անբովանդակ… հող ստատուսի դիմաց կարա մարդկանց ծիծաղացնի եթե դրա մեջ չկա սահմանները… իսկ սահմանները քո համար կարևոր չի որովհետև դրա իմաստը չես հասկանում… այսինքն դու չգիտես թե բաց սահմանը ինչ համար կարելի ա օգտագործել… որ իմանայիր դա կլիներ քո առաջարկած լուծման մի մասը… ինչևէ…

    ասում ես "ադրբեջանցիք կհամաձայնվեն թե չէ" կամ "պատերազմ կսկսի եթե փոխզիջման գնանք"… որ հողերը տվեսիր ու քեզ էլ ստատուս տվեցին կռիվ չի սկսի՞… տեղը գա սաղին դաս կարաս տաս թե ինչ են "ազիկները" բայց սենց հարիֆ բաներ ես գրում… էսի ռազմաքաղաքական, տնտեսական ու տարածաշրջանային կոնֆլիկտ ա, բազար չի որ հող տանք ստատուս ստանանք… էսի 1D մտածողություն ա…

    ինչի՞ պետք ա ազերիները համաձայնվեն փոխզիջմա՞ն… որովհետև հայաստանը տրանսպորտային հանգույց ա ու իրանց համար շատ ավելի շահավետ ա հայաստանով արտահանել էներգակիրները, նույնն էլ արևմտյան երկրների համար… հայաստանը ելք ա դեպի միջին ասիա… փող, բիզնես… եթե իրանք ու արևմուտքը, նաև ռուսաստանը շահեր ունենան հայաստանում, պատերազմն ավելի քիչ հավանական կլինի… էս արդեն 1000 անգամ ավելի լավ անվտանգության երաշխիք ա քան ստատուսը whatever the fuck that means…

    ու վաբշե եթե կարծում եք որ առանց սահմանի կարելի ա Հայաստանի տնտեսությունը լավացնել ուրեմն հարց ա ծագում, բա ղարաբաղի հարցի լուծումը մեզ 1000 տարի պետք ա՞… նշանակում ա նոր, ազնիվ ու հայրենասեր նախագահը ընտրվելուց հետո պտի բանակցություններից դուրս գա ու ասի, "վսյո գյադեք, հարցը լուծված ա… հես ակոռուպցիայի հախիցը կգանք, օրենք կհաստատենք ու ներգաղթը կսկսի… fuck'm ոչ էլ հողերը կտանք… կբնակեցնենք, մեզ շատ տեղ ա պետք հիմա, էդքան ժողովրդին ո՞րտեղ եմ տեղավորելու"

    ո՞նց կարելի ա էս աստիճանի թռուցիկ պատկերացում ունենալ մեր ամենակարևոր պրոբլեմներից մեկի մասին…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 13.08.2014, 23:16:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.08.2014), Աթեիստ (14.08.2014), Արէա (14.08.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը

    Մեֆ, ես ավելի լավ եմ հասկացել, թե դու ինչ ես գրել, քան դե դու ես հասկացել, թե դու ինչ ես ուզում ։Ճ
    Դու ուզում ես քեզ ճիշտ ցույց տաս գրողի ծոցը ուղարկելով տրամաբանությունն ու ռացիոնալիզմը։
    Ադրբեջանի նավթը ուր որ պետք է գնում է, ծախվում է, փողերը գալիս են Ադրբեջան։ Հայաստանը տրանսպորտային հանգուց չի Ադրբեջանի համար Ադրբեջանի գոյության օրվանից սկսած, ու Հայաստանը տրսպորտային հանգույց դարձնելը լիքը ծախսեր է պահանջելու, նոր ճանապարհներ, գազատարներ, երկաթուղի և այլն, ինչը վիճելի է դարձնում «իրանց համար շատ ավելի շահավետ ա հայաստանով արտահանել էներգակիրները», ու դու հավայի բազար ես անում քո անձնական ցանկությունները իրականության տեղ ընդունելով, առանց որևէ տրամաբանական վերլուծությունների։ Bye
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (14.08.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, ես ավելի լավ եմ հասկացել, թե դու ինչ ես գրել, քան դե դու ես հասկացել, թե դու ինչ ես ուզում ։Ճ
    Դու ուզում ես քեզ ճիշտ ցույց տաս գրողի ծոցը ուղարկելով տրամաբանությունն ու ռացիոնալիզմը։
    Ադրբեջանի նավթը ուր որ պետք է գնում է, ծախվում է, փողերը գալիս են Ադրբեջան։ Հայաստանը տրանսպորտային հանգուց չի Ադրբեջանի համար Ադրբեջանի գոյության օրվանից սկսած, ու Հայաստանը տրսպորտային հանգույց դարձնելը լիքը ծախսեր է պահանջելու, նոր ճանապարհներ, գազատարներ, երկաթուղի և այլն, ինչը վիճելի է դարձնում «իրանց համար շատ ավելի շահավետ ա հայաստանով արտահանել էներգակիրները», ու դու հավայի բազար ես անում քո անձնական ցանկությունները իրականության տեղ ընդունելով, առանց որևէ տրամաբանական վերլուծությունների։ Bye
    էսի գնա BP-ին ասա… երևում ա որ դու իրանցից լավ գիտես ինչն ա իրանց ձեռ տալիս ինչը չէ… միշտ էլ եղել ա խոսք որ նավթատարն ու գազատարը Հայաստանով անցնի որտև կարճ ա ճանապարհը, բայց չի անցել որտև ղարաբաղի հարց կա… ես չեմ ասում, իրանք են ասում… ու ես ոչ մի անձնական բան չեմ ասել իրականում եթե մի բան նենց չի ասա "էս բանը սխալ ա"… օրինակ ասա որ մենք սպառազինության վրա փող չենք ծախսում… կամ ասա մենք ինտեգրված ենք տարածաշրջանային ծրագրերի մեջ, կամ ասա ինտեգրված չենք որտև մեզ պետք չի, մենք արդեն ադապտացվել ենք ու էդ ծրագրերը ավելորդ ծախս ա… կամ ասա հայաստանը սենց ավելի ապահով ա ու պատերազմ սկսելու հավանականություն չկա, էս սահմանային բաներն էլ սուտի բաներ են, ամեն երկրի սահմաններին էլ լինում ա, նորմալ ա… ասա որ մեր վրա ճնշում չկա էս հարցի պատճառով, կամ էլ ասա որ կա, բայց մենք էտի հանգիստ չեզոքացնում ենք որովհետև *******… ասա, խի՞ չես ասում… տրամաբանությունդ ու ռացիոնալիզմդ տեղն ա, ի՞նչդ ա պակաս, մերինը չես հավանում քոնը ներկայացրու… մենակ խնդրում եմ առանց "ազիկներին վնասազերծենք" "ոչխար Ալիև" կարգի ռացիոնալ ու տրամաբանակն շղթաների…

    …ու եթե դժվար չի մի հատ կարա՞ս ասես էս ղարաբաղի հարցի լուծումը մեր ինչին ա պետք… ինչու՞ ենք ամեն տարի իրար խառնվում, գնում տարբեր երկրներ, բանակցությունների գնում, բազարների մեջ ընկած ի՞նչ ենք փնտրում…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (14.08.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    էսի գնա BP-ին ասա… երևում ա որ դու իրանցից լավ գիտես ինչն ա իրանց ձեռ տալիս ինչը չէ… միշտ էլ եղել ա խոսք որ նավթատարն ու գազատարը Հայաստանով անցնի որտև կարճ ա ճանապարհը, բայց չի անցել որտև ղարաբաղի հարց կա… ես չեմ ասում, իրանք են ասում… ու ես ոչ մի անձնական բան չեմ ասել իրականում եթե մի բան նենց չի ասա "էս բանը սխալ ա"… օրինակ ասա որ մենք սպառազինության վրա փող չենք ծախսում… կամ ասա մենք ինտեգրված ենք տարածաշրջանային ծրագրերի մեջ, կամ ասա ինտեգրված չենք որտև մեզ պետք չի, մենք արդեն ադապտացվել ենք ու էդ ծրագրերը ավելորդ ծախս ա… կամ ասա հայաստանը սենց ավելի ապահով ա ու պատերազմ սկսելու հավանականություն չկա, էս սահմանային բաներն էլ սուտի բաներ են, ամեն երկրի սահմաններին էլ լինում ա, նորմալ ա… ասա որ մեր վրա ճնշում չկա էս հարցի պատճառով, կամ էլ ասա որ կա, բայց մենք էտի հանգիստ չեզոքացնում ենք որովհետև *******… ասա, խի՞ չես ասում… տրամաբանությունդ ու ռացիոնալիզմդ տեղն ա, ի՞նչդ ա պակաս, մերինը չես հավանում քոնը ներկայացրու… մենակ խնդրում եմ առանց "ազիկներին վնասազերծենք" "ոչխար Ալիև" կարգի ռացիոնալ ու տրամաբանակն շղթաների…

    …ու եթե դժվար չի մի հատ կարա՞ս ասես էս ղարաբաղի հարցի լուծումը մեր ինչին ա պետք… ինչու՞ ենք ամեն տարի իրար խառնվում, գնում տարբեր երկրներ, բանակցությունների գնում, բազարների մեջ ընկած ի՞նչ ենք փնտրում…
    Մեֆ հանգստացի, relax, easy: Կան ցանկություններ, կան հնարավորություններ և կա իրականություն։
    Լավ, մարդասիրական, առաջադիմական ցանկություններ կան քո, իմ, լիքը հայերի ու ադրբեջանցիների մոտ։
    Բայց քո, իմ, լիքը հայերի ու ադրբեջանցիների հնարավորությունները սահմանափակ են։
    Իրականությունն այն է, որ ստեղ դվիժենի են անում Սերժիկն ու Ալիևն ու Պուծինը։

    Օքեյ, ենթադրենք Հայաստանը ավելի կարճ ճանապարհ է, բայց դա Ալիևի տանձին չի։ Ի՞նչ ես ուզում ինձնից ։Ճ
    Սպառազինության վրա փող ենք ծախսում, որովհետև մեր անվտանգությանը սպառնացողներ կան ու կա պատերազմի հավանականություն։
    Պատերազմի հավանականությունը փոքրացնելու ու չեզոքացնելու ճանապարհը էս պահին միայն Հայաստանի ներքին վիճակի բարելավումն է, ու սպառազինությունների ավելացումն է,
    որովհետև հակառակորդի հետ նորմալ կոմպրոմիսային հարաբերություններ ստեղծելու շանսերը չնչին են, որովհետև Ալիևը ունի իր անձնական շահերը,
    որտեղ նավթի օպտիմալ ճանապարհն ու Հայաստանի հետ համագործակցելը չեն տեղավորվում,
    ինչը չորագլխությանդ պատճառով չես ուզում հասկանալ, որովհետև քեզ ձեռ չի տալիս ։Ճ
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (14.08.2014)

  11. #6
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշ, պարզ հարց եմ տվել… ղարաբաղի հարցի լուծումը մեր ինչի՞ն ա պետք… կարա՞ս էս հարցին պատասխանես… ինչքա՞ն կարևոր ա էս հարցի լուծումը…

    կոմայգու բիձեքի վերլուծություն չեմ ուզում…

  12. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշ, պարզ հարց եմ տվել… ղարաբաղի հարցի լուծումը մեր ինչի՞ն ա պետք… կարա՞ս էս հարցին պատասխանես… ինչքա՞ն կարևոր ա էս հարցի լուծումը…

    կոմայգու բիձեքի վերլուծություն չեմ ուզում…
    Մեֆ կարող ե՞ս ձևակերպել, թե ինչ է նշանակում «Ղարաբաղի հարց», որ մի հատ էլ հարցնում ես, թե որն է «Ղարաբաղի հարցի լուծումը»։ Էդ հարցին մենք սաղ հայերով ժամանակին պատասխան ենք տվել, հիմա դու մի հատ էլ ե՞ս հարցնում։ Ղարաբաղի հարց կար 20 տարի առաջ, որին տրվեց ռազմական լուծում (ակամայից)։ Հիմա սա առաջին հերթին անվտանգության խնդիր է, այսինքն ռազմական խնդիր, երկրորդ հերթին` իրավական խնդիր է։ Որպես քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիր այն երրորդն է։ Եթե կա անվտանգության խնդիր, քո առևտրատնտեսական լոլոները անիմաստ, անտեղի ջուրծեծոցի են։ Հիմա քո հարցը` «Ղարաբաղի հարցի լուծումը մեր ինչին է պետք» մոտավորապես նույնն է, ոնց որ ասենք օվկիանոսում նավակի մեջ նստածին, որի շուրջը շնաձկներ են պտտվում, հարցնես «կարա՞ս ասես, ատամները խի ա պետք ամեն օր լվանալ»։ Սա կոչվում է ինքնախաբեություն, կամ ավելի վատ` մանկամտություն։
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (14.08.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •