Տրիբուն-ի խոսքերից
Չէ եղբայր, հենց էտ ա որ չի կարելի: Նույն պրոբլեմներով երեխեքին դու հավաքում ես իրար գլխի մի տեղ, որը ուզես թե չուզես դառնում ա գետո - հենց սա էլ նշանակում ա հասարակությունից մեկուսացում ու մարգինալացում: Կրկնեմ ընկեր, խնդիրը նրանում չի, որ էտ երեխեքը պարտադիր պիտի մաթեմատիկա կամ աշխարհագրություն սովորեն ինչ-որ կերպ, հատուկ մեթոդով կամ առանց դրա: Խնդիրը նրանում ա, որ էտ երեխեքը պիտի հասարակության ինտեգրալ մասը լինեն:
Էտ, ստեղ մի քանի անգամ կրկնված inclusive education ասվածը կատակ բան չի: Նորմալ երկրները մի քանի տասնամյակում են եկել էտ եզրակացության, որ համանման խնդիրենրով երեխեքին իրար գլխի մի տեղ հավաքելով խնդիրը ավելի ա խորանում ու սրվում: Էտ երեխեքը տեսնում են միայն իրանց նման կամ իրանցից քիչ տարբերվող երեխեքի, իրանք սկսում են արագ հասկանալ, որ իրանք նորմայից դուրս են ու իրանց արհեստականորեն առանձնացրել են մնացածից: Իրանք, առանց որևէ մեկի օգնության սկսում են արագ կտրվել հասարակությունից, ինքնա-մարգինալացվում են, դառնում են խնդիր իրանք իրանց ու մոտ հարազատների համար:
Էջանիշներ