Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Հայկ ջան, ես մի քանի տարի փորձեցի մի քանի անգամ գլուխս ռազգոնով պատին խփել, հաճույք չպատճառեց, թարգեցի:

Խմելը պատճառում ա: Եթե դու էդ խմիչքից քո ստացածը փոխարինող բաներ գտել ես, անչափ ուրախ եմ քեզ համար:
Դե եթե սա կիսահեգնանքով փորձ էր պաշտպանելու այդ ամեն ինչ-ի չափի մեջ օգտակարի կարծիքը, ապա ասեմ, որ այդ պարագայում այդ կարծիքը պիտի հնչի այսպես.
Ամեն ինչ, ինչ հաճելի է, չափի մեջ օգտակար է:
Իհարկե այդ դեպքում շատ ավելի դժվար ա հասկացնել, թե հաճելիի զգացումը ոնց ու ինչ ձև ա արտահայտվում ու որն ա իրական հաճույքը… բայց դա արդեն ուրիշ թեմա ա:

Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Հայկ, երբ հատկապես բուսակերներն անբնական/բնականով են բացատրում իրենց որևէ բան ուտել/չուտելու արարք, մի քիչ չեմ ընդունում: Ալկոհոլն ինքը շատ բնական բան ա ու բնության մեջ առաջանում ա անկախ նրանից մենք ուզում ենք, թե չէ: Մեր արյան մեջ էլ ալկոհոլ կա, նույնիսկ եթե խմող չենք: Ու վնասակարությունն էլ ա հարաբերական: Պարզ ա, խրոնիկ խմելը մեղմ ասած օգտակար չի, բայց օրինակ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ Ֆրանսիայի էն հատվածներում, որտեղ ընդունված ա ճաշին կարմիր գինի խմել, սիրտ-անոթային հիվանդություններն ավելի քիչ են հանդիպում, քան էն հատվածներում, որտեղ ճաշին կարմիր գինի չեն խմում:
Բնության մեջ շատ բան ա առաջանում, օրինակ մարսված և համապատասխան տեղից դուրս եկած սնունդը, բայց դա չի նշանակում, որ այն պիտի ուտենք: Իսկ ինչ որ մի մասով էլ եթե լավ ա ազդում օրինակ կարմիր գինին, ապա չես կարող ասել թե որքանով ավելով էլ վատ ա ազդում: Գինին, այո, լավ բան ա, քանի որ խաղողն ա լավ բան ու գինու մեջ պահպանվում ա որոշ չափով խաղողի դրական ազդեցությունները ու գումարվում ա բացասական ավելցուկային ալկոհոլը: Ու, ինչո՞ւ սպասել խաղողի հյութի փչանալուն, եթե կարող ենք խմել դեռ չփչացած: