Առանց խնդիր Դավ ջան:
Սեփական ստատիստիկա:
1. Տասնյակ հեռախոսներ, որոնք աշխատում են այլ օպերատորների քարտերով, բայց հենց օրանժ ես դնում կախվում են, երբեմն մի ամբողջ օր կախված են լինում ու դու չես զգում:
2.Տասնյակ հեռախոսներ, որոնք ուղղակի չեն միանում օրանժ քարտով:
3. Ցանկացած հեռախոս, որի մեջ օրանժ քարտ կա ու էդ հեռախոսը խնդիր ունի, էդ խնդրի քարտից լինելու հավանականությունը մեծ ա 70 տոկոսից:
4. Գնում ես, որ քարտդ փոխարինեն, որտև քո հեռախոսի մեջ էդ քարտը չի աշխատում, ասում ա 500 դրամ վճարի, ասում եմ ձեզնից ա խնդիրը, ասում ա էդ 500 դրամը հաշվի վրա կլինի, բայց ես չեմ ուզում, որ իմ հաշվին 500 դրամ լինի, ինձ ընդամենը էդ քարտն ա պետք:
5. Հաշիվդ լիցքավորում ես, ուզում ես զանգես չես կարողանում, նայում ես հաշվիդ վրա փող կա, բայց չես կարում զանգես, զանգում ես օպերատորին, ասում ա ձեր հաշվի վրա ցույց ա տալիս, բայց համակարգում չի երևում, պիտի սպասեք մինչև համակարգում երևա, հարցնում եմ, մենակ իմ մոտ ա նման խնդիր, ասում ա չէ, մեր համակարգը էդպես ա աշխատում, շատ հանգիստ ու նորմալ տոնով: Այսինքն փաստացի դու փող ունես, բայց չունես:
Հենց էլի բաներ հիշեմ, անպայման կգրեմ Դավ ջան:

Էջանիշներ