Լավ, ինձ արդեն ուղարկեցին նկարները ^_^
![]()
Լավ, ինձ արդեն ուղարկեցին նկարները ^_^
![]()
Փաստորեն, երկրորդ նկարում երևացող ամբողջ թաշախուստը կոմպի հետևում ա թաքնված, հա՞։
Ուրեմն սենց.
1. աղջիկ ա (2–րդ նկարի ձախ մասում մազակալներ են ոնց որ, նաև հայելին ա վկայում էդ մասին)
2. սիրում ա ծաղիկներ (մի քանի տեղ ծաղիկներ կան)
3. կոմպի մոտ շատ ա նստում (շատ տարբեր առարկաներ կան, որոնք իրենց իսկական տեղերում չեն, օրինակ՝ միրգը, ինչ–որ փոքր տոպրակով չգիտեմ ինչ ա դրված զարդատուփի կողքը, մի հատ էլ ուրիշ տոպրակ առջևի մասում, ինչ–որ դեղաբույսի տուփ, մազակալներն էլ)
4. հնարավոր ա, որ նկարում ա. պատին ինչ–որ աբստրակտ նկար կա սովորական թղթի վրա նկարած
5. սիրում ա զիզի–բիզի մանրուքներ (էս քննադատություն չի. ես էլ եմ սիրում)։
Հլը որ էսքանը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Lílium (05.07.2014), մարդագայլուկ (05.07.2014), Մուշու (06.07.2014)
Իսկ գուցե հակառա՞կը: Իմ կարծիքով համակարգիչն ա դրված զարդասեղանին, ոչ թե մյուս պարագաները՝ համակարգչի սեղանին, իսկ դա կարա նշանակի նաև, որ քիչ ա օգտագործում համակարգիչը, որ առանձին սեղան չի հատկացրել, կամ անընդհատ նոթբուքի տեղը փոխում ա՝ իրեն հարմարեցնելով.
Ամեն դեպքում ինձ թվում ա, որ ամբողջ սեղանից մենակ համակարգիչն ու խնձորն ա օգտագործվում.![]()
Արյա՜, մի բան տեսա, կասկածյալների ցանկը փոքրացավ: Ուրեմն էս սեղանի տերը եղել ա Իոնեսյան Կարինեի հարսանիքին, քանի որ էն գլխին կապելու տարոսիկն ա սեղանին, նկարներից հիշում էի:
Ուրեմն` Կարինեի հարսանիքին չամուսնացած ակումբուհիներից եղել են Բյուրը, նաիրյան Լիլը, Կակտուսը, Ամառուն, Քերին ու Կիտան: Ամառուն ու Կիտան դուրս են գալիս ցուցակից, որովհետև ակտիվ չեն, մնացին Բյուրը, Լիլը, Քերին ու Կակտուսը: Նկարը մի տեսակ շատ «տնական» ա, Բյուրը դժվար էսքան զռթիկ տաներ հետը Դանիա, հետն էլ «հայեցի» սեղան ա, համ էլ իր նոթը տոշիբա չէր, ուստի ինքն էլ ա դուրս գալիս ցուցակից:
Քերին մի քիչ դեպրեսիվ է + վարձով է ապրում, հետևաբար դժվար էս գունավոր ու պայծառ սեղանն իրենը լիներ:
Մնացին Լիլն ու Կակտուսը: Երկուսին էլ բնորոշ են պայծառ ու գունավոր առարկաները, սերը ծաղիկների ու բնության նկատմամբ, սեղանին ոնց որ խոտաբույսերի տուփ էլ կա:
Բայց քանի որ Լիլը սովորաբար իր նեթբուքից է օգտվում, իսկ չափսերից դատելով նկարինը նոթբուք է, դրան գումարած` նաև տնական պայմանների հարմարեցված, դինամիկներով բանով, ուրեմն Լիլը չէ:
Հետևաբար` իմ պատասխանն է CactuSoul:
Հ.Գ. Ու եթե էն ոսկեգույն բանը տարոսիկը չէ Կարինեի, իմ հիպոթեզը ջուրը կընկնի:![]()
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 05.07.2014, 23:18:
impression (06.07.2014), Աթեիստ (14.07.2014), Մ Մ (08.07.2014), Նոյեմ (06.07.2014)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Freeman (18.07.2014)
Սկզբից ամեն ինչ նենց արագ էր կատարվում: Եկեք թողնենք էս գաղտնի բաները, մեռավ խաղը![]()
boooooooom (15.07.2014), Rammstein (15.07.2014), Մուշու (15.07.2014)
Կներեք, ժող, ես եմ մեղավորը
Հա, իմ սեղանն ա, Ruby-ին ռեսպեկտ
Իսկ որպես հաղթող... Հմ, դժվար ա: Ես գիտեի, որ սենց ա լինելու, որովհետև սեղանիս վրա ամեն ինչ չի, որ իմ ուզածով ա, այսինքն՝ գրեթե ոչ մի բան իմ ուզածով չի, դրա համար էլ իմ մասին դրա հիման վրա կարծիք կազմելը գործնականում անհնար ա:
Ուլուանային եմ հաղթող ճնաչում, քանի որ 2 բան ճիշտ էր գուշակել՝ էն, որ աղջիկ եմ, ու էն, որ կոմպի մոտ շատ եմ նստում:
Կներեք, մանրամասների համար ժամանակ չունեմ, թե չէ հատ-հատ կանդրադառնայի բոլոր կետերին:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ