Chuk-ի խոսքերից
1. Որովհետև էդ եքա ցուցակում էս երկուսն էին այսպես ասած «նորմալ երկիր», մյուս «նորմալ երկրներ»-ն այս ցուցակում չկան, ու դրանք ես ընդունում եմ որպես բացառություն, ոչ թե նորմ, ավելին, կարծում եմ, որ այդ երկրներում դրա վերացումը ժամանակի հարց է: Չեմ մոռանում նաև որ ԱՄՆ-ի մի մասում արդեն իսկ վերացված է:
2. Մի քիչ վիճելի պնդում ա, օրինակ Հայաստանում հանրաքվեով ա արվել, մեջբերեմ ՀՀ Սահմանադրությունից, որն ընդունվել ա հանրաքվեով.
էս յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունքը իմպերատիվ նորմ ա՝ ընդունված հանրաքվեով: Ավելին, հոդվածին կից սահմանվում ա, որ մահապատիժը կարգավորվելու ա օրենքով (օրենքը ընդունում ա ԱԺ-ն, հաստատում նախագահը) ու նաև սահմանվում ա, որ վերացվելու ա: Դրան փաստացի կողմ ենք քվեարկել, ինչքան էլ որ վիճարկենք հանրաքվեի արդյունքները:
Էս իմպերատիվ նորմը միայն ՀՀ սահմանադրությունում չի, որ ներառված ա:
3. Ժամանակի, քարոզի, ու ուրիշ բաների հարց ա:
Էջանիշներ